Լի Ջե-Մյուն
| Լի Ջե-Մյուն կորեերեն՝ 이재명 և կորեերեն՝ 李在明 | |
|---|---|
| Ծնվել է | մոտ դեկտեմբերի 8, 1963[1] (62 տարեկան) |
| Ծննդավայր | Անդոն, Հարավային Կորեա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | կորեերեն |
| Կրթություն | Չունգ Անգի համալսարան, Judicial Research and Training Institute?, Kyungwon University? և Q21710192? |
| Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Blue House? |
| Ամուսին | Kim Hea Kyung?[2] |
| Ծնողներ | հայր՝ Lee Kyung-hee?[3], մայր՝ Koo Ho-myung?[4] |
| Զբաղեցրած պաշտոններ | Հարավային Կորեայի նախագահ, Member of the National Assembly of South Korea?, Member of the National Assembly of South Korea? և Governor of Gyeonggi Province? |
| Կուսակցություն | Democratic Party of Korea? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Lee Dong-ho?[6] և Lee Yun-ho?[7] |
| Ստորագրություն | |
Լի Ջե-Մյուն (հանգըլ: 이재명 , մոտ դեկտեմբերի 8, 1963[1], Անդոն, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի քաղաքական գործիչ և իրավաբան, Հարավային Կորեայի նախագահ։ Լին 2018-2021 թվականներին եղել է Կյոնգգի նահանգի նահանգապետը, 2022-2025 թվականներին՝ Դեմոկրատական Կուսակցության առաջնորդը և 2022-2025 թվականներին՝ Կյեյանգ Բ- ի Ազգային ժողովի պատգամավոր։
Լին ծնվել է Անդոնգ քաղաքում՝ աղքատ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել գործարանում։ Լին սովորել է Չուն-Ան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Որպես մարդու իրավունքների և աշխատանքի իրավաբան՝ Լին նպաստել է Սոննամում նոր հիվանդանոցի բացմանը։

Լին մտել է քաղաքականություն 2005 թվականին և մասնակցել մի քանի ընտրությունների։ Նա ընտրվել է Սոննամի քաղաքապետ 2010 թվականին և վերընտրվել 2014 թվականին։ Առաջին անգամ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 2017 թվականին, սակայն պարտվել է Մուն Ջեինին։ 2018 թվականին Լին հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից և նշանակվել Կյոնգգի նահանգի նահանգապետ, իսկ նահանգապետի պաշտոնից հրաժարական տվել 2021 թվականին։ Լին առաջադրվել է նախագահի պաշտոնի համար 2022 թվականին, սակայն ընդհանուր ընտրություններում փոքր տարբերությամբ պարտվել է Ժողովրդական իշխանության կուսակցության ներկայացուցիչ Յուն Սուկ Յոլին։
2024 թվականի հունվարին Լիի վրա մահափորձ է իրականացվել։ Նույն թվականի նոյեմբերին նա դատապարտվել է «Պետական պաշտոնյաների ընտրությունների մասին» օրենքը խախտելու համար՝ 2022 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում «Սոննամ զարգացման կորպորացիայի» նախկին գործադիր տնօրեն Կիմ Մուն-կիի հետ իր կապը կեղծ հերքելու համար։ 2024 թվականի Հարավային Կորեայի ռազմական դրության ժամանակ Լին միջազգային ուշադրություն գրավեց Ազգային ժողովի շենքի ցանկապատը բարձրանալու համար։ Նա մասնակցել է նախագահ Յունի դեմ իմպիչմենտին։ Կորեայի Սահմանադրական դատարանի կողմից Յունի նախագահության դադարեցումից հետո, Լին 2025 թվականին հաղթեց նախագահական ընտրություններում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին ամուսնացած է Կիմ Հյե-Կյոնի հետ, ում հետ առաջին անգամ հանդիպել է 1990 թվականի օգոստոսին[8]։ Նրանք ունեն երկու երեխա։
Լին ունի ձեռքի հաշմանդամություն և գրանցված է որպես հաշմանդամ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 이재명 "'김문기 사망' 안타까워…양도세 1년만 유예 후 다시 중과"출처 — Seoul Broadcasting System.
- ↑ https://www.donga.com/news/Culture/article/all/20170131/82650766/1
- ↑ https://www.hankyung.com/article/2021121983377
- ↑ https://www.kgnews.co.kr/news/article_amp.html?no=577893
- ↑ 2025 TIME100: The 100 Most Influential People of 2025 — Time, 2025.
- ↑ https://www.4th.kr/news/articleView.html?idxno=2087761
- ↑ https://www.womansense.co.kr/news/articleView.html?idxno=50127
- ↑ «Lee Jae-myung proposed with a diary instead of a ring loyal partner Kim Hye-kyung shares his political journey». Asia Today. 2025 թ․ հունիսի 4. Վերցված է 2025 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 변, 덕호 (2022 թ․ փետրվարի 16). 이재명 "나도 등록 장애인...대통령이 직접 장애정책 챙기겠다" – 매일경제. Maeil Business Newspaper. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.