Լիվեն Ռամբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվեն Ռամբին
Լիվեն Ռամբին, 2008 թվական
Ծնվել է1990 թվական մայիսի 17
ԾննդավայրՀյուսթոն, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունTexas Tech University Independent School District? և Սեյնթ Ֆրանցիսի եպիսկոպոսական դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Լիվեն Էլիս Ռամբին-Պերակ
Leven Alice Rambin–Parrack
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2004 - այժմ
Ընտրանի«Քաղցած խաղեր»
«Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը»
«Կրքի անատոմիա»
Ամուսին(ներ)Ջեֆրի Ջեյմս Կլարկ (2009-2011)
Ջիմ Պերակ (2015 թվականից)
IMDbID 1628079
levenrambin.com
Լիվեն Ռամբին՝ Վիքիպահեստ

Լիվեն Էլիս Ռամբին-Պերակ (անգլ.՝ Leven Alice Rambin–Parrack, մայիսի 17, 1990(1990-05-17)[1], Հյուստոն), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվեն Ռամբինը ծնվել է 1990 թվականի մայիսի 17-ին Հյուսթոնում, Տեխաս նահանգ, ԱՄՆ։ Սովորել է «Houston School of Film and Theatre» արվեստի դպրոցում և Սուրբ Ֆրանցիսկի «St. Francis Episcopal Day School» դպրոցում, որտեղ առաջին անգամ իր ուժերն է փորձում դերասանական արվեստում։ Ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվում է Կոնեկտիկուտ, իսկ այնուհետև Նյու Յորք։

2004 թվականին ստանում է «Texas Tech University Independent School District»-ին կից դպրոցի ավարտման մասին դիպլոմը։ 2004 թվականի փետրվարին առաջին անգամ նորամուտում է էկրանին, միանալով «Իմ բոլոր երեխաները» սերիալի դերասանական կազմին, որտեղ խաղում էր Ջեքսոն Մոնտգոմերիի դուստր Լիլի Մոնտգոմերիին։ 2007 թվականի մարտի 30-ին սերիալում խաղում է կրկնակի դեր՝ Լիլիի և նրա խորթ ավագ քույր Էվի Բենտոնի դերը։

2008 թվականի սեպտեմբերին Լիվենը միանում է «Տերմինատոր. Պայքար ապագայի համար» սերիալի դերասանական կազմին։ Սերիալում խաղում է Ռայլի Դոուսոնի դերը՝ Ջոն Կոնորի դպրոցական ընկերուհու։

2009 թվականին Ռամբինը խաղում է Սլոան Ռայլիի դերը, բժիշկ Մարկ Սլոանի 18-ամյա դստերը «Կրքի անատոմիա» սերիալում։ Այդ նույն դերում հայտնվում է նաև «Մասնավոր պրակտիկա» սերիալում։ 2010 թվականի հունվարին, շոուի 40-ամյակին, կրկին հայտնվում է «Իմ բոլոր երեխաները» սերիալի դրվագում։

Նաև նա խաղացել է «Մեկ ծառի բլուրը», «Դանիելի գիրքը» և «Հրաշագործները Բևեռլի Փլեյսից» սերիալներում։

Լիվենին մեծ հանրաճանաչություն է բերում Դիադեմայի նրա դերը Գերի Ռոսի «Քաղցած խաղեր» ֆիլմում։ 2011 թվականի սեպտեմբերին ստանում է Կիմի դերը «Ալիքներ նվաճողները» ֆիլմում։ Իսկ 2012 թվականի ապրիլին միանում է «Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմի դերասանական կազմին։

2012 թվականի նոյեմբերին Լիվենը նկարահանվում է Green Day խմբի «Stray Heart» տեսահոլովակում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Բահամյան կղզիներում նշանադրվում է պրոդյուսեր Ջեֆրի Ջեյմս Կլարկի հետ, սակայն 2011 թվականի նոյեմբերին զույգը բաժանվում է[2]։

2014 թվականի օգոստոսին ծանոթանում է դերասան Ջիմ Պերակի հետ[3], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին նրանք ամուսնանում են[4][5]։

