Լյուբոմիր Միլետիչ
Լյուբոմիր Միլետիչ բուլղար․՝ Любомир Георгиев Милетич | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1863[1] կամ հունվարի 13, 1863[2] Շտիպ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 1, 1937[1][3][4][…] (74 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[5] |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, մարդաբան, պատմաբան, սլավոնագետ, համալսարանի դասախոս, բանասեր և ազգագրագետ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան և Զագրեբի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Պաշտոն(ներ) | Սոֆիայի համալսարանի ռեկտոր և Սոֆիայի համալսարանի ռեկտոր |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Նովի Սադի համալսարան և Պրահայի Կարլի համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն, չեխերեն և խորվաթերեն |
Հայտնի աշակերտներ | Անաստաս Իշրիկով |
Պարգևներ | |
Հայր | Q12276573? |
Մայր | Evtimia Mileticheva? |
![]() |
Լյուբոմիր Գեորգիև Միլետիչ (ռուս.՝ Любомир Милетич, հունվարի 14, 1863[1] կամ հունվարի 13, 1863[2], Շտիպ, Օսմանյան կայսրություն - հունիսի 1, 1937[1][3][4][…], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[5]), բուլղարացի գիտնական, բուլղարական բանասիրության և պատմության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբոմիր Միլետիչի հայրը՝ Գեորգի Միլետիչը, ծնվել է Ավստրիական կայսրության Մոշորին քաղաքում, եղել է դպրոցական ուսուցիչ։ Մայրը՝ Էվկա (Էվտիմիա) Պոպդաովան, ծնվել է Մակեդոնիայի Վելես քաղաքում։ Մայրական պապը՝ քահանա Դավոն, մակեդոնական ականավոր լուսավորիչ էր։ Գեորգի Միլետիչի եղբայրը՝ Սվետոզար Միլետիչը, եղել է Վոևոդինայում սերբական ազգային շարժման առաջնորդներից մեկը։
Սակայն Միլետիչն ունի ոչ թե սերբական, այլ բուլղարական արմատներ։ Գեորգի և Սվետոզար Միլետիչների պապը բուլղարական հայդուկ Միլե-վոևոդան էր Օդրինի (Ադրիանապոլսի) վիլայեթից։
Լյուբոմիր Միլետիչը սովորել է Սոֆիայի գիմնազիայում։ Երբ 1786 թվականին բռնկվեց սերբ-թուրքական պատերազմը, Գեորգի Միլետիչը միացավ Պանայոտ Խիտովի կամավորներին, իսկ որդուն ուղարկեց սովորելու Նովի Սադում և Զագրեբում։ 1882 թվականին Լյուբոմիր Միլետիչը հաջողությամբ ավարտեց Զագրեբի դասական գիմնազիան։
Այնուհետև նա Զագրեբում և Պրահաում ուսումնասիրել է սլավոնագիտություն։ Զագրեբում ստացել է դոկտորի աստիճան (1888)։ Որպես պրոֆեսոր աշխատել է Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ամբիոնում (1892-1934)։
1898 թվականին Միլետիչը դարձավ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գործող անդամ։ 1900-1901 և 1921-1933 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի ռեկտոր։ 1903-1904 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի դեկան։
1913 թվականին Լյուբոմիր Միլետիչը ճանապարհորդեց Օդրինի շրջանում՝ իր նախապապ Միլե-վոևոդի հայրենիքում[7]։ Այնտեղ նա տեղեկություններ հավաքեց Բուլղարական պատերազմի ընթացքում Թրակիայի և Փոքր Ասիայի բուլղարացիների նկատմամբ թուրք ասկյարների և բաշիբոզուկների կողմից իրականացված վայրի բռնությունների մասին։ Դրանց հիման վրա Միլետիչը գրեց «Թրակիայի բուլղարների ջարդը 1913 թվականին» գիրքը (Разорението на тракийските българи през 1913 година)։ Գիրքը հրատարակվեց Բուլղարիայի գիտությունների ակադեմիայում (Պետհրատ, Սոֆիա, 1918 թվական)։ Հեղինակը գրքին կցեց 65 լուսանկար։ Մասնավորապես․
- № 2. Բուլգարկեյ գյուղի տուժածներ
- № 5. Փոքր Ասիայի բուլղարացիները Չատալ գյուղից[8]
- № 31. Զինղեկ Դիմիտր Մաջարովը 2 ընկերների դիակների մոտ։ Ֆերեի մոտի ճակատամարտից հետո
- № 42. Ֆերե գյուղի ավերումը
- № 58. Զոհված մանուկների դիակները Արմագանի հովտում

1926-1937 Միլետիչը Բուլղարիայի գիտությունների ակադմիայի նախագահն էր։ Բացի այդ, նա Խարկովի համալսարանի honoris causa դոկտոր էր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ինչպես նաև Ռուսաստանի պատմական ընկերության, Լեհաստանի կրթության ակադեմիայի, Հարավսլավիայի գիտությունների ակադեմիայի, Չեխիայի գիտությունների ակադեմիայի, Չեխական գիտական ընկերության, Չեխական ազգագրական ընկերության, Հունգարիայի ազգագրական ընկերության և Ռուսաստանի հնագիտական ինստիտուտի անդան։
