Լի Միլլեր
Լի Միլլեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1907[1][2][3][…] կամ 1907[4][5][6] |
Ծննդավայր | Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 21, 1977[2][3] |
Մահվան վայր | Chiddingly, Wealden, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող, մոդել և լրագրող |
Ամուսին | Roland Penrose?[7] և Aziz Eloui Bey?[7] |
Կայք | leemiller.co.uk |
Ստորագրություն![]() | |
Lee Miller (photographer) Վիքիպահեստում |
Լի Միլլեր (անգլ.՝ Lee Miller, ապրիլի 23, 1907[1][2][3][…] կամ 1907[4][5][6], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 21, 1977[2][3], Chiddingly, Wealden, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), ամերիկյան նորաձևության լուսանկարիչ, «Vogue»-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից, ով նկարել է Դախաուի և Օսվենցիմի ազատագրումը, Պաբլո Պիկասոյի ընկերը[8]:
Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Միլլերը ճարտարագետի, գյուտարարի, սիրողական լուսանկարչի դուստր է: Հայրը նկարում էր նրան, նաև մերկ, երբ նա դեռ 10 տարեկան չկար[8]: Վաղ տարիքում հայրն է նրա մեջ հետաքրքրություն առաջացրել դեպի լուսանկարչությունը: 1920-ական թվականներին եղել է մոդել Նյու Յորքում: Նրան լուսանկարել է Էդվարդ Ստեյհենը: Լուսանկարներից մեկը օգտագործվել է Kotex կանանց տամպոնների գովազդում, ինչը սկանդալ է առաջացրել:
1929 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ դարձել է Ման Ռեյի օգնականը և մոդելը (1930-1931 թվականների լուսանկարներ՝ «Պարանոց», «Լի Միլլեր», «Էլեկտրականություն»): Նա ինքն էլ է սկսել լուսանկարել: Ռեյի այդ շրջանի որոշ լուսանկարներ իրականում նկարել է Լի Միլլերը: Ռեյի հետ միասին նա կիրառել է սոլյարազացիայի տեխնիկան: Դարձել է սյուրռեալիստական շարժման ակտիվ մասնակից, մտերմացել Պիկասոյի (նա նկարել է Լիի դիմանկարը, 1937 [1]), Պոլ Էլուարի, Ժան Կոկտոյի հետ, Կոկտոյի «Պոետի արյունը» ֆիլմում նկարահանվել է որպես արձան (1930 թվական):
1932 թվականին վերադարձել է Նյու Յորք, շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, բացել է սեփական ստուդիան: Այդ շրջանի նրա ստեղծագործությունների շարքում են Ջոզեֆ Քորնելի, դերասանուհիներ Լիլիան Հարվինի և Գերտրուդ Լոուրենսի դիմանկարները[9]: 1933 թվականին արտ-դիլլեր Ժյուլենա Լևի Նյու Յորքի պատկերասրահում տեղի է ունեցել Միլլերի միակ անհատական ցուցահանդեսը[10]:
Լի Միլլերը Ման Ռեյի լուսանկարներում |
1934 թվականին ամուսնացել է եգիպտացի գործարար Ազիզ Բեի հետ և մեկնել Եգիպտոս: Չնայած, որ Միլլերն այս ժամանակահատվածում չի աշխատել որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ, այնուամենայնիվ նրա եգիպտական լուսանկարները, ներառյալ «Տիեզերական դիմանկարը», համարվում են նկարչի ամենավառ և տպավորիչ սյուրռեալիստական պատկերները: Կահիրեում Միլլերը լուսանկարել է Սիվայի օազիսին հարող անապատը: Այդ լուսանկարը Ռենե Մարգարիտային ոգեշնչել է աշխատել «Le Baiser» (1938 թվական) նկարի վրա:
