Jump to content

Լի Ջուհոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Ջուհոն
կորեերեն՝ 이주헌
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1994(1994-10-06) (31 տարեկան)
ԾննդավայրԴեգու
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունSeoul Banwon Elementary School? և Hyundai Senior High School?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և ռեփեր
ԱնդամությունMonsta X
Ստորագրություն
Изображение автографа
 Lee Joo-heon Վիքիպահեստում

Լի Ջուհոն[1] (կորեերեն՝ 이주헌, ավելի հայտնի է որպես Ջուհոն, հոկտեմբերի 6, 1994(1994-10-06), Դեգու), հարավկորեացի ռեփեր, երգիչ, երգահան և դերասան։ Հարավկորեական Monsta X բոյ-բենդի անդամ է և 2023 թվականին տեղի է ունեցել նրա առաջնելույթը՝ Lights առաջին սոլո մինի-ալբոմով:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014։ Դեբյուտ և այդոլի կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Monsta X-ում իր դեբյուտից առաջ Ջուհոնը մաս էր կազմում Nu Boyz նախագծային խմբի (#GUN-ի, Շոնուի և Վոնհոյի հետ միասին), որը ձևավորվել էր Starship Entertainment-ի կողմից 2014 թվականի օգոստոսին[2]։ Նույն թվականի դեկտեմբերին Starship-ը և Mnet-ը մեկնարկել են «No.Mercy» անվանումով գոյատևման շոու։ Ջուհոնն ընտրվեց վեց այլ մասնակիցների հետ միասին հարավկորեական Monsta X բոյ-բենդի կազմում[3]։

2015–2016: Show Me the Money 4 и Tribe of Hip Hop

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին թողարկվել է «Coach Me» համատեղ երգը San E-ի և հարավկորեական Sistar խմբի Հյորինի մասնակցությամբ[4]։ Նույն թվականի մայիսին նա մասնակցել է «Attractable Woman» երգին՝ ձայնագրված Գիհյոնի հետ «Նարնջի մարմելադ» դորամայի համար[5]։ Հունիսին ռեփերը անցել է լսումները Mnet Show Me the Money ռեփ մրցույթի չորրորդ սեզոնին մասնակցելու համար[6]։ Նա հասել է երրորդ փուլ և պարտվեց Լի Հյոն-Ջունին ռեփ-բաթլում[7]։ Հետագայում Ջուհոնը վերադարձել է, սակայն պարտվել էր One ռեփերին[8]։

2016 թվականի ապրիլին նա դարձել է JTBC Tribe of Hip Hop հիփ-հոփ շոու-մրցույթի պրոդյուսերներից մեկը, որտեղ նա դարձավ շոուի ամենաերիտասարդ պրոդյուսերը[9]։

2017։ Միքսթեյփեր և այլ սոլո գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին թողարկվել է «Rhythm» երգի սոլո տեսահոլովակը[10]։

2018 թվականի օգոստոսին Ջուհոնը թողարկել է իր DWTD միքսթեյփը։ Ալբոմի համար թողարկվել է «Red Carpet» տրեկի տեսահոլովակը, իսկ հոկտեմբերին թողարկեց երկրորդ տեսահոլովակը «Should I Do» տրեկի համար[11][12]։ Ալբոմը դեբյուտ է արել Billboard World Album-ի չարթի ութերորդ տեղում և Top Heatseekers-ի քսաներկուերորդ տեղում[13]։

2019 թվականի փետրվարին նա փոխել է իր Jooheon բեմական կեղծանունը Joohoney-ի՝ անգլալեզու գործունեության համար[14]։ Հունիսին նա հայտնվել է Produce X 101-ում որպես ռեփի հրահանգիչ ստաժյորների առաջին դուրս մնալու մրցույթի համար[15]։

