Լիտոպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիտոպս
Lithops lesliei ssp. lesliei v. mariae Cole 141 05.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Աիզոյազգիներ (Aizoaceae)
Ենթաընտանիք Ruschioideae
Տրիբա Ruschieae
Ցեղ Լիտոպս (Lithops)
N.E.Br., 1922

Լիտոպս (հուն․՝ λίθος, «քար» + հուն․՝ όψις, «արտաքին», Lithops), սուկուլենտների տեսակ։

Այժմ տարբերում են լիտոպսների ավելի քան 30[1] տեսակ։ Այն առաջանում է Նամիբիայի, Հարավաֆրիկյան հանրապետության և Բոտսվանայի ավազային և քարային անապատներից։ Վերգետնյա մասը իրենից ներկայացնում է երկու հաստ տերևներ` առանձնացված ոչ խորը ճեղքով, որից դուրս է գալիս ծաղիկը և նոր տերևներ։ Բարձրությունն ու լայնությունը հասնում է մինչև 5 մետրի:Ծաղիկները սպիտակ կամ դեղին են, երբեմն նարնջագույն` 2,5-3 սմ տրամագծով, երբեմն բուրավետ։ Լիտոպսը ծաղկում է հիմնականում օգոստոսից մինչև նոյեմբեր։

Լիտոպսների զարգացման տարեկան ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոնների անվանումը պայմանական բնույթ ունի։ Չորային սեզոնի դեպքում երկար ցերեկային օրվա ժամանակ բույսը գտնվում է հանգստի վիճակում։ Տեղումների շրջանում (աշնանը) տեղի է ունենում ակտիվ աճ։ Մեծ բույսերի մոտ ծաղիկներ են հայտնվում, այնուհետև պտուղ, որը հասունանում է մի քանի ամսվա ընթացքում։ Ձմռանը ծաղիկը գտնվում է հանգստի վիճակում։ Գարնանը նոր տերևները փոխարինում են հնին։ Սկսվում է ակտիվ աճ, հիմնականում մեծանում են տերևները։ Յուրաքանչյուր տարի զույգ տերևներին փոխարինում է նոր զույգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lithops» (անգլերեն)։ The Plant List. Version 1.1.։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-05-ին։ Վերցված է 2016-09-30