Լի Լի Հուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լի Լի Հուա
չին.՝ 李麗華
Li Lihua.png
Ծնվել էհուլիսի 17, 1924 (96 տարեկան)
ԾննդավայրՀեբեյ, {{{2}}} Չինաստան
Մահացել էմարտի 19, 2017(2017-03-19)[1][2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՀոնկոնգ, Չինաստան[1]
ՔաղաքացիությունFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն, Flag of Hong Kong (1959–1997).svg Բրիտանական Հոնկոնգ և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն{{{2}}} Չինաստան
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1944–1978
ԺանրերԴրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Ամուսին(ներ)Yan Jun?
Պարգևներ և մրցանակներՈսկե ձի մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար[4] Ոսկե ձի մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար[5] Hong Kong Film Awards Lifetime Achievement Award? և Ոսկե ձի
IMDbID 0398934
ԿինոՊոիսկID 347738

Լի Լի Հուա (անգլ.՝ Li Li-Hua, հուլիսի 17, 1924(1924-07-17)[2][3], Շանհայ, Ցզյանսու, Beiyang Government - մարտի 19, 2017(2017-03-19)[1][2][3], Հոնկոնգ, Չինաստան[1]), չինացի դերասանուհի և երգչուհի, շանհայական (1940-ականներ) և հոնգկոնգյան (1950-70-ականներ) կինեմատոգրաֆի ամենահայտնի և հաջողակ դերասանուհիներից մեկը, «Shaw Brothers» ստուդիայի աստղերից ավագը, որը կրում էր «ասիական կինոյի թագուհի» տիտղոսը։ Իր չթառամող երիտասարդության համար երկրպագուների կողմից կոչվել է «Մշտադալար ծառ»։

Ի տարբերություն չինական կինեմատոգրաֆի վաղ շրջանի շատ այլ դերասանուհիների՝ Լի Լի Հուան, նախքան կինոյում նկարահանվելը, պեկինյան օպերայի դերասանական վարպետություն է սովորել։ 1930-ական թվականների վերջին նա դարձավ շանհայական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» վերջին նոր դերասանուհիներից մեկը։ Ճապոնական շրջափակման տարիներին Լի Հուան ակտիվորեն համագործակցում էր ճապոնացիների հետ, որի համար պատերազմի ավարտից հետո մեղադրվեց «մշակութային լրտեսության» մեջ։ 1940-ական թվականների վերջին Լին տեղափոխվում է Բրիտանական Հոնգկոնգ, որտեղ դառնում է ժամանակի ամենապահանջված դերասանուհին։ Այդ ժամանակ նա ակտիվորեն համագործակցում է մի քանի առաջատար կինոստուդիաների հետ, նկարահանվում է ոչ միայն Հոնգկոնգում, այլև Թայվանում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում։ Լի Լի Հուան դարձավ առաջին հայտնի չինացի դերասանուհին, որը հրավեր ստացավ նկարահանվելու Հոլիվուդում։ 1950-ական թվականների կեսերին, երբ Հոնգկոնգի կինեմատոգրաֆ եկավ դերասանուհիների նոր սերունդ, Լի Լի Հուայի դիրքերը զգալիորեն թուլացան։ Այդուհանդերձ, դերասանուհուն հաջողվեց պահպանել իր հանրահայտությունը մինչև իր կարիերայի ավարտը՝ 1982 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]