Լյուբով Վոինովա-Շիկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբով Վոինովա-Շիկանյան
Ծնվել էօգոստոսի 5 (18), 1909
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17, 1990(1990-08-17) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող
ԱմուսինԴմիտրի Շիկանյան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Լյուբով Պավլովնա Վոինովա-Շիկանյան (օգոստոսի 5 (18), 1909, Երևան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17, 1990(1990-08-17), Երևան, ԽՍՀՄ), բալետի խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1945)։

Բալետի դերասան և դիրիժոր Դմիտրի Շիկանյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ 1926-1927 թվականներին եղել է Նովոսիբիրսկի, 1927-1928 թվականներին՝ Սվերդլովսկի, 1928֊1938 թվականներին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնների մենապարուհի[1]։

Դերապարերից են՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մեդորա (Ադանի «Կորսար»), Սվանիլդա (Դելիբի «Կոպելիա»), Մայա (Թաքթաքիշվիլու «Մալտակվա»)։

1938 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Եղել է Կարինեի (Խաչատրյանի «Երջանկություն») առաջին դերակատարուհին։ Լավագույն դերապարերից են նաև՝ Մարիա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Գյուլնարա (Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»), Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտության), Գայանե (Խաչատրյանի «Գայանե»

1934-1938 թվականներին դասավանդել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին կից բալետի ստուդիայում, 1938-1942 թվականներին՝ Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1938-1963 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստների մանկավարժ-փորձավարը։

Վոինովա-Շիկանյանի աշակերտուհիներից են Թ․ Գրիգորյանը, Զ․ Քալանթարյանը, Դ․ Ալեքսանյանը, Ժ․ Բաբախանյանը։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Любовь Воинова-Шиканян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։