Լյուբով Չերեպախա-Վոլկովա
| Լյուբով Չերեպախա-Վոլկովա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1964[1] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Ժիրնով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Լյուբով Ալեքսանդրովնա Չերեպախա-Վոլկովա (ուկրաիներեն՝ Любо́в Олекса́ндрівна Черепа́ха-Во́лкова. ապրիլի 3, 1964[1], Ժիրնով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), կշռաքարային սպորտի ուկրաինացի կին ներկայացուցիչ, աշխարհի, Եվրոպայի և Ուկրաինայի բազմակի չեմպիոնուհի։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ, կշռաքարային սպորտի վարպետների միջազգային կոնֆեդերացիայի սպորտի վաստակավոր վարպետ, կշռաքարային սպորտի վարպետների միջազգային կոնֆեդերացիայի միջազգային կարգի մրցավար, աշխարհի ռեկորդակիր։
«Мотор Сич» մարզական ակումբի սան է[3]։ Ներկայացնում է Զապորոժիեի շրջանի «Կոլոս» մարզական ակումբը[4]։ Մարզիչը Վլադիմիր Մենշովն է[5]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոկում վարժությունում աշխարհի իննակի չեմպիոնուհի. Մոսկվա, Ռուսաստան (2005), Օգրե, Լատվիա (2006), Սան Դիեգո, ԱՄՆ (2007), Խմելնիցկի, Ուկրաինա (2009), Միլան, Իտալիա (2010), Վանցագելո, Իտալիա (2012), Լուտրակի, Հունաստան (2013), Սան Դիեգո, ԱՄՆ (2014), Ցելիե, Սլովենիա (2015)[6][7][8][9][10][11]
- Երկար ցիկլով հրման աշխարհի չեմպիոնուհի. Տաշքենդ, Ուզբեկստան (2013), Բուխարա (Ուզբեկստան, 2018, 70+ կգ քաշային կարգում)[12][13][14]
2013 թվականի դրությամբ[7].
- Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի. Վենտսպիլս, Լատվիա (2006), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (2007)։
- Ուկրաինայի 13-ակի չեմպիոնուհի. պոկում վարժությունում - 2002, 2003, 2004, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, հրում վարժությունում - 2012, 2013։
- Աշխարհի եռակի բացարձակ ռեկորդակիր.
- Եվրոպայի կրկնակի ռեկորդակիր.
- Ուկրաինայի քսանակի ռեկորդակիր.
- Ռուսաստանի եռակի չեմպիոնուհի. 2010, 2011, 2012 թթ.
- Բելառուսի կրկնակի չեմպիոնուհի. 2011, 2012 թթ.
- Իտալիայի կրկնակի չեմպիոնուհի. 2008, 2010:
- Պոկում և հրում վարժություններում Գերմանիայի կրկնակի չեմպիոնուհի. 2012 թ.
- Հունաստանի չեմպիոնուհի. 2011 թ.
- Ուզբեկստանի չեմպիոն՝ 2013 թ.
- Վարպետների շրջանում աշխարհի ութակի չեմպիոնուհի
- Վարպետների շրջանում Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի
- Կշռաքարային սպորտի առաջին համաշխարհային օլիմպիադայի տասնչորսակի չեմպիոնուհի. Արխանգելսկ, Ռուսաստան (2011)։
- Եվրոպայի գավաթակիր. Վենտսպիլս, Լատվիա (2008)։
- Լեհաստանի գավաթակիր. Մենձիզդրոե (2011)։
- Լոմբարդիայի գավաթակիր (Իտալիա)՝ Միլան (2010)։
- Հաղթանակի գավաթի խաղարկության հաղթող. (Ռուսաստան). Մոսկվա (2010 թ.):
- Ուկրաինայի իննակի գավաթակիր. 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012:
- Կշռաքարային սպորտում սահմանել է Գինեսի գրքի 13 համաշխարհային ռեկորդ, որոնցից 7-ը՝ մարաթոնում[15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականին Ռոստովի մարզի Ժիրնով գյուղում։ Ավարտել է Զապորոժիեի կոոպերատիվ դպրոցը։ Աշխատել է որպես վաճառողուհի և խանութի վարիչ[16]։ 2002 թվականին՝ 37 տարեկան հասակում սկսել է զբաղվել կշռաքարային սպորտով[17]։ 2013 թվականին ընդունվել է միանգամից երեք համալսարան՝ Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարան ՝ «սոցիալական աշխատող», Դասական մասնավոր համալսարան ՝ «մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ» մասնագիտությամբ և Արխանգելսկի կառավարման միջազգային ինստիտուտ՝ «սպորտի կառավարում» մասնագիտությամբ[16]։
2012 և 2013 թվականներին անցկացվել է Զապորոժիեի շրջանի մրցաշար՝ Լյուբով Չերեպախայի գավաթի համար. 2014 թվականին նրա մասնակցությամբ կայացել է կշռաքարային սպորտի գավաթի խաղարկություն՝ մարզի տեխնիկումների ու քոլեջների ուսանողների ամենամյա սպարտակիադայի շրջանակում[18][19][20]։ 2013 թվականին Լյուբով Չերեպախան դարձել է «Իր հողի տիրուհին» մարզային մրցույթի դափնեկիր[21]։
Լյուբովի որդին և դուստրը՝ Ստանիսլավը և Վիկտորյան, զբաղվում են կշռաքարային սպորտով։ Իտալիայում կայացած աշխարհի 20-րդ հոբելյանական առաջնությունում Վիկտորյան նվաճել է առաջնության բրոնզե մեդալը և լրացրել միջազգային կարգի սպորտի վարպետի նորման[22]։ Նա ֆիզկուլտուրա է դասավանդում Զապորոժիեի մետալուրգիական քոլեջում, ինչպես նաև վարում է այնտեղի կշռաքարային սպորտի խմբակը[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Любовь Черепаха: гиря женщину красит
