Լյանկա Գռիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյանկա Գռիու
մոլդ.՝ Leanca Grâu
Leanca Grau 21 December 2009.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1987(1987-11-22)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Gheorghe Grâu?, մայր՝ Q58240687?
Ամուսին(ներ)Michael Vaynberg?
lyanka-griu.ru

Լյանկա Գեորգիևնա Գռիու (մոլդ.՝ Leanca Grâu, նոյեմբերի 22, 1987(1987-11-22)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ) մինչ 18 տարեկանը՝ Լյանա Գեորգիևնա Իլնիցկայա, թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյանկա Գեորգիևնա Գռիուն ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գեորգի (Գեորգե) Գռիուն (ծնված 1961 թվականի սեպտեմբերի 17-ին) մոլդովացի դերասան է։ Մայրը դերասանուհի Ստելլա Վլադիմիրովնա Իլնիցկայան է (ծնված 1964 թվականի դեկտեմբերի 7-ին)։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Լյանկան դեռ երեխա էր, և հայրը այլևս կապ չի պահպանել ընտանիքի հետ[3]։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է չորս տարեկանում։ Այդ ժամանակ մայրն ավարտել էր Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ) և չորս տարեկան Լյանկայի հետ ապրում էր հանրակացարանում։ Լյանկային ինստիտուտի միջանցքներում նկատեցին շատ պատահականորեն և որոշ ժամանակ անց նրան առաջարկեցին նկարահանվել ռեժիսիորներից մեկի դիպլոմային աշխատանքում՝ «Մեկ» կարճամետրաժ ֆիլմում՝ ըստ Ռեյ Բրեդբերիի պատմվածքի։ Ֆիլմը Եվրոպայում, ինչպես նաև երիտասարդական մի քանի փառատոններում արժանացավ բազմաթիվ մրցանակների[4]։

Այդ ժամանակներից ի վեր Լյանկային սկսեցին սկզբում հրավիրել հեռուստատեսություն, որպես մանկական «Տիկ-Տակ» (1-ին ալիք Օստանկինո, 1992—1995), ապա՝ ֆոտոսեսիայի (1995 թվականից մինչև 1997 թվականը Լյանկան եղել է «Վերտեկս» մանկական հագուստի ընկերության դեմքը), իսկ հետագայում՝ կինո։ Նրա առաջին մեծ դերը համարվում է Վլադիմիր Գրամմատիկովի «Փոքրիկ արքայադուստրը» (1997) ֆիլմում Բեքքին։ Այս դերակատարման համար Լյանկան Ռոլան Բիկովի անվան «Մոսկվայի միջազգային մանկական կինոփառատոնին» և «Օրլյոնոկ» կինոփառատոնի մրցանակների է արժանանում որպես լավագույն դերասանուհի։

2000 թվականին Լյանկան նկարահանվում է ռեժիսիոր Օլեգ Պոգոդինի «Տրիումֆ։ Շիկահերի օրագիրը» ֆիլմում։ Այս ֆիլմի յուրահատկությունն այն է, որ հիմնական դերասանները մեծավարի խաղեր խաղացող երեխաներ են։ Երկրորդ պլանի դերասանուհի Լյանկան արդեն 13 տարեկանում մեծի դերեր էր խաղում։ Ֆիլմն այդպես էլ վարձույթի չդրվեց։

Պատանեկության տարիներին թմրանյութեր է օգտագործել, փորձել է ինքնասպան լինել։ 18 տարեկանում, նախքան ՎԳԻԿ-ի դերասանական ֆակուլտետ (Վլադիմիր Գրամմատիկովի կուրս) ընդունվելը Լյանկան «Իլնիցկայա» ազգանունը փոխեց «Գիռու»-ի ։ Ֆակուլտետ ընդունվեց միանգամից։

Ուսումից, կինոնկարահանումներից և ֆոտոսեսիաներից դուրս ազատ ժամանակ Լյանկան զբաղվում էր բալետով և գեղանկարչությամբ, աշխատում էր տարբեր թատրոններում[5]։

Լյանկա Գռիուի իսկապես հանրահայտության գագաթնակետը դարձավ 2009 թվականը։ Հենց այս ժամանակ նրա գլխավոր դերակատարումներով թողարկվում են երկու ֆիլմեր՝ Գ. Յունգվալդ-Խիլկևիչի «Հրացանակիրների վերադարձը կամ կարդինալ Մազարինիի գանձերը», որտեղ նա խաղում էր Ժակլինի՝ Դ՝Արտանյանի դստեր դերը, և «Բարվիխա» սերիալը, որտեղ նա Եվգենիա Կոլեսնիչենկոն է ՝ էլիտար դպրոցի «քաղաքից եկած» աշակերտուհին։ Դ՝Արտանյանի դստեր դերի համար մինչ նկարահումները սկսվելը երկու ամիս և նկարահանումներ ժամանակ՝ շաբաթական երեք անգամ Լյանկան ստիպված է եղել զբաղվել սուսերամարտով։

2001 թվականի ամռանը Շերլոկ Հոլմսի արկածների մասին ռուսական նոր սերիալում գլխավոր դերակատար Իգոր Պետրենկոյի խաղընկերությամբ Իրեն Ադլերի դերի համար ընտրվել է Լյանական[6]։

2013 թվականի սեպտեմբերի 8-ից գեղասահորդ Մաքսիմ Մարինինի հետ, որպես զույգ, մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան- 4» հեռուստաշոուին[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյանկայի և Միխայիլ Վայնբերգի ամուսնությունը՝ 2010 թվական, հուլիսի 9

Լյանկայի հայրը՝ դերասան Գեորգե Գռիուն (ծնվել է 1961 թվականին) որոշ ժամանակ ապրել է Քիշնևի արվարձանի անօթևանների կացարանում։ Լյանկան և մնացած հարազատները նրա հետ կապ չունեն։ Մայրը՝ Ստելլա Վլադիմիրովնա Իլնիցկայան (ծնվել է 1964 թվականին), նույնպես դերասանուհի է։

Ունի քույր՝ Վերոնիկան, ով ևս դերասանուհի է։

2010 թվականի հուլիսին ամուսանցել է ռեժիսիոր և կոմպոզիտոր Միխայիլ Վայնբերգի հետ (ծնված 1975 թվականի մայիսի 31-ին), ով նկարահանել է «Փնտրում եմ քեզ» հեռուստաֆիլմը, գլխավոր դերակատարը Լյանկան է։ Նրանց հաջորդ համատեղ աշխատանքը եղել է մեկ այլ հեռուստաֆիլմ՝ «Սրտից սրտին»։ 2011 թվականի փետրվարի 20-ին ծնվել է զույգի որդին՝ Մաքսիմը։

Աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆանտա-Ինֆանտա» ըստ Սերգեյ Պրոխանովի լիբրետտոյի. Ռեժիսիոր՝ Սերգեյ Պրոխանով (Մոսկվայի Լուսնի թատրոն)
  • «Լետիտ»՝ Սկյուռիկ անտեպրիզային ներկայացում մայակովսկու անվան մասնաճյուղի բեմում
  • «Վաալ», Ռեժիսիոր՝ Գեորգ ժենո (Կազանցևի և Ռոշչինի դրամատուրգիայի կենտրոն)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոլան Բիկովի անվան «Մոսկվայի միջազգային մանկական կինոփառատոն»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
  • «Օրլյոնոկ» կինոփառատոն՝ լավագույն դերասանուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]