1937 թվականին Լի Միլլերը թողել է ամուսնուն և վերադարձել Փարիզ, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ անգլիացի սյուրռեալիստ նկարիչ, ժամանակակից արվեստի ցուցահանդեսների կուրատոր Ռոլանդ Պենրոուզին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Միլլերը եղել է ֆոտոլրագրող, աշխատել է «Vogue» թերթի համար: Նա հավատարմագրվել է որպես ռազմական թղթակից, նկարահանել դաշնակիցների վայրէջքը, նապալմի առաջին օգտագործումը Սեն-Մալոյի պաշարման ժամանակ, Փարիզի ազատագրումը, Բուխենվալդի և Դախաուի ճամբարները[11]
Պատերազմից հետո հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուժեղ նոպաներ է ունեցել, սկսել է խմել: 1947 թվականին բաժանվել է Ազիզ Բեից և ամուսնացել Ռոլանդ Պենրոուզի հետ: Ծնվել է նրանց որդին՝ Էնթոնին: 1949 թվականին ամուսինները գնել են Սասեքսի ֆերման: Նա Մեքքա է դարձել եվրոպական ավանգարդի համար. այստեղ հյուրընկալվել են Պիկասսոն, Ման Ռեյը, Հենրի Մուրը, Ժան Դյուբյուֆեն, Դորոթեա Տանինգը, Մաքս Էռնստը և ուրիշներ:
1940-ականների վերջին և 1950-ական թվականներին Միլլերը Բրիտանիայի MI5 անվտանգության ծառայության հետաքննության մեջ էր: Նրան կասկածում էին ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեջ:
Լիի աստղը նորից փայլել է, երբ նա բուժական նպատակով սկսել է զբաղվել խոհարարությամբ: Լին հավաքել է մի քանի հազար բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից, հորինել է հարյուրավոր իրենը: Իր տանը գտնվելով՝ հայտնի է դարձել Անգլիայի սահմաններից դուրս, հաղթել է մի շարք միջազգային խոհարարական մրցույթներում:
1947 թվականին՝ Մագնում գործակալության ստեղծումից հետո, Լի Միլլերը դարձել է նրա առաջին անդամներից մեկը: Բայց պատերազմի նկարները, որոնց մասին նա գրեթե երբեք չի խոսել, չեն թողել նրան: Լի Միլլերը, լինելով խոհարարության աստղ, մահացել է 70 տարեկան հասակում քաղցկեղից:
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լի Միլլերի՝ որպես խոշորագույն անկախ վարպետի լուսանկարչական ժառանգությունն ամբողջությամբ հանրությանն է ներկայացվել 1980-ական թվականներին՝ շնորհիվ նրա որդու ջանքերի, ով մանրամասնորեն ներկայացրել է նրա կենսագրությունը (1985 թվական): Գիրքը բրիտանացի կոմպոզիտոր Ջեյսոն Քարի «Լի Միլլերի վեց նկարները» մյուզիքլի հիմքն է հանդիսացել (2005, [2]):
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Penrose A. The lives of Lee Miller. New York: Holt, Rinehart, and Winston, 1985
- Penrose A. Lee Miller’s war: photographer and correspondent with the Allies in Europe, 1944-45. Boston: Little, Brown, 1992
- Lambron M. L’oeil du silence. Paris: Flammarion, 1993 (романизированная биография, Премия Фемина)
- Calvocoressi R. Lee Miller: portraits from a life. New York: Thames & Hudson, 2002
- Burke C. Lee Miller: a life. New York: Knopf, 2005
- Menzel-Ahr K. Lee Miller: Kriegskorrespondentin für Vogue: Fotografien aus Deutschland 1945. Marburg: Jonas, 2005
- Haworth-Booth M. The art of Lee Miller. New Haven: Yale UP, 2007.
- Slusher K. Lee Miller, Roland Penrose: the green memories of desire. Munich; New York: Prestel, 2007
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lee Miller
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lee Miller — 2008.
