Լի Հոդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Հոդսոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լի Ջեյմս Սթիֆեն Հոդսոն
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 2, 1991(1991-10-02)[1][2][3][…] (32 տարեկան)
Ծննդավայր Բորեմվուդ, Անգլիա
Հասակ 173
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Ռեյնջերս
Համար 31
Պատանեկան կարիերա
200?-2009 Անգլիա Ուոտֆորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2013 Անգլիա Ուոտֆորդ 83 (1)
2012-2013  Անգլիա Բրենտֆորդ 13 (0)
2013-2016 Անգլիա Միլտոն Կինս Դոնս 40 (2)
2016  Շոտլանդիա Կիլմարնոկ 14 (0)
2016- Շոտլանդիա Ռեյնջերս 0 (0)
Ազգային հավաքական
2009-2012 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև 21) 10 (0)
2010-այժմ Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 15 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 22, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 29, 2016

Լի Ջեյմս Սթիֆեն Հոդսոն (անգլ.՝ Lee James Stephen Hodson, հոկտեմբերի 2, 1991(1991-10-02)[1][2][3][…], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Ռեյնջերս» ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին «Ուոտֆորդ» ակումբի ֆուտբոլային դպրոցի սանն է։ Մեծահասակի ֆուտբոլային կարիերան սկսել է 2008 թվականին նույն ակումբի հիմնական թիմում, որտեղ անցկացրեց 4 մրցաշրջան՝ խաղալով Չեմպիոնշիփի 83 խաղերում։ «Ուոտֆորդում» անցկացրած ժամանակ թիմի պաշտպանության հիմնական խաղացողն էր։

2012-13 մրցաշրջանում նա կորցրեց հիմնական կազմում իր տեղը, ինչի պատճառով 2012 թվականի նոյեմբերից[4] մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարի հիմունքներով խաղում էր Առաջին լիգայից «Բրենտֆորդի» կազմում[5]։

2013 թվականի հուլիսի 20-ին պայմանագիր կնքեց «Միլտոն Կինս Դոնս» ակումբի հետ[6], որը նույնպես հանդես էր գալիս Առաջին լիգայում։ Այդ ժամանակվանից Միլտոն Կինսի ակումբի կազմում մակարդակով Անգլիայի 3-րդ դիվիզիոնում հասցրեց խաղալ 39 խաղ։

2016 թվականի փետրվարի 1-ին վարձավճարով հանձնվեց շոտլանդական «Կիլմարնոկին», որտեղ խաղաց մինչև մրցաշրջանի ավարտը[7]։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Լին ծնվել և մեծացել է Անգլիայում, նա իրավունք ուներ խաղալ Հյուսիսային Իռլանդիայի կազմում, քանի որ նրա հորական տատիկը ծնվել է Բելֆաստում։

Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կայացավ 2000 թվականի նոյեմբերի 17-ին՝ Մարոկկոյի հավաքականի դեմ ընկերական խաղում (1ː1)[8]: Ներկայումս Հոդսոնը հավաքականում 15 խաղ է անցկացրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.transfermarkt.co.uk/lee-hodson/profil/spieler/110356
  2. 2,0 2,1 http://www.worldfootball.net/teams/watford-fc/2009/2/
  3. 3,0 3,1 http://www.worldfootball.net/teams/watford-fc/2012/2/
  4. «Brentford sign Watford's Hodson & Fulham's Trotta on loan». BBC Sport. 2012 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «LOAN UPDATE: Hodson Extension». Watford Football Club. 2013 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  6. «MK Dons: Lee Hodson joins from Watford on free transfer». BBC Sport. 2013 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  7. {[cite web|title=NEW SIGNING: Lee Hodson|url=http://www.kilmarnockfc.co.uk/Article?id=3406%7Cpublisher=Kilmarnock(չաշխատող հղում) F.C.|date=1 February 2016|accessdate=1 February 2016}]
  8. Northern Ireland vs. Morocco

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Հոդսոն» հոդվածին։