Լի Սան-Յոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սան-Յոլ
Ծնվել էօգոստոսի 27, 1991(1991-08-27) (32 տարեկան)
Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, դերասան և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլWoollim Entertainment
ԿրթությունPungduk Elementary School? և Daekyeung University?
ԱնդամակցությունInfinite
Կայքifnt7.com
 Lee Sung-yeol Վիքիպահեստում

Լի Սան-Յոլ (օգոստոսի 27, 1991(1991-08-27), Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), առավել հայտնի է անգլ.՝ Sungyeol անվամբ, հարավկորեացի երգիչ և դերասան։ Նա հարավկորեական Infinite և Infinite F[1] խմբերի անդամ է։ Խումբը կազմված է յոթ երգիչներից [2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին ծնվել և մեծացել է Գյոնգիի նահանգի Յոնգին քաղաքում։ Նա ունի փոքր եղբայր՝ Լի Դէ-Յոլ անունով, որը երգել է «Woollim Entertainment» խմբի հետ, իսկ հետագայում դարձել է 2017 թվականի օգոստոսին ստեղծված «Golden Child» խմբի անդամ։ Մինչ հայտնի դառնալը Լին գտնվում էր մի այնպիսի կարգավիճակում, որտեղ չկային հաջողության տանող ճանապարհներ։ Այդ ընթացքում նա այցելել է հինգ տարբեր բախտագուշակների մոտ և նրանք բոլորն էլ նշել են, որ Լին 2010-2011 թվականներին կունենա հաջողակ կարիերա կկնքի բազմաթիվ պայմանագրեր և կվաստակի մեծ գումարներ։ Սկզբում այս ամենը նրան այդքան էլ լուրջ չէր թվում, բայց երբ Լին հանձնեց իր քննությունները նա դարձավ Woollim Entertainment խմբի դասընթացավարը։ 2010 թվականին նա սկսեց աշխատել «Infinite» խմբի հետ իսկ 2011 թվականին խումբը իր առաջին մրցանակին արժանացավ «M Countdown» հարավկորեական երաժշտական հաղորդման ժամանակ։

Փետրվարի 15-ին Լին ավարտել է Դեյկյույգի համալսարանի կիրառական երաժշտության բաժինը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան բեմում հանդես գալը , Լին խաղացել է մի շարք կորեական դրամաներում, ինչպիսիք են «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ», «Լավ աշխատանք, լավ աշխատանք» (անգլ.՝ «Good Job, Good Job»), «Ջոլլիի այրիները» (անգլ.՝ «Jolly Widows») և այլն։

2010-2013․Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2013 թվականներին նա մեծ հաջողությունների հասավ երգի ասպարեզում։ Նա վերջին երգիչն էր, որը միացավ «Infinite» խմբին։ 2010 թվականի հունիսի 9-ին Լին հանդես եկավ որպես «Infinite» խմբի վոկալիստ, այնուհետև 2011 թվականին Լին կատարեց իր դերասանական դեբյուտը, որը կոչվեց «While You Were Sleeping»[3]։ 2013 թվականի հոկտեմբերի 21-ին Լին որպես գլխավոր հերոս խաղացել է «Love for Ten» դրամայում։

2014–2016․ Infinite և գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Լին և Նամ Ու Հյոնը խաղացին «Ավագ դպրոց սիրո ժամանակն է» դամայում։ Դրաման հեռարձակվել է հուլիսի 11-ից մինչև դեկտեմբերի 19-ը[4][5][6]։

Հենց այդ դրամայում Լին ու խմբի անդամներից Կիմ Մյունգ Սու և Լի Սունգ Ջոնգ-ը կատարեցին «Heartthrob» երգը ։ Առաջին պաշտոնապես թողարկված երգը, որը կոչվեց «Crazy», ներառված էր Infinite խմբի երկրորդ ալբոմում։ 2015 թվականի մայիսի 22-ին Լին հաստատվել է JTBC's D-Day.[7] ցանկում։

2017-ներկայումս։Անցում դեպի առաջատար դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 1-ին Լին ներկայացել է Love Returns դրամայում։ Նա խաղացել է Հոնգ Սեկոկ-Փիի դերը ,ով ընկերության սեփականատերն էր և առանց աշխատակիցների իմացության աշխատում էր որպես անվտանգության պահակ.[8][9]։ 2018 թվականին Լին նկարահանվել է սարսափ ֆիլմում Ջոնգ Ըն Ջիի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Infinite profile». Woollim Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  2. «INFINITE F to debut in Japan next month». Koreaboo. 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  3. «While You Were Sleeping». KoreanDrama.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  4. Lee, Min-ji (2014 թ․ մայիսի 2). «Infinite's Woo Hyun and Sung Yeol to Become Rivals in High School». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  5. «KBS '하이스쿨' 우현·성열·남지현 출연 확정…女주인공 누가?». Naver. 2015 թ․ հունվարի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  6. Hong, Grace Danbi (2014 թ․ հունիսի 2). «High School Unveils Poster Stills for Kim Sae Ron, Infinite's Woo Hyun and Sung Yeol». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  7. «INFINITE's Sungyeol to expand his acting career through upcoming drama D-Day». Allkpop. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  8. «INFINITE's Sungyeol Considering Lead Role In Upcoming Drama». Soompi.
  9. «INFINITE's Sungyeol Confirmed As Male Lead For Heartwarming New Drama». Soompi.