- 1 2 http://iz.com.ua/zaporoje/80007-desyatikratnaya-chempionka-mira-po-girevomu-sportu-iz-zaporozhya-lyubov-cherepaha-na-sport-naplevali-vse.html
- ↑ «Любовь Черепаха привезла золото и серебро с Чемпионата Мира». prosport.zp.ua. 2012 թ․ հունիսի 20.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Волков Володимир (2013 թ․ մարտի 21). ««Жнива» для неї тривають цілорічно». Запорізька правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Телепрограма «Спорт-персона», частина 1». ТК Запоріжжя. 2010.
- ↑ «20-й чемпионат мира среди женщин (рывок)». International ghira sport federation. 2012 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- 1 2 Назаренко Елена (2010 թ․ հոկտեմբերի 14). «Любовь Черепаха установила шесть мировых рекордов по гиревому спорту». prosport.zp.ua. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Назаренко Елена (2010 թ․ նոյեմբերի 15). «Запорожские гиревики заработали 12 медалей на международных соревнованиях». prosport.zp.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «21-й чемпионат мира по гиревому спорту среди женщин». International ghira sport federation. 2013 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Любовь Черепаха в седьмой раз выиграла чемпионат мира». prosport.zp.ua. 2014 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Протоколы 23-й чемпионата мира Целье, Словения». Международная федерация гиревого спорта. 2015 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Любовь Черепаха заняла первое место на Чемпионате мира по гиревому спорту в Узбекистане». Запорожский вектор. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Протокол чемпионата Мира по гиревому спорту прошедшего в г.Ташкент». Международная федерация гиревого спорта. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «26-й чемпионат мира по гиревому спорту среди ветеранов (толчок длинным циклом)» (PDF). Международная федерация гиревого спорта. 2018 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Пресс-служба Запорожской областной федерации гиревого спорта (2014 թ․ հունիսի 26). «Господиня свого краю». Запорізька правда. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- 1 2 «Самая сильная женщина планеты Любовь Черепаха: «Я запорожская казачка и стараюсь везде прославлять родной край»». Днепровская правда. 2013 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Телепрограма «Спортивний ранок»». ТК Запоріжжя. 2010.
- ↑ «Гиревой спорт для красоты и здоровья». Горожанин. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Кошкалда Ольга (2013 թ․ ապրիլի 2). «В соревнованиях по гиревому спорту абсолютный рекорд установила девочка из Отрадного». Индустриальное Запорожье. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Басанец В. (2014 թ․ ապրիլի 12). «С легкой руки Любови Черепахи в Запорожской области появился еще один Кубок по гиревому спорту - «Alma Mater Collegium»». Индустриалка. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Господиня свого краю». Горожанин. 2013 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Кліковка, Ганна (2012 թ․ դեկտեմբերի 15). «Дві зірочки – мама і доня» (ուկրաիներեն). Запорізька правда. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Егорова И. (2014 թ․ նոյեմբերի 15). «В Запорожье знаменитые спортсменки сменили гири на кисти и тряпки». Индустриалка. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Liubov Cherepakha wins 10 gold medals at World and Europe Kettlebell Lifting Championship». Ukrinform. 2011 թ․ ապրիլի 10. (недоступная ссылка)
- ««Мне пришлось отстаивать не только честь Запорожского региона, но и родной флаг»». Запорожский вектор. 2013 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
|
|