2020 թվականի սկզբին՝ հունվարին, Ջուհոնը ընդմիջում վերցրել է իր գործունեությունից՝ կենտրոնանալու համար իր հոգեկան առողջության վրա[16]։ Ջուհոնը վերսկսել է իր գործունեությունը մայիսին, երբ Monsta X-ը թողարկել է Fantasia X մինի ալբոմը[17]։ Հոկտեմբերի 9-ին թողարկվել է Ջուհոնի կարիերայի հինգերորդ միքստեյպը՝ Psyche-ը։ Միքստեյպի հետ միասին հրապարակվել է «Smoky» երգի տեսահոլովակը, իսկ հոկտեմբերի 21-ին՝ «Psyche» գլխավոր երգի տեսահոլովակը[18][19]։ Արդեն դեկտեմբերի 23-ին թողարկվել է «Ride or Die» երգը «Վազիր առաջ» դրամայի համար՝ Lovelyz-ի Kei-ի հետ համատեղ[20]։

2021 թվականի մայիսին մասնակցել է NS Yoon-G խմբի «If You Love Me» երգի վերամշակմանը[21]։ Օգոստոսի 5-ին Idol Radio-ն հայտարարել է երկրորդ սեզոնի մասին, որտեղ ռեփերը դարձել է DJ շոուում իր խմբի Հյունվոնի հետ միասին։ Առաջին էպիզոդը եթեր է հեռարձակվել օգոստոսի 9-ին, շոուն շաբաթական հեռարձակվում էր Universe հարթակի և MBC ռադիոյի միջոցով[22]։

2023 թվականի հունվարին Ջուհոնը հայտնվել է Cosmopolitan Korea-ի փետրվարյան համարի լուսանկարչական ռեպորտաժում[23]։ Փետրվարի վերջին Ջուհոնը դարձել է M Countdown-ի մշտական հաղորդավար Mnet-ում՝ (G)I-dle-ի Միյոնի հետ միասին[24]։ Նույն ամսում նա և ԱյԷմը լուսանկարահանվել և հարցազրույց են տվել Vogue ամսագրի կորեական տարբերակին[25]։ Ապրիլի 16-ին Գիհյոնի հետ միասին թողարկվել է «Awake» երգը «Մեր խաղը․ LG Twins» սերիալի համար[26]։ 2023 թվականի մայիսին թողարկվել է Ջուհոնի դեբյուտային մինի-ալբոմը՝ Lights-ը, և տեսահոլովակ է թողարկվել գլխավոր երգի՝ «Freedom»-ի համար[27]։ Իր թողարկման առաջխաղացումից հետո Ջուհոնը հուլիսի 24-ին զորակոչվել է բանակ[28]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

SUPEXX (2015)

Flower Cafe (2015)

Out of Control (2017)

DWTD (2018)

Psyche (2020)

