Լիքվիդամբար խեժատու
Լիքվիդամբար խեժատու | |
Լիքվիդամբար խեժատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Ալթինգիայիններ (Altingiaceae) |
Ցեղ | Լիքվիդամբար (Liquidambar) |
Տեսակ | Լիքվիդամբար խեժատու (L. styraciflua) |
Միջազգային անվանում | |
Liquidambar styraciflua | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Լիքվիդամբար խեժատու (լատին․՝ Liquidambar styraciflua), համամելազգիների ընտանիքի, լիքվիդամբար ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառ է՝ մինչև 45 մ բարձրությամբ, ուղիղ, սլացիկ բնով, որի տրամագիծը հասնում է 120-150 սմ-ի, նեղ, ձվաձև սաղարթով։ Երիտասարդ ընձյուղները սկզբում ծածկված են ելունդավոր, շիկավուն մազիկներով, ավելի ուշ՝ թևանման ելուստներով, կարմրագորշավուն են։ Բնի կեղևը խոր-ակոսավոր է, մուգ մոխրավուն։ Տերևները 5-7 խոր թաթաբլթակավոր են, 10-18 սմ երկարությամբ, փայլուն, վերևից մուգ կանաչ, ներքևից՝ ավելի բաց գույնի, աշնանը ստանում են մուգ մոռագույն գունավորում։ Բլթակները երկարավուն-եռանկյուն են, սրածայր, մանր-ատամնաեզր։ Տերևակոթունները հասնում են 6-18 սմ երկարության։ Տերևակիցները մանր են։ Առէջային ծաղիկները հավաքված են ծայրային ողկույզներում, ծածկված շիկավուն մազմզուկներով։ Վարսանդայինները հավաքված են միայնակ, դեպի ցած հակված գլխիկներում։ Պտղաբույլերը գնդաձև են, 2,5-3,5 սմ տրամագծով և ծառի վրա պահպանվում են ողջ ձմռան ընթացքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Ֆլորիդա, Օհայո, Ինդիանա, Օկլահոմա, Միսսիսիպի գետի ստորին հոսանքներում, Կենտրոնական և Հարավային Մեքսիկայի լեռներում և Գվատեմալայում, ցածրադիր, շրով ամեն տարի ողողվող տեղամասերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողեր։ Բազմանում է սերմերով, որոնք տրատիֆիկացիայի կարիք են զգում։ Հայաստան է ներմուծվել 30-ական թվականներին և մշակվել է Երևանի կանաչ գոտում, որտեղ պաշտպանված վայրերում լավ է աճում, հազվադեպ է ցրտահարվում և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր ատկանիշներով։ ճրաշալի է աճում Իջևանի, դենդրարիում, որտեղ բոլորովին չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել Հայաստանի մերձարևադարձային շրջաններում։ Արարատյան դաշտի տաք միկրոշրջաններում կարելի է մշակել սահմանափակ քանակությամբ։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնափայտը կարմրագորշավուն է, ծանր, ամուր, օգտագործվում է զենքերի փայտյա մասերը պատրաստելու, կահույքի, տարայի, լավագույն ֆաներայի արտադրությունում, թղթի արդյունաբերության, ինչպես նաև վագոնաշինության և ինքնաթիռաշինության բնագավառում։ Հայաստանում արդյունաբերական կիրառում չունի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 136։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիքվիդամբար խեժատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիքվիդամբար խեժատու» հոդվածին։ |
|