Մակեդոնական հարց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլետիչը մակեդոնացիներին համարում էր բուլղար ժողովրդի մի մասը և այդ առիթով շատ էր բանավիճում սերբ հեղինակների հետ։ Երբ 1907 թվականի նոյեմբերի 28-ին ռազմատենչ Թոդոր Պանիցայի ձեռքով սպանվեցին ՆՄՀԿ արտասահմանյան ներկայացուցիչներ Բորիս Սարաֆովը և Իվան Գարվանովը, Միլետիչը նրանց հիշատակին նվիրեց սրտառուչ տողեր․
![]() |
Նրանց գործունեությունը և նրանց ընդհանուր մահը խորհրդանշում է երկու հարազատ մայրերի՝ Մակեդոնիայի և Բուլղարիայի հերոսների կյանքի և մահվան միավորվելը[9]։ | ![]() |
Լյուբոմիր Միլետիչը եղել է Սոֆիայում Մակեդոնիայի գիտական ինստիտուտի հիմնադիրներից մեկը և նախագահը (1928-1937), մակեդոնական հարցին նվիրված «Македонски преглед» ամսագրի խմբագիրը (1924-1936)։
Միլետիչը խմբագրել և հրատարակել է մակեդոնական բազմաթիվ հեղափոխականների հուշեր, իսկ Նիկոլա Միտրև-Եզերսկու (ով եղել է անգրագետ) դեպքում ստեղծել է նրա հիշողությունների գրական ձայնագրությունը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Милетич Л. Болгарские говоры чепинских помаков. — СПб.: тип. Академии наук, 1908. — 9 с.
- Успенский Ф. И., Флоринский Т. Д., Милетич Л. Надпись царя Самуила. — София: Държавна печатница, 1899. — 20 с. — (Отт. из: Известия Рус. археол. ин-та в Константинополе. – Т. 4, Вып. 1).
- «Членът в българския език» (1887)
- «Старобългарска граматика с упражнения, текстове из старобългарските паметници и речник» (1888)
- «O članu u bugarskom jeziku» (Загреб, 1889)
- «Нови влахо-български грамоти от Брашов» (1896)
- «Дако-ромъните и тяхната славянска писменост. Часть II. Нови влахо-български грамоти от Брашов», Сборник за Народни Умотворения, Наука и Книжнина, книга XIII, София, 1896, стр. 3—152.
- «Старото българско население в Североизточна България» (1902)
- «Das Ostbulgarische» (Вена, 1903)
- «Die Rhodopemundarten der bulgarischen Sprache» (Вена, 1911)
- «Коприщенски дамаскин. Новобългарски паметник от XVII век», Бълг. старини, кн. II, София, (1908)
- «Разорението на тракийските българи през 1913 година», Българска академия на науките, София, Държавна печатница, 1918 г.; II фототипно издание, Културно-просветен клуб «Тракия» — София, 1989 г., София.
- «Свищовски дамаскин. Новобългарски паметник от XVIII век», Бълг. старини, кн. VII, София (1923)
- «Седмоградските българи и техният език» (1926)
- «Движението отсам Вардара и борбата с върховистите по спомени на Яне Сандански, Черньо Пеев, Сава Михайлов, Хр. Куслев, Ив. Анастасов Гърчето, Петър Хр. Юруков и Никола Пушкаров; съобщава Л. Милетич», София, Печатница П. Глушков, 1927, поредица «Материали за историята на македонското освободително движение», Издава «Македонският Научен Институт», Книга VII.
- «Единството на българския език в неговите наречия» (1929)
- «Към историята на българското аналитично склонение» (1935)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբոմիր Միլետիչի անունով է կոչվում Միլետիչ խառնարանը Անտարկտիդայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.libsu.uni-sofia.bg/slavica/Miletich.html
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118783920 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Prof. Dr. Ljubomir Miletič (словацк.)
- ↑ Романски Ст. Любомир Милетичъ. - Държавна печатница, София, 1940.
- ↑ Файл:Remains of Bulgarians after the battle of Fere 1913.jpg
- ↑ Իվան Գարվանովը մակեդոնացի չէր, նա ծնունդով բուլղարական Ստարա Զագորայից էր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միլետիչ, Լյուբոմիր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոմիր Միլետիչ» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Հունվարի 13 ծնունդներ
- Հունիսի 1 մահեր
- 1937 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի պատմաբաններ
- Բուլղարացի բանասերներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Բուլղարացի գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Զագրեբի համալսարանի շրջանավարտներ
- Բուլղարացի լեզվաբաններ
- Բուլղարացի ազգագրագետներ
- Բուլղարացի մարդաբաններ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Գիտությունների դոկտորներ