Jump to content

Լհոցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լհոցե
Տեսակլեռ
Երկիր Նեպալ և  Չինաստան
Վարչատարածքային միավորSagarmatha Zone?
ԼեռնաշղթաՄահալանգուր Հիմալ
Մասն էՀիմալայներ
Բարձրությունը ծովի մակարդակից8516 մետր
Հարաբերական
բարձրություն
610 մետր
Պահպանման տարածքՍագարմաթհայի ազգային պարկ

Լհոցե (նեպալ.՝ ल्होत्से, տիբեթերեն՝ ལྷོ་རྩེ (նեպալ.՝ ल्होत्से, չինարեն ավանդ. 洛子峰 , պինին: Luòzǐ Fēng)), բարձրությամբ չորրորդ լեռը աշխարհում. հաջորդում է Էվերեստին, Չոգորիին և Կանչենջունգային:Գլխավոր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 8516 մետր բարձրություն, ընկած է Չինաստանի Տիբեթյան ինքնավար շրջանի և Նեպալի Խումբու տարածաշրջանի միջև եղած սահմանագծին:

Հստակորեն զատորոշվում են լեռան չորս գագաթները. Գլխավոր Լհոցեն՝ 8516 մետր բարձրությամբ, Միջին Լհոցեն (կոչվում է նաև Կենտրոնական I Լհոցե կամ Արևելյան Լհոցե)՝ 8414 մետր բարձրությամբ, Կենտրոնական Լհոցե II-ը՝ 8372 մետր բարձրությամբ և Լհոցե Շարը՝ 8383 մետր բարձրությամբ: Գլխավոր Լհոցեն համավում է լեռնագնացության տեսակետից միջին բարդություն ունեցող ութհազարական. նկատի է առնվում ստանդարտ Reiss Couloir արշավուղին: Սակայն նրա մյուս գագաթները և հարավային խիստ զառիթափ լանջը հիշատակվում են ամենադժվարինների ու առավել վտանգալիների թվում [1][2]: Լհոցեի հյուսիսարևելյան սառցապատ լանջը դեռևս մնում է չհաղթահարված լեռնագնացների կողմից[3]:

Լեռան գագաթն առաջինը հաղթահարել են Ֆրից Լուխզինգերն ու Էռնստ Ռայսը 1956 թվականի մայիսի 18-ին, իսկ ձմեռային առաջին վերելքն իրականացրել է Քշիշտոֆ Վելիցկին, 1988 թվականի դեկտեմբերի 31-ին[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lhotse FAQ: 27,940 feet (8,520 meters)». AlanArnette.com. Վերցված է 2022-02-14-ին.
  2. «Lhotse Shar 8400 meters 2003 expedition». Վերցված է 2024-03-31-ին.(չաշխատող հղում)
  3. «The Expedition Archives of Elizabeth Hawley». Վերցված է 2024-03-31-ին.
  4. Detienne, Herman (1989). «Asia, Nepal, Everest Attempt, Tragedy and Winter Ascent of Lhotse». American Alpine Journal. #31 (63): 203–204. ISBN 9780930410391. ISSN 0065-6925. Վերցված է 20 May 2024-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Reiss, Ernst (1959). Mein Weg als Bergsteiger (գերմաներեն). Frauenfeld, Huber. OCLC 52217934.
  • A. Arnette : Lhotse gaining attention (2014)
  • E. Morgan: Lhotse South Face – The Wall of Legends (2016)
  • Шибаев Сергей. Стена (документальная повесть о покорении южной стены Лхоцзе), 1999 [1]
  • Туруева И. «Русская вертикаль» (о первовосхождении в 2001 году на Лхоцзе Среднюю), 2007 [2]
  • Бершов С. И. Южная стена Лходзе. Снег: 2012 г. (о первопрохождении 1990 г.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լհոցե» հոդվածին։