Լյոշա Ռավ
Լյոշա Ռավ | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1909 կամ մարտի 7 (20), 1909[1] |
Ծննդավայր | Բալաբաշ-Նուրուսովո, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 24, 1944[1] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Դրոգոբիչ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և ուսուցիչ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան (1936) |
Լյոշա Ռավ, իսկական անունը Ալեքսեյ Վլադիմիրովիչ Ռոգոժին (էրզ.՝ Лёша Рав, մարտի 7, 1909 կամ մարտի 7 (20), 1909[1], Բալաբաշ-Նուրուսովո, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1944[1], Դրոգոբիչ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային չուվաշ բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1909 թվականի մարտի 7-ին Բալաբաշ- Նուրուսովո գյուղում (այժմ` Չուվաշիայի հանրապետության Բատիրևսկի շրջան)։ Հայրը եղել է անտառապահ Բալաբաշ-Նուրուսովոյից, մայրը` Դունյա Գորդեևան, ծննդով Մալիե Կարմալի գյուղից էր, (Բալաբաշ- Նուրուսովոյից 5 կիլոմետր հեռու)։ Մանկությունն անցել է Բալաբաշ-Նուրուսովո և Մալիե Կարմալի գյուղերի միջև գտնվող անտառներում։ Սովորել է Մալոկարմալինսկի յոթամյա դպրոցում, 16 տարեկանում սկսել է բանաստեղծություններ գրել բնության մասին` դրանց տակ ստորագրելով Ռ. Ա. Վ. իր անուն, ազգանունը` հայրանվան սկզբնատառերով։ 1936 թվականին ավարտել է Մորդովիայի մանկավարժական ինստիտուտը, Չամզինկա գյուղի դպրոցում և Սարանսկի մանկավարժական ուսումնարանում դասավանդել է մորդովերեն և ռուսերեն։
Ալեքսեյը տիրապետել է չուվաշերեն, մորդովերեն և ռուսերեն լեզուներին և թարգմանել է չուվաշ բանաստեղծների ստեղծագործությունները մորդովերեն։ Որպես թարգմանիչ` առավելապես հայտնի է դարձել Կ. Վ. Իվանովի «Նարսպի» պոեմի 1940 թվականին կատարած թարգմանության շնորհիվ։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթում, 1930-ական թվականներից հրապարակվել է «Սյատկո» ամսագրում, «Эрзянь коммуна» («Էրզյան կոմունա») և «Ленинэнь киява» («Լենինյան ուղիով») թերթերում, ինչպես նաև կոլեկտիվ ժողովածուներում։ Մորդովիայի բնությունն ու գյուղի կյանքը գովաբանող նրա ստեղծագործությունները ընդգրկվել են «Иетне жойнить» (Տարիներն են ղողանջում, 1933)[2] բանաստեղծական ժողովածուում։
1930-ական թվականներին հանդես է եկել պոեմի ժանրում` գրելով «Գալե» (1935) և «Լիտուվա» (1938) էպիկական պոեմները, որտեղ նկարագրել է մորդովական գյուղի կյանքը երկու հեղափոխությունների նախօրյակին։ Առաջին պոեմի գործողությունները տեղի են ունենում 1905-1907 թվականների առաջին ռուսական հեղափոխության տարիներին և ցուցադրում են հեղափոխական իրադարձությունների ազդեցությունը մորդովական ժողովրդի կյանքի վրա, իսկ երկրորդի գործողությունները տեղի են ունենում Հոկտեմբերյան հեղափոխության օրերին, որտեղ գովերգում է սոցիալական անարդարության և նահապետական կարգերի դեմ պայքարը։ Գրել է նաև «Վերջինը» (1934) հեղափոխական» պոեմը ռուսերենով։
1941 թվականին Ռոգոժինին գործուղել են Չամզինի միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն և մինչև 1943 թվականն աշխատել որպես ուսմասվար։ Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի գարնանը զորակոչվել է Կարմիր բանակ։ 1944 թվականի մարտի 24-ին զոհվել է Դրոգոբիչի համար մղվող մարտերում։ Թաղված է եղբայրական գերեզմանոցում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Վլադիմիրովիչ Ռոգոժինի անունն են կրում Մալոկարմալինսկի գրադարանը[3] և թանգարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Рогожин (Рав) Алексей Владимирович Արխիվացված 2018-12-03 Wayback Machine(ռուս.)
- ↑ Открытие Года литературы в сельских библиотеках(ռուս.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маскаев А., Кавто поэмат, «Сятко», 1940, № 10. На эрзя яз.
- Коломасов В., Рогожинэнь «Литува» поэмадонзо, «Сятко», 1940, № 4. На эрзя яз.
- Горбунов В. В., Мордовской советской литературась, Саранск, 1952. На эрзя яз.
- История морд. сов. лит-ры, т. 1, Саранск, 1968. На русс. яз.
- Писатели Сов. Мордовии. Библиографич. справочник, Саранск, 1958.. На русс. яз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 7 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Մարտի 20 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1944 մահեր
- Մորդովիայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Մորդովայի բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուս մանկավարժներ
- Չուվաշ բանաստեղծներ
- Էրզիացի բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածներ
- Ռուս թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով