Լի Չոն Ուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Չոն Ուկ
կորեերեն՝ 이종욱
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1945(1945-04-12)[1]
ԾննդավայրՍեուլ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ
Մահացել էմայիսի 22, 2006(2006-05-22)[2][1][3] (61 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանԺնև
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՀավայան կղզիների համալսարան, Սեուլի ազգային համալսարան և Kyungbock High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններDirector-General of the World Health Organization?
Պարգևներ և
մրցանակներ
Պերի արևի օդենի մեծ խաչ
 Lee Jong-wook Վիքիպահեստում

Լի Չոն Ուկ [4] (կոր.՝ 이종욱, 李鍾郁 ապրիլի 12, 1945(1945-04-12)[1], Սեուլ, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ - մայիսի 22, 2006(2006-05-22)[2][1][3], Ժնև, Շվեյցարիա), բժիշկ, հանրային առողջապահության մասնագետ։ 2003-2006 թվականներին զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Չոն Ուկ (Լի - ազգանուն) ծնվել է 1945 թվականի ապրիլի 12-ին Կորեայում, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութ։ Ընտանիքում եղել է երրորդ երեխան վեցից, ունի երեք եղբայր և երկու քույր, երկու եղբայրները պրոֆեսոր են։ Կյունգբոկի ավագ դպրոցն անգլ.՝ Kyungbock High School ավարտելուց հետո ընդունվել է Սեուլի ազգային համալսարան, որտեղ ստացել է բժշկական գիտական աստիճան։ Ուսման ընթացքում նա կամավոր օգնել է Անյան քաղաքում բորոտություն ունեցող հիվանդներին։ Հետո նա ընդունվել է Հավայան համալսարան, վերապատրաստվել հանրային առողջության ոլորտում։ 1981 թվականին Լին կնոջ հետ տեղափոխվել է Ամերիկյան Սամոա՝ օգնելու աղքատներին։ Այստեղ նա աշխատել է մինչև 1983 թվականը Լինդոն Բ.Ջոնսոնի բժշկական կենտրոնում, Լին ստացել է «Ասիայի Շվայցեր» մականունը։ 1983 թ.-ին նա միացել է ԱՀԿ-ին՝ որպես բորոտության հարցերով խորհրդական, մասնակցել է Ֆիջիի բորոտության և տուբերկուլյոզի բուժմանը և նպաստել երեխաների պատվաստման գաղափարին։ 1994 թվականին Ժնև է տեղափոխվել ԱՀԿ-ի կենտրոնակայանում աշխատելու որպես պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ ծրագրի տնօրեն և մանկական պատվաստանյութերի զարգացման ծրագրի գործադիր քարտուղար։ 1995 թվականին Scientific American ամսագիրը նրան անվանել է "պատվաստանյութերի արքա"։ 1998-1999 թվականներին նա աշխատել է որպես ԱՀԿ գլխավոր տնօրեն Գրու Հարլեմ Բրունթլանի քաղաքականության խորհրդական, 1999-2000 թվականներին՝ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ։ 2000 թվականից նա ղեկավարել է ԱՀԿ տուբերկուլյոզի դեմ պայքարի վարչությունը։ 2003 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեան նրան ընտրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն՝ 5 տարի ժամկետով, պաշտոնը ստանձնել է հուլիսի 21-ին։ Իր պաշտոնում Լին իր հիմնական խնդիրն է ընտրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը։ 3 տարվա ընթացքում նա հասցրել է այցելել 60 պետություն, հանդիպել է պետությունների բազմաթիվ ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի հետ։ Գրել է մի շարք հրապարակումներ առողջության ամենանշանակալի խնդիրների վերաբերյալ։ Պատրաստել է ամենամյա ՎԱԶ-ի զեկույցներ ՁԻԱՀ-ի բուժման թերությունների վերացման (2004), հղի կանանց տառապանքների և մահվան բեռը նվազեցնելու վերաբերյալ` «անուշադրության չենք մատնի յուրաքանչյուր մոր, յուրաքանչյուր երեխայի» (2005), զարգացող երկրներում կադրային ռեսուրսների ճգնաժամի լուծման մասին (2006)։ 2007թ. զեկույցը պետք է նվիրված լիներ առողջապահությանը՝ հատուկ շեշտելով առողջության, խաղաղության և անվտանգության միջև անխզելի կապը։

2006 թվականի մայիսի 22-ին կյանքից վաղաժամ հեռացել Է Ժնևի համալսարանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ մայիսի 20-ին տեղափոխված ինսուլտի հետևանքով։ Լի Չոն Ուկի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել բազմաթիվ հասարակական գործիչներ։

Այսօր աշխարհը կորցրեց մի մեծ մարդու։ Լի Չոն Ուկը նվիրված և կրքոտ անձնավորություն էր։ Նա վճռականորեն պաշտպանում էր յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և յուրաքանչյուր երեխայի իրավունքը կանխարգելելով և բուժելով հիվանդությունները, հանդես էր գալիս բնակչության ամենամեծ շերտերի անունից։ Նա անզիջում լուծեց ամենաբարդ խնդիրները, միևնույն ժամանակ պահպանելով բարձրագույն սկզբունքները։ Մենք խորապես կկարոտենք նրան, բայց հանրային առողջության պահպանման գործում Լի Չոն Ուկի մեծ ներդրման հիշատակը հավերժ կմնա մեր պատմության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]