Մինի-ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lights (2023)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Հայերեն անվանում Դեր Ծան.
TBA K-Pop: Lost in America K-pop: Կորածը Ամերիկայում TBA [29]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Имя согласно системе Концевича. Также встречающееся имя "Чжухон" ей не соответствует
  2. Lee, Jung-hyuk (2020 թ․ հուլիսի 26). «산이X효린X주헌 'Coach Me', 발표와 동시에 차트 1위. 역시 스타쉽!». Чосон ильбо (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  3. Park Gyu-oh (2014 թ․ նոյեմբերի 14). «New idol group to be born through Mnet's 'No Mercy'». K-pop Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  4. Benjamin, Jeff (2015 թ․ հունվարի 6). «Watch San E & Hyolyn's Sensual Collaboration 'Coach Me'». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  5. Ha, You-bin (2015 թ․ ապրիլի 15). «MONSTA X To Sing 'Orange Marmalade' OST». BNT News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին.
  6. 기자, 노윤정 (2015 թ․ հունիսի 25). «[첫방] '쇼미더머니4', 역대 최다 지원+유명 래퍼 대거 등장 '더욱 풍성해진 볼거리'». K-pop Herald (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  7. Kim, Pul-nip (2015 թ․ հուլիսի 10). «'쇼미더머니4' 몬스타 엑스 주헌, 이현준 상대로 충격의 탈락». TV Report (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  8. Kim, Jong-ran (2015 թ․ հուլիսի 10). «'쇼미더머니4' 몬스타 엑스 주헌, 이현준 상대로 충격의 탈락». News Inside (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  9. KH디지털2 (2016 թ․ մարտի 30). «Grannies grab the mic on 'Tribe of Hiphop'». The Korea Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. R. Choi (2017 թ․ հունվարի 17). «Monsta X's Jooheon To Release Music Video For Second Mixtape Track "Rhythm"». Soompi (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  11. Lee, Jun-hyung (2018 թ․ սեպտեմբերի 3). «몬스타엑스 주헌, 믹스테잎 'DWTD'..아이튠즈 '앨범차트' 9개국 1위». Korea Economic Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  12. Akingbade, Tobi (2018 թ․ սեպտեմբերի 3). «Monsta X's Jooheon smashes it across the globe with new solo mixtape». Metro (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  13. «JooHeon | Biography, Music & News». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  14. J. K (2019 թ․ փետրվարի 6). «Update: Monsta X's Jooheon Changes English Stage Name To Joohoney». Soompi (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  15. 입력 (2019 թ․ հունիսի 3). «'프로듀스X101' 몬스타엑스 주헌, 열혈 랩 트레이너로 연일 화제». Seoul Economic Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  16. Herman, Tamar (2020 թ․ հունվարի 13). «Monsta X's Joohoney Announces Hiatus to Focus on Mental Health». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  17. 이미영 (2020 թ․ մայիսի 26). «몬스타엑스 주헌 "공백기 갖고 합류, 좋은 마음으로 돌아왔다"». JoyNews24 (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  18. Michele Mendez (2020 թ․ հոկտեմբերի 9). «Here's How Joohoney's Solo Music Is Different From His Work With MONSTA X». Elite Daily (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  19. Germaine-Jay (2020 թ․ հոկտեմբերի 21). «Monsta X's Joohoney gets pumped up in 'Psyche' MV». Allkpop (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  20. Jeong, Hye-yeon (2020 թ․ դեկտեմբերի 23). «케이X주헌, '런 온' OST 'Ride Or Die' 오늘(23일) 발매..케미 폭발». K-pop Herald (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  21. Yun, Sang-geun (2021 թ․ մայիսի 17). «NS윤지, 9년만 리메이크 앨범..몬스타엑스 주헌 피쳐링[공식]». Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  22. Yun, Sang-geun (2021 թ․ սեպտեմբերի 5). «'아이돌 라디오2' 몬스타엑스 형원X주원, DJ 발탁..수준급 진행 예고». K-pop Herald (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  23. Lim, Ga-eul (2023 թ․ հունվարի 19). «몬스타엑스 주헌, '코스모폴리탄' 화보 공개 "'춤사위'는 내 회심의 필살기"». Sports W (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  24. 기자, 이승훈 (2023 թ․ հունվարի 27). «몬스타엑스 주헌, '엠카' 새 얼굴 됐다..MC 발탁». Star News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  25. Son, Ki-ho, Kim, Na-rang (2023 թ․ փետրվարի 26). «주헌 + 아이엠 =». Vogue Korea (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Lim, Sang-hoon, Jung, Woo-chul (2023 թ․ ապրիլի 14). «몬스타엑스 기현&주헌, 티빙 오리지널 '아워게임: LG트윈스' OST 'AWAKE' 발매». This Is Game (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Benjamin, Jeff (2023 թ․ մայիսի 23). «Monsta X's Joohoney Talks 'Freely' Expressing Himself and Improving the K-Pop Industry With Solo LP 'Lights'». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  28. Denis, Kyle (2023 թ․ հուլիսի 13). «MONSTA X's JOOHONEY to Enlist in Military: 'Thank You for Showing Me What Love Is'». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  29. Jun-hee, Park (2022 թ․ նոյեմբերի 21). «[Exclusive] Monsta X's Jooheon to make acting debut through global project 'Lost in America'». The Korea Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.