Լիվոնյան թագավորություն
Լիվոնիայի թագավորություն, միջնադարյան անվանական, խամաճիկային (մարիոնետային) պետություն, որը նախատեսված էր ստեղծել ներկայիս Էստոնիայի և Լատվիայի տարածքում։ Ռուսաց Իվան IV Ահեղ ցարը հռչակել է այդ պետության հաստատումը լիվոնյան պատերազմի ընթացքում (1558-1583), բայց այն որպես պետական, քաղաքական միավոր երբեք չի գործել։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- կուրշերեն։ Liwonijas ķēniņwalsts
- դանիերեն։ Kongeriget Livland
- գերմաներեն։ Königreich Livland
- ստորին գերմաներեն։ Königriek Lyffland
- լեհերեն։ Królestwo Inflanty
- ռուսերեն։ Королевство Лифляндия
- արևմտառուսերեն։ Karalewstwa Inflanty
- շվեդերեն։ Konungariket Livland
- Ugauno: Liwi Kuningrikk
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1570 թվականի հունիսի 10-ին Դանիայի դուքս Մագնուս Հոլշտեյնցին ժամանել է Մոսկվա, որտեղ թագադրվել է Լիվոնիայի արքա։ Նա երդվել է, որ միշտ հավատարիմ կմնա ցարին՝ որպես իր տիրոջ, նրանից ստացել Լիվոնիայի վասալական թագավորության տիրակալի համապատասխան խարտիան (царская грамота): Մագնուսն ու Իվան IV-ը ստորագրել են պայմանագիր, որը կազմել էր օպրիչնիկ և զեմսկի վարչության անդամ, դյակ Վասիլի Շչելկալովը։ Նոր, հեռանկարային թագավորության տարածքները դեռ հարկավոր էր նվաճել, այդուհանդերձ՝ Պոլտսամաա ամրոցն արդեն հռչակվել էր թագավորի ապագա աթոռանիստ[1]։ Մագնուս Լիվոնիացի արքան, ով այդ ընթացքում հասցրել էր նաև նշանվել իշխան Ստարիցկու դստեր՝ իշխանուհի Եվֆիմիայի հետ, Մոսկվայից հեռացել է ռուսական 20 հազարանոց զորքով, որը պետք է գրավեր շվեդների տիրապետության տակ գտնվող Ռևելը։ Իվան Ահեղն ու Մագնուսը հույս են ունեցել, որ Մագնուսի ավագ եղբայրը՝ Դանիայի արքա Ֆրեդերիկ II-ը օգնական զորք կուղարկի, բայց այդ հույսերն ի դերև են եղել։ Մագնուսն ստիպված է եղել 1571 թվականի մարտին վերջ դնել Ռևելի համար կռվին ու բերդաքաղաքի պաշարմանը[2]։
1577 թվականին Մագնուսը, Իվան Ահեղի վստահությունը կորցրած և եղբոր աջակցությունից զրկված՝ դիմել է լիվոնյան ազնվականներին՝ կոչ անելով սատար կանգնելու իրեն՝ օտարերկրյա զավթիչների դեմ մարտնչելու գործում։ Միաժամանակ գաղտնի բանակցություններ է վարել Լեհաստանի թագավոր Ստեֆան Բատորիի հետ, որոնց արդյունքում Լիվոնյան թագը ժառանգելու իրավունքը փոխանցել է Բատորիի տոհմին։ Իվան Ահեղի զորքը անցել է հարձակման, գերվարել նրան։ Բանտ նետված Մագնուսին ցարը որոշ ժամանակ անց ներել է, ազատ արձակել։ Ազատվելիս վերջինս հրաժարվել է արքայական տիտղոսից[3]։ Իր կյանքի վերջին վեց տարիները նա անց է կացրել Կուռլանդիայի եպիսկոպոսության Պիլտենե ամրոցում, լեհական գահի թոշակառուի կարգավիճակով, վախճանվել 1583 թվականի մարտին, աղքատության մեջ[4]։
Լիվոնյան պատերազմի ավարտին՝ 1583 թվականի օգոստոսին Հին Լիվոնիայի տարածքի մեծ մասը բաժանվել է Կուռլանդիայի ու Սեմիգալլիայի դքսության և Լիվոնիայի դքսության միջև՝ լեհ-լիտվական դաշնային պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի հսկողության ներքո։ Էստոնիայի դքսությունը (1561–1721) մնացել է Շվեդիայի հսկողության տակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stewart Oakley. War and Peace in the Baltic, 1560-1790. London, New York 1992. 0-415-02472-2
- Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publisherspage. էջեր 82–84. ISBN 978-9949-407-18-7.
- De Madariaga, Isabel (2006). Ivan the Terrible. Yale University Press. ISBN 978-0-300-11973-2.
- Oakley, Stewart Philip (1993). War and Peace in the Baltic, 1560-1790. Routledge. ISBN 978-0-415-02472-3.
- Lockhart, Paul Douglas (2004). Frederik II and the Protestant Cause: Denmark's Role in the Wars of Religion. BRILL. էջեր 38–39. ISBN 978-90-04-13790-5.
- Bunge, Friedrich Georg von. Liv-, Esth- und Curländisches Urkundenbuch nebst Regesten. — Reval: Kluge und Ströhm, 1853–1862.
- Rutenberg, Otto von. Geschichte der Ostseeprovinzen Liv-, Esth- und Kurland von der ältesten Zeit bis zum Untergange ihrer Selbständigkeit. — Leipzig: Engelmann 1859-1860.
- Pistohlkors, Gert von. Deutsche Geschichte im Osten Europas: Baltische Länder Siedler Verlag, Berlin 2002. ISBN 3-88680-774-6.
- Andres Adamson. Prelude to the birth of the Kingdom of Livonia. Acta Historica Tallinnensia 14/2009
- Plakans, Andrejs. A Concise History of the Baltic States. Cambridge University Press, 2011. ISBN 0-521-54155-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջեր 82–84. ISBN 9949-407-18-4.
- ↑ De Madariaga, Isabel (2006). Ivan the Terrible. Yale University Press. ISBN 0-300-11973-9.
- ↑ Oakley, Stewart Philip (1993). War and Peace in the Baltic, 1560-1790. Routledge. ISBN 0-415-02472-2.
- ↑ Lockhart, Paul Douglas (2004). Frederik II and the Protestant Cause: Denmark's Role in the Wars of Religion. BRILL. էջեր 38–39. ISBN 90-04-13790-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Møntfund i Estland med danske Vikingemønter (Դանիերեն)
- Die Münzen von Herzog Magnus (Գերմաներեն)