- ↑ 4,0 4,1 https://www.dacs.org.uk/licensing-works/artist-search/artist-details?ArtistId=eb89c8cf-b924-e111-9c2b-000c29604b72
- ↑ 5,0 5,1 NUKAT — 2002.
- ↑ 6,0 6,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 7,0 7,1 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 It ended when you said goodbye — Ли Миллер 23.04.1907-21.07.1977
- ↑ «Ли Миллер. Портреты. Фото&Техника. Потребитель. Экспертиза и тесты»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-30-ին։ Վերցված է 2013-09-06
- ↑ Conekin, Becky (2006). "Lee Miller: Model, Photographer and War Correspondent in Vogue".
- ↑ Её фотографировали. Она фотографировала. Ли Миллер. — Дорогая редакция
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт Ли Миллер
- De la muse à la photographe
- Ли Миллер — фотомодель, которая стала военным фотографом
- Ли Миллер
- Lee Miller with David E. Scherman
- The fashion photography of Lee Miller
- [3]
- [4]
- На сайте IMDB
- (нем.)
- (нем.)
- (рус.)
- Знаменитый американский фотограф Ли Миллер
- Ретро-дамы. Ли Миллер
- История в фотографиях. Ли Миллер
- Ли Миллер и Пабло Пикассо: магия одной связи
- Париж Хемингуэя и не только…
- Elegantly Dressed Wednesday: Lee Miller
- Dark secret of the woman in Hitler’s bathtub
- World War II: Women at War
Լի Միլլեր. 1920 |
Լի Միլլեր. 1930 (լուսանկարիչ Ման Ռեյ) |
Լի Միլլեր. 1930 (լուսանկարիչ Ջորջ Գոյնինգեն-Գյունե) |
Լի Միլլեր (լուսանկարիչ Ջորջ Գոյնինգեն-Գյունե) |
Լի Միլլեր |
Լի Միլլեր: Ինքնադիմանկար |
Լի Միլլեր |
Լի Միլլեր |
[5]Man Ray, self-portrait with Tanja Ramm and Lee Miller (Harem), 1930 |
Լի Միլլերը և Ման Ռեյը հրաձգարանում: Փարիզ, մոտ 1930 թվականին |
[6]Чарли Чаплин. Париж, 1930 (фотограф Ли Миллер) Չարլի Չապլին ,Փարիզ, 1930 (Լուսանկարիչ՝ Լի Միլլեր) |
Լի Միլլերը և նրա հայրը, 1931 |
Լի Միլլեր. 1931 |
Lee Miller with Rolleiflex camera, Egypt, 1935 |
Լի Միլլերն ամուսնու՝ Ազիզ Էլվի Բեի հետ |
Լի Միլլեր |
Խնջույք Սուրբ Մարգարիտա կղզում : Ձախից՝ Նուշ և Պոլ Էլյուար, Ռոլանդ Պենրոուզ, Ման Ռեյ և Էդի Ֆիդելին: 937 թվական (լուսանկարիչ՝ Լի Միլլեր) |
[7]Picasso at the Hotel Vaste Horizon, Mougins, France, 1937 (by Lee Miller) |
Ли Миллер. Франция, 1939 |
Ли Миллер. Франция, 1939 |
Ли Миллер и Роланд Пенроуз. Аризона, 1946 |
[9]Пабло Пикассо с сыном Клодом. 1949 (фотограф Ли Миллер) |
Lee Miller (right) with art critic Frederick Laws (left) at a theatre performance in 1950 |
[10]Пабло Пикассо с металлической скульптурой Жаклин Рок. 1950-е (фотограф Ли Миллер) |
Ли Миллер. 1960-е |
Ли Миллер и Ман Рэй (в кресле-каталке) на его ретроспективной выставке. Лондон, 1975 |
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1977 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Մոդելներ այբբենական կարգով
- Ամերիկացի մոդելներ
- Սյուրռեալիստներ
- Ամերիկացի լրագրողներ