Լի Սյու-Չեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սյու-Չեն
Դիմանկար
Ծնվել է1823[1][2][3][…]
ԾննդավայրTeng County, Wuzhou, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան
Մահացել էօգոստոսի 7, 1864(1864-08-07)[1]
Մահվան վայրJiangning District, Jiangning Fu
Քաղաքացիություն Ցին կայսրություն[4] և  Taiping Heavenly Kingdom
ԵրկերLoyal Prince Li Xiucheng In His Own Words?
Մասնագիտությունռազմական հրամանատար
ԵրեխաներLi Rongfa?
 Li Xiucheng Վիքիպահեստում

Լի Սյու-Չեն (1823[1][2][3][…], Teng County, Wuzhou, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան - օգոստոսի 7, 1864(1864-08-07)[1], Jiangning District, Jiangning Fu), Չինաստանում Տայպինյան ապստամբության (1850-1864 թվականներին) ղեկավարներից։

Սերել է աղքատ գյուղացու ընտանիքից։ Տայպիններին միացել է 1851 թվականին, ռազմական, արտասովոր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում դարձել խոշոր զորապետ։ Կարևոր հաղթանակներ է տարել կառավարական զորքերի նկատմամբ։ Երկու անգամ (1860, 1862 թվականներին) հարձակվել է Շանհայի վրա, սակայն անգլո-ֆրանսիական զորքերի դիմադրության պատճառով չի կարողացել գրավել։ 1863-1864 թվականներին ղեկավարել է Նանկինի պաշտպանությունը, որի անկումից հետո գերի է ընկել և մահապատժի ենթարկվել։ Մահից առաջ գրել է «Ցուցմունքները», որը տայպինների գյուղացիական պատերազմի պատմության կարևոր աղբյուր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 625