Այժմ Լիվեն Ռամբինը բնակվում է Լոս Անջելեսում։

Ռամբինը նորաձևության երկրպագու է և մի քանի հոդվածներ է գրել Նյու Յորքի «Paper Magazine» և «Page Six Magazine» ամսագրերի համար։ Ռամբինը շատ է հրոպուրված աուտիզմի հետազոտության և լուսաբանման հարցով, ինչպես նաև կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքուվ[6]։ Ռամբինը նաև մասնակցում է Surf for Life կազմակերպության աշխատանքներին, որը կրթական և մշակութային նախագծեր է ստեղծում քաղաքամերձ շրջանների բնակչության համար ամբողջ աշխարհով մեկ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Նկարագրություն
2004-2010 Իմ բոլոր երեխաները All My Children Լիլի Մոնտգոմերի
Էվի Բենտոն
Լիլի. 06.2004 — 01.2010
Էվի. 03.2007 — 02.2008
2006 Դանիելի գիրքը The Book of Daniel Կարոլին Պակստոն 4 դրվագ, հիմնական կազմ
2007 Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ Law & Order: Special Victims Unit Ռեգան Միտչելս Դրվագ «Responsible»
2008 Օստինի ոսկե ժամը Austin Golden Hour Էննի Լիամետրաժ ֆիլմ
2008 Շրթներկային ջունգլի Lipstick Jungle Հլոե Ջեյմիսոն Դրվագ «Bombay Highway»
2008 Գիգանտիկ Gigantic Միսսի Տակտոն Լիամետրաժ ֆիլմ
2008-2009 Տերմինատոր. Պայքար ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Ռայլի Դոուսոն 10 դրվագ, հիմնական կազմ
2009-2010 Կրքի անատոմիա Grey's Anatomy Սլոան Ռայլի 5 դրվագ
2010 Երեխա Babe Սառա Կարճամետրաժ ֆիլմ
2010 Մասնավոր պրակտիկա Private Practice Սլոան Ռայլի Դրվագ «Another Second Chance»
2010 Գործ 219 Case 219 Կարլա Էվանս Լիամետրաժ ֆիլմ
2010 Բարի առավոտ Ճագար Good Morning Rabbit Dumbleshe Դրվագ «National Hamburger Day»
2010 Սրիկաներ Scoundrels Հեզեր Վեստ 8 դրվագ
2011 Հրաշագործները Բևեռլի Փլեյսից Wizards of Waverly Place Ռոզի 4 եթերաշրջան, դրվագներ 7, 8, 9
2011 C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Մոլի Սլոան 4 դրվագ
2011 Մեկ ծառի բլուր One Tree Hill Հլոյա Հոլլ 3 դրվագ
2012 Քաղցած խաղեր The Hunger Games Դիադեմա Ֆիլմ
2012 Ալիքներ նվաճողները Chasing Mavericks Կիմ Լիամետրաժ ֆիլմ
2013 Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Percy Jackson: Sea of Monsters Կլարիսա Լա Ռու Լիամետրաժ ֆիլմ
2013 Յոթ րոպե Seven Minutes Քեյթ Պոստ-պրոդակշն
2013 Սեքս երկու գիշերվա համար Two Night Stand Դեյզի Պոստ-պրոդակշն
2013 Ապագայի մարդիկ The Tomorrow People Նատալի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Nice Day for a Grey’s Teen Star’s Wedding — E! Online
  3. Corriston, Michele. (February 19, 2015) Jim Parrack and Leven Rambin Are Engaged – Couples, Engagements, True Blood, The Hunger Games, Leven Rambin. People.com. Retrieved on 2015-11-02.
  4. Lara, Maria Meredes and Gomez, Patrick (October 11, 2015) «Leven Rambin and Jim Parrack Are Married».. People.com.. Retrieved June 18, 2016.
  5. Vulpo, Mike (October 12, 2015) «Jim Parrack Marries Leven Rambin».. Eonline.com. Retrieved June 18, 2016.
  6. 6,0 6,1 «Leven Rambin Biography». Leven Rambin. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]