Jump to content

Լի Սանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սանդրա
Ծնվել էդեկտեմբերի 20, 1970(1970-12-20)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՖլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Drexel University College of Medicine?, Դրեքսելի համալսարան և The Webb Schools?
Մասնագիտությունմաշկաբան, յություբեր, reality television participant, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինJeffrey Rebish?
🌐

Սանդրա Լի (անգլ.՝ Sandra Lee, известна как Dr. Pimple Popper, դեկտեմբերի 20, 1970(1970-12-20)[1], Ֆլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հայտնի բժիշկ-մաշկաբան[2][3], որն իր սեփական ալիքն է վարում ՅուԹյուբում[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆոռնիայի Ափլենդ քաղաքում:

Սովորել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որն ավարտելուց հետո հաճախել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Drexel University College of Medicine բժշկական դպրոց։ Ապրել է Իլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆոռնիա՝ շարունակելու իր փորձերը լազերային, մաշկաբանական և կոսմետիկ վիրաբուժության ոլորտում:

Ներկայումս բնակվում է հայրենի քաղաքում և ամուսնու՝ դոկտոր Ջեֆրի Ռեբիշի հետ աշխատում է որպես մաշկային թերապևտ և վիրաբույժ[5]։

2010 թվականին Սանդրան սկսել է ՅուԹյուբում վերբեռնել իր աշխատանքի տեսանյութերը՝ դա անելով մինչև 2015 թվականը։ Այնուհետև ժողովրդականություն է ձեռք է բերել ինստագրամում: Տեսանյութը հրապարակելու հաճախորդի գրավոր թույլտվության դիմաց Լին իր հիվանդներին առաջարկում է զեղչեր կամ անվճար բուժում։

2017 թվականին թողարկել է իր մաշկի խնամքի միջոցների շարքը՝ SLMD Skincare Products-ը, որը ներառում է ակնեի դեմ լվացվելու միջոց և ռետինոլի լոսյոն:

Սանդրա Լին սերտիֆիկացված մաշկաբան է և Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի, Կոսմետիկ վիրաբուժության ամերիկյան ակադեմիայի, Մաշկաբանական վիրաբուժության ամերիկյան ընկերության և Mohs վիրաբուժության ամերիկյան ընկերության անդամ:

Լիի աշխատանքին հետևում է գրեթե երեք միլիոն մարդ, ընդ որում հեռուստադիտողների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան մեկ միլիարդ: Այն օգնում է մարդկանց հասկանալ մաշկի խնդիրները և բուժել դրանք: Նրա ծրագրերը ներառում են նոր գրասենյակի բացում Հյուսիսային Ամերիկայում՝ Տորոնտո, Կանադա:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.youtube.com/watch?v=wi-CKXEAswQ
  2. «Dr Pimple Popper will squeeze you now». Metro Newspaper UK. Արխիվացված է օրիգինալից 2017-12-16-ին. Վերցված է 2018-02-17-ին.
  3. «Dr Pimple Popper: 'My videos make people happy'». NewsComAu. Արխիվացված է օրիգինալից 2018-02-09-ին. Վերցված է 2018-02-17-ին.
  4. «Dr. Sandra Lee (aka Dr. Pimple Popper)». Արխիվացված օրիգինալից 2018-02-09-ին. Վերցված է 2018-02-17-ին.
  5. «About Skin Physicians & Surgeons - Upland, CA». SkinPS (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին. Վերցված է 2018-02-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]