Լյուբոմիր Իվանովիչ
Լյուբոմիր Իվանովիչ սերբ.՝ Љубомир Ивановић | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1882[1] |
Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի իշխանություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1945[1] (63 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2] |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, գծանկարիչ, նկարազարդող և պրոֆեսոր |
Ուսուցիչ | Լյուդվիգ ֆոն Լյոֆց[2] |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Association of Fine Artists of Serbia? |
ստորագրություն | |
Ljubomir Ivanović Վիքիպահեստում |
Լյուբոմիր «Լյուբա» Իվանովիչ (սերբերեն՝ Љубомир Ивановић․ փետրվարի 24, 1882[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն[2] - նոյեմբերի 23, 1945[1], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն[2]), 20-րդ դարի սերբ նկարիչ, սերբական թագավորական ակադեմիայի անդամ։ Համարվում է սերբ առաջին իմպրեսիոնիստներից մեկը[3]։ Բարձր են գնահատվում հատկապես նրա գրաֆիկական աշխատանքները[4]։ Սերբիայում ու նրա սահմաններից դուրս լայն ճանաչման է արժանացել որպես տպավորիչ մատիտանկարների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կիրիլ Կուտլիկի նկարչական դպրոցում, ապա Բետա և Ռիստո Վուկանովիչների դեկորատիվ-կիրառական արվեստների դպրոցում (Բելգրադ, 1899-1905 թթ.)։ Իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է 1904 թվականին, հարավսլավական նկարիչների առաջին ցուցահանդեսում[5]։
1905 թվականին մեկնել է Մյունխեն, ընդունվել Անտոն Աժբեի նկարչական մասնավոր դպրոցը, միաժամանակ սովորել տեղի գեղարվեստի ակադեմիայի Kunstgewerbeschule-ում (1905-1909 թթ.)[3][5][6]։ Ուսումնառությունն ավարտելով՝ վերադարձել է հայրենիք, աշխատանքի անցել Բելգրադի գիմնազիայում որպես նկարչության ուսուցիչ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվորական հոսպիտալի բուժակ։ Այդ շրջանի նրա լավագույն աշխատանքներից են «Փախուստը» և «Ընկած զինվորը» գծանկարները (1915 թ․)[7][8]։
Պատերազմից հետո նկարչություն է դասավանդել Բելգրադի արվեստների ու արհեստների դպրոցում՝ պրոֆեսորի կոչումով։ Եղել է Բելգրադում նկարիչների ընկերակցության հիմնադիրներից մեկը (1919 թ․), անդամագրվել է նաև «Lada» գեղարվեստական ընկերակցությանը[5]։ 1922 թվականին դարձել է սերբական թագավորական ակադեմիայի (հետագայում՝ գիտությունների և արվեստների սերբական ակադեմիա) անդամ[7]։
1940-1945 թվականներին գրաֆիկայի և գրավյուրայի հաստիքային պրոֆեսոր էր Բելգրադի գեղարվեստի ակադեմիայում[5][6]։ Իր ողջ կյանքի ընթացքում Լյուբոմիր Իվանովիչն ստեղծել է դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների հարուստ հավաքածու, որը ներկայումս գտնվում է Բելգրադի կիրառական արվեստների թանգարանում։
Նկարչի գործերը պահպանվում ու ցուցադրվում են Սերբիայի մի շարք գեղարվեստական թանգարաններում ու պատկերասրահներում։ Դրանց մի մասն էլ գտնվում է Միլան Յովանովիչ Ստոիմիրովիչի մասնավոր հավաքածուում[3], ով իր հավաքածուի զգալի մասը կտակել է Սմեդերևոյի թանգարանին[9]։։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/86131
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Любомир Иванович - Ljubomir Ivanović
- ↑ Muzej--Beograd, Narodni (1970). «National Museum Beograd: Guidebook».
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Выставка рисунков и гравюр Любомира Ивановича в Сане
- ↑ 6,0 6,1 «Ljubomir Ivanovic Drawings and Prints». www.mgb.org.rs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 7,0 7,1 Любомир Иванович - Ljubomir Ivanović
- ↑ Roshwald, Aviel; Stites, Richard (2002 թ․ փետրվարի 14). European Culture in the Great War: The Arts, Entertainment and Propaganda, 1914-1918. ISBN 9780521013246.
- ↑ The Legacy of Milan Jovanovic Stojimirovic in the Art Department of the Museum in Smederevo.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբոմիր Իվանովիչ» հոդվածին։ |
|