Jump to content

Լյարդային անբավարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյարդային անբավարարություն
հիվանդություն, կլինիկական նշան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաhepatic insufficiency Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն, հեպատոլոգիա Խմբագրել Wikidata

Լյարդային անբավարարություն, լյարդի անկարողությունն է կատարել իր բնականոն սինթետիկ և նյութափոխանակային գործառույթները որպես նորմալ ֆիզիոլոգիայի մաս[1]: Ընդունված է լյարդային անբավարարության երկու ձև՝ սուր և քրոնիկ (ցիռոզ)[2]: Վերջերս ավելի ու ավելի է ճանաչվում լյարդի անբավարարության երրորդ ձևը, որը հայտնի է որպես լյարդի սուր-քրոնիկ անբավարարություն (ACLF):

Սուր լյարդային անբավարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր հեպատիկ անբավարարությունը սահմանվում է որպես «հեպատոցիտարային դիսֆունկցիայի արագ զարգացում, մասնավորապես՝ կոագուլոպաթիա և մտավոր կարգավիճակի փոփոխություններ (էնցեֆալոպաթիա)՝ մինչ այդ հայտնի չլինող լյարդային հիվանդություն ունեցող հիվանդի մոտ[3][4]:

Հիվանդության ընթացքը կապված է լյարդի էթոլոգիայի կոագուլոպաթիայի և լյարդային էնցեֆալոպաթիայի հետևանքով գիտակցության կլինիկորեն ակնհայտ փոփոխված մակարդակի հետ[5]: Մի քանի կարևոր միջոցառումներ անհապաղ անհրաժեշտ են, երբ հիվանդը ներկայանում է բժշկական օգնության[5]։ Լյարդի սուր անբավարարության ախտորոշումը հիմնված է ֆիզիկական հետազոտության, լաբորատոր տվյալների, հիվանդի անամնեզի և նախկին բժշկական պատմության վրա՝համապատասխանաբար հաստատելու մտավոր կարգավիճակի փոփոխությունները, կոագուլոպաթիան, առաջացման արագությունը և լյարդի նախկինում հայտնի հիվանդության բացակայությունը[3]:

«Արագ» սահմանումը որոշ չափով վիճելի է, և գոյություն ունեն տարբեր ենթաբաժանումներ՝ կախված առաջին հեպատիկ սիմպտոմներից մինչև էնցեֆալոպաթիայի սկիզբը անցած ժամանակից: Մեկ սխեմա «սուր հեպատիկ անբավարարություն» է սահմանում էնցեֆալոպաթիայի զարգացումը որևէ հեպատիկ սիմպտոմներից 26 շաբաթվա ընթացքում[3]: Այն ենթաբաժանվում է «ֆուլմինանտ հեպատիկ անբավարարության» (էնցեֆալոպաթիայի սկիզբը՝ 8 շաբաթվա ընթացքում) և «ենթաֆուլմինանտի» (էնցեֆալոպաթիայի սկիզբը՝ 8-26 շաբաթվա ընթացքում)[6]:

Մեկ այլ սխեմա սահմանում է «հիպերսուր»՝ 7 օրվա ընթացքում, «սուր»՝ 7-28 օրերում, և «ենթասուր»՝ 28 օրից 24 շաբաթ:

Քրոնիկ լյարդային անբավարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդի քրոնիկ անբավարարությունը սովորաբար առաջանում է ցիռոզի հետևանքով, և հնարավոր է որ լինի բազմաթիվ պատճառների հետևանք, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը, հեպատիտ B կամ C, աուտոիմուն, ժառանգական և նյութափոխանակային խանգարումները (օրինակ՝ երկաթի կամ պղնձի գերբեռնվածություն, ստեատոհեպատիտ կամ ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդություն ):

Սուր և քրոնիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուր լյարդի քրոնիկական անբավարարություն (ACLF)»-ը գոյություն ունի, երբ լյարդի քրոնիկական հիվանդություն ունեցող անձի մոտ զարգանում են լյարդի անբավարարության առանձնահատկությունները: Դա կարող է առաջացնել մի շարք հիմքում ընկած պատճառներ, ինչպիսիք են ալկոհոլի չարաշահումը կամ վարակը: ACLF-ով մարդիկ կարող են լինել ծանր հիվանդ և պահանջում են ինտենսիվ խնամքի բուժում և երբեմն լյարդի փոխպատվաստում: Բուժմամբ մահացությունը կազմում է 50%[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. O'Grady JG, Schalm SW, Williams R (1993). «Acute liver failure: redefining the syndromes». Lancet. 342 (8866): 273–5. doi:10.1016/0140-6736(93)91818-7. PMID 8101303. S2CID 21583699.
  2. Arroyo, Vicente; Kamath, Patrick; Moreau, Richard; Jalan, Rajiv (2016). «Acute-on-Chronic Liver Failure: A Distinct Clinical Condition». Seminars in Liver Disease. 36 (2): 107–108. doi:10.1055/s-0036-1583287. PMID 27172350.
  3. 3,0 3,1 3,2 Sleisenger (2009). Sleisenger, Marvin H.; Feldman, Mark; Friedman, Lawrence S.; Brandt, Lawrence J. (eds.). Sleisenger and Fordtran's gastrointestinal and liver disease: pathophysiology, diagnosis, management (9th ed.). Philadelphia, PA: Saunders/Elsevier. ISBN 978-1-4160-6207-3. OCLC 318191981.
  4. Munoz, SJ; Stravitz, RT; Gabriel, DA (2009). «Coagulopathy of acute liver failure». Clinics in Liver Disease. 13 (1): 95–107. doi:10.1016/j.cld.2008.10.001. ISSN 1089-3261. PMID 19150314.
  5. «EASL Clinical Practical Guidelines on the management of acute (fulminant) liver failure» (PDF). Journal of Hepatology. European Association for the Study of the Liver. 66 (5): 1047–1081. 2017. doi:10.1016/j.jhep.2016.12.003. ISSN 0168-8278. Արխիվացված է օրիգինալից (PDF) 24 October 2018-ին. Վերցված է 30 May 2017-ին.
  6. Sood, Gagan K. «Acute Liver Failure». Mescape. Վերցված է 14 December 2011-ին.
  7. Sarin, Shiv Kumar; Choudhury, Ashok (17 October 2016). «Acute-on-chronic Liver Failure». Current Gastroenterology Reports. 18 (12): 61. doi:10.1007/s11894-016-0535-8. PMID 27747458. S2CID 29435525.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյարդային անբավարարություն» հոդվածին։