Լճափ կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լճափ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԼճափ
Ստեղծվեց1993
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Լճափ կամավորական ջոկատ, Արցախյան ազատամարտում մասնակցած հայկական կամավորական ռազմական միավորում։

Սկսվեց կազմավորվել 1993 թվականի մայիս-դեկտեմբեր ամսից, երբ արդեն Արցախում գործում էին մի քանի ջոկատներ։ Ջոկատը կազմավորվեց Լևոն Գևորգյանի, Մագել Գևորգյանի, Վալտեր Գևորգյանի, Հայկ Սիմոնյանի, Կարլեն Հովհաննիսյանի, Գնել Գևորգյանի ջանքերով, որոնք արդեն մասնակցել էին ռազմական գործողությունների ուրիշ ջոկատների հետ։ Ջոկատի հիմնական կորիզը կազմում էին Գեղարքունիքի Լճափ գյուղի բնակիչներ։ Ջոկատի կազմում կային նաև Արծվաքար, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք գյուղի տղաներ, ընդհանուր թվով՝ 48 ազատամարտիկ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]