«Լճային դպրոց» բանաստեղծների (The Lake School of poets), 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի անգլիական ռոմանտիկ բանաստեղծների խումբ, որոնք ապրել են Անգլիայի հյուսիսում, այսպես կոչված, «լճերի երկրում»։ «Լճային դպրոց»-ի բանաստեղծներ Ու. Վորդսվորթը, Ս. Քոլրիջը և Ռ. Սաութին հայտնի են նաև «լեյկիստներ» (անգլերեն lake - լիճ բառից) անունով։ Իրենց ստեղծագործությունը հակադրելով 18-րդ դարի կլասիցիստական ու լուսավորական ավանդույթին, նրանք ռոմանտիկական ռեֆորմ կատարեցին անգլիական պոեզիայում։ Նրանք սկզբում ողջունեցին Ֆրանսիական հեղափոխությունը, հետագայում երես թեքեցին նրանից։ «Լեյկիստներ»-ի քաղաքական հայացքները գնալով ռեակցիոն դարձան։ Տարիների հետ անկում ապրեց նաև նրանց պոեզիան։ Սակայն վաղ շրջանի լավագույն ստեղծագործությունները մինչև հիմա էլ անգլիական պոեզիայի հպարտությունն են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 638)։