Լյուբա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբա Գասպարյան
Ծնվել էմարտի 29, 1952(1952-03-29) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1975)
ԱշխատավայրՃարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան

Լյուբա Մուշեղի Գասպարյան (մարտի 29, 1952(1952-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1985)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբա Գասպարյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի քաղաքաշինության բաժնում։ 1975-1989 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետության և շինարարության գիտահետազոտական ինստիտուտի ճարտարապետ, գիտաշխատող, 1989-2011 թվականներին՝ «Քաղաքաշինության ԳՀՆԻ» գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, արվեստանոցի վարիչ։ 2007 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի «Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայինի» ամբիոնում[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղական տների նախագծերի հաշվացուցակ կառուցողական և ինժեներական լուծումների ընտրության առաջարկներով
  • Բնակարանների մի շարք տիպային նախագծեր գյուղական շինարարության հեռանկարային շրջանի համար
  • Երևանում առաջին սերնդի ստանդարտ նախագծերի վրա հիմնված խոշոր բնակելի շենքերի վերակառուցման և արդիականացման ծրագրեր

Նախագծային աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառ, Ալավերդի, Մերձավան, Փարաքար, Վարդենիկ և Բյուրեղավան բնակավայրերի գլխավոր հատակագծերի, Գորիսի մարզադպրոցի, Վայոց Ձորի մանկապատանեկան մարզադպրոցի, Ջերմուկի պատկերասրահի վերակառուցման, ՀՀ ՊՆ N զորամասի (Գյումրի ԱԲ) ինքնաթիռի ուսումնական վարժասարքի, շտաբի կառուցման, Աբովյանի և Իջևանի ՀՔԲ-ի կապիտալ շինարարության նախագծերի մշակման աշխատանքներ։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերնդի տիպային բնակելի շենքերի վերակառուցման և արդիականացման հանձնարարականներ, բնակելի տարածության հատկացման սոցիալական նվազագույն նորմը, բնակելի շենքերի նախագծման ընթացքում ինսոլյացիայի գնահատման համար ինսոմետր-գործիքի մշակում, 400 հյուսիսային լայնության համար։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Плановая структура жилищного строительства и средняя сметная стои¬мость 1м2 общей площади жилых домов в Арм.ССР на 1976-1980гг., Ереван, 1977.
  • Рекомендации по выбору типов квартир при планировании строительства и заселению жилых домов в городах Арм.ССР., Ереван, 1978.
  • Плановая структура жилищного строительства и средняя сметная стоимость 1м2 общей площади жилых домов Арм.ССР на 1981-1985гг., Ереван, 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  2. «Գասպարյան Լյուբա Մուշեղի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.