Լի-Էլին Բեյքերը կինոյում դերասանուհու և հնչյունավորողի կարիերան սկսել է 1990-ական թվականի սկզբներին։ Ներկայումս Բեյքերն կինոյում ունի ավելի քան 50 դեր, այդ թվում՝ են նաև նրա հնչյունավորած կերպարները։
2008 թվականների վերջերին, Լի-Էլինը, գտնվելով հղիության վերջին ժամկետում, ավարտել է նկարահանումները «Հանա Մոնտանա» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է հեռուստահաղորդավարուհի Միկիի դերը։ Միևնույն ժամանակ քասթինգ է անցել «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում բազմազավակ մոր Էմի Դանկանի դերի համար։ 2009 թվականի սկզբին Բեյքերը լույս աշխարհ է բերել որդուն՝ Գրիֆին, և շուտով սկսել է նկարահանվել «Հաջողությո՜ւն, Չարլի՛» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2013 թվականը։
2004 թվականի մարտի 6-ից Լին-Էլինը ամուսնացած է Քիթ Ջեյմս Քաուֆմանի հետ[2]։ Զույգը ունի երկու որդի՝ Գրիֆին Սամուել Քաուֆմանը (ծնվել է 28.01.2009) և Բեյքեր Ջեյմս Քաուֆմանը (ծնվել է 18.09.2012)[3][4]։ Ավագ որդին՝ Գրիֆինը, 3 տարեկանից տառապում է դիսպրաքսիկայով, իսկ կրտսերը՝ Բեյքերը՝ ցելիակիայով։