Լյոպադոտեմախոսելյախոգալեոկրանիոլեյփսանոդրիմյուպոտրիմմատոսիլֆիոկարաբոմելիտոկատակեխյումենոկիխլ․․․
Ծագում/ստուգաբանություն | «Կանայք ժողովրդական ժողովում» կատակերգություն |
---|---|
Բնօրինակ | հին հուն․՝ λοπαδοτεμαχοσελαχογαλεοκρανιολειψανοδριμυποτριμματοσιλφιοκαραβομελιτοκατακεχυμενοκιχλεπικοσσυφοφαττοπεριστεραλεκτρυονοπτοκεφαλλιοκιγκλοπελειολαγῳοσιραιοβαφητραγανοπτερύγων |
Նշանակություն | ուտեստի անվանում |
Առաջինն է օգտագործել | Արիստոփանես |
Լյոպադոտեմախոսելյախոգալեոկրանիոլեյփսանոդրիմյուպոտրիմմատոսիլֆիոկարաբոմելիտոկատակեխյումենոկիխլեպիկոսսյուֆոֆատտոպերիստերալեկտրյուոնոպտոկեֆալլիոկինկլյոպելեյոլյագոոսիրայոբաֆետրագանոպտերյուգոն (հին հուն․՝ λοπαδοτεμαχοσελαχογαλεοκρανιολειψανοδριμυποτριμματοσιλφιοκαραβομελιτοκατακεχυμενοκιχλεπικοσσυφοφαττοπεριστεραλεκτρυονοπτοκεφαλλιοκιγκλοπελειολαγῳοσιραιοβαφητραγανοπτερύγων), հորինված ճաշատեսակի անուն, որը հիշատակվում է Արիստոփանեսի «Կանայք ժողովրդական ժողովում» կատակերգության մեջ (1169-1175 տներ)[1][2]։ Բառը կազմված է խոհարարությանը վերաբերող մի քանի բառերից[2]։
Սա 171 տառից բաղկացած հունարեն բնօրինակ «λοπαδοτεμαχοσελαχογαλεοκρανιολειψανοδριμυποτριμματοσιλφιοκαραβομελιτοκατακεχυμενοκιχλεπικοσσυφοφαττοπεριστεραλεκτρυονοπτοκεφαλλιοκιγκλοπελειολαγῳοσιραιοβαφητραγανοπτερύγων» անվան գրադարձությունն է։ Գինեսի ռեկորդների գիրքը (1990) այն անվանում է համաշխարհային գրականության ամենաերկար բառը[1]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ուտեստը ֆրիկասե է, որը ներառում է առնվազն տասնվեց բաղադրիչ.
- ոստրեներ (λοπἄδο-)
- ձկան կտորներ (-τεμἄχο-)
- թերթախռիկավորների ենթադասի ձկան միս (-σελἄχο-)
- շնաձկան գլուխներ (-γἄλεο-κρανιο)
- կծու կերակուր, որը բաղկացած է մանրացված և միասին հարած մի քանի բաղադրիչներից (-λειψἄνο-δριμ-ὒποτριμμἄτο)
- սիլֆիոն (-σιλφιο-)՝ հովանոցավորների ընտանիքի բույս
- խաչափառներ, ծովախեցգետիններ կամ խեցգետիններ (-καραβο-)
- մեղր (-μελἵτο-)
- Labridae ընտանիքի ձկներ կամ կեռնեխներ (-κατακεχὔμενοκιχλ-)
- ինչ-որ ծովային ձուկ կամ սև կեռնեխ (-επικοσσὔφο-)
- անտառային աղավնի (-φαττο-)
- աղավնի (-περιστερ-)
- աքաղաղ (-ἄλεκτρυον-)
- տապակած փոքր սուզակի գլուխ (-οπτο-κεφαλλιο-κιγκλο-)
- ինչ-որ աղավնիներ (-πελειο-)
- նապաստակ (որը կարող է լինել ինչ-որ թռչուն կամ ծովային նապաստակ) (-λἄγῳο-)
- գինի (-σἵραιο-)
Ամեն ինչ զարդարված է թևերով կամ լողակներով (-βἄφη-τρἄγἄνο-πτερύγων)։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեո Շտրաուսի արձակ թարգմանությունը (1966)[3]․
Յուջին Օ'Նիլի թարգմանության մեջ բերվում է հունարեն բառի գրադարձությունը[4]․
Բենջամին Բիքլի Ռոջերսի չափածո թարգմանությունը (1902) մոտ է բնօրինակին տաղաչափով և բառերի հերթականությամբ[5]․
Ռոուլանդ Սմիթի չափածո թարգմանությունը (1833) փոխում է բառերի հերթականությունը և տեքստը բաժանում է մի քանի նախադասությունների․
Ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիան Պիոտրովսկին կերակրատեսակի անվանումը փոխանցում է չափածո ազատ թարգմանությամբ[6]․
Ֆրանսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր-Անրի Դեբիդուրի թարգմանությունը[7]․
On va vous servir du bigornocabillofricandortolangoustabricobouillabopoulaupococovin! Envoyez le babaoromsteckopommelettaularfricassécrevissalmid'perdridalouet'ceteratirelarigot! |
Չեխերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուգուստին Կրեյչիի թարգմանությունը (1915)[8]․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Guinness Book of World Records (1990). — 1990. — 129 с. — ISBN 0-8069-5790-5
- ↑ 2,0 2,1 «A Greek-English Lexicon» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Leo Strauss: On Aristophanes' Ecclesiazusae, & translation [1966]». Archive.org. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Aristophanes, Ecclesiazusae (ed. Eugene O'Neill, Jr.), line 1163». Perseus.tufts.edu. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «The Ecclesiazusae of Aristophanes». Archive.org. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ Аристофан. Комедии и фрагменты. // Издание подготовил В. Н. Ярхо. — М.: Ладомир; Наука, 2000. — С. 771.
- ↑ Victor-Henry Debidour, Aristophane, Seuil, 1979, p. 78.
- ↑ Ženský sněm : Komoedie Aristofanova, verše 1170—1176