Լճաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լճաշեն
Lchashen, Armenia.jpg
Կոորդինատներ: 40°31′13″ հս․ լ. 44°55′51″ ավ. ե. / 40.52028° հս․. լ. 44.93083° ավ. ե. / 40.52028; 44.93083
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիքի մարզ
Մակերես 5475 կմ²
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 5031[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Լճաշեն (Հայաստան)
Red pog.png
##Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Լճաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել, այնուհետև Օրդաքլու, որը թարգմանաբար նշանակում է բադ, դրա համար էլ այս բնակավայրը հայերը Բադեր են անվանել։‌[փա՞ստ]

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։‌[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։

Լճաշենի տարածքում ապրել է 42 ընտանիք‌[ե՞րբ]։ Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի որոշ հատվածներից այստեղ են վերաբնակվել։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադենից։

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]