Լյովա Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյովա Սամվելյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | գիտնական |
Լյովա Արտավազդի Սամվելյան (օգոստոսի 10, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիչ, մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու (1970), պրոֆեսոր (1992), ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի (1958), սպորտի պատվավոր (1961) վարպետ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է ՖԿՀՊԻ և 1966 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1961-1975 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1975 թվականից՝ ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ։ 1996 թվականից՝ Հայկական ազգային օլիմպիական ակադեմիայի, 2004 թվականից՝ ՀԱՕԿ-ի «Արդարացի խաղ» կոմիտեի (1996-2004 թվականներին՝ նախագահ) փոխնախագահ, 1996 թվականից միջազգային տեղեկագիտության ակադեմիայի թղթակից անդամ։ 2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են երիտասարդների կրթությանը, ըմբիշների տեխնիկական գործողությունների կատարելագործմանը։ Հեղինակ է «Հոգու ալիքներ» (հատոր 1-3, 2002-2006) ժողովածուի, «Արդարացի խաղը և սպորտը» (2006) ուսումնական ձեռնարկի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.