Լիսաբոնի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լիսսաբոնի պաշարումից)
Լիսաբոնի պաշարում
Խաչակրաց երկրորդ արշավանք, Ռեկոնկիստա
Թվական 1147 թվականի հուլիսի 1հոկտեմբերի 25
Վայր Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն
Արդյունք պորտուգալացիների հաղթանակ
Հակառակորդներ
Ալ-Մոհադների պետություն Պորտուգալիայի թագավորություն
Հրամանատարներ
Աֆոնսու I Աբդ ալ-Մումին
Կողմերի ուժեր
7,000 25,000
Կորուստներ
անհայտ անհայտ

Լիսաբոնի պաշարում, Խաչակրաց երկրորդ արշավանքի և Ռեկոնկիստայի գլխավոր իրադարձություններից մեկը, որի արդյունքում խաչակիրների և պորտուգալացիների միասնական ուժերը Աֆոնսու I-ի հրամանատարությամբ պաշարեցին և գրավեցին Լիսաբոն քաղաքը, որն այդ ժամանակ գտնվում էր Ալ-Մոհադների պետության կազմում[1]։ Լիսաբոնի գրավումը խաչակիրների եզակի հաղթանակներից մեկն էր Խաչակրաց երկրորդ արշավանքի ընթացքում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

630 թ. ստեղծվեց Արաբական խալիֆայությունը, որը 630-750 թթ. ընթացքում կարողացավ գրավել ամբողջ Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայի զգալի մասը, Պիրենեյան թերակղզու հարավային և կենտրոնական հատվածները, Պարսկաստանը, Հայաստանը, Վրաստանը և մի շարք այլ տարածքներ, սակայն այս նվաճումները հանգեցրին խալիֆայության տարածքում ապստամբությունների։ Իսկ 722 թ. սկսվեց Ռեկոնկիստան` արաբներին Պիրենեյան թերակղզուց վռնդելու շարժումը։

1095 թվականին Ուրբանոս II պապը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմ քաղաքը[2], որտեղ մեծացել, սպանվել և թաղվել էր Հիսուս Քրիստոսը։ Խաչակրաց առաջին արշավանքի ընթացքում խաչակիրներին հաջողվեց գրավել Երուսաղեմը։ Արշավանքի ընթացքում ձևավորվեցին Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունը և Տրիպոլիի կոմսությունը։ Սակայն խաչակիրների իրավիճակը կայուն չէր քանի, որ նրանք շրջապատված էին մուսուլմանական երկրներով։

1144 թ. Իմադ ադ-Դին Զանգին գրավում է Եդեսիան։ Քաղաքի նվաճումը հանգեցնում է նոր խաչակրաց արշավանքի։ Արշավանքին մասնակցելու պատրաստակամություն են հայտնում Լյուդովիկոս VII Երիտասարդը և Կոնրադ III-ը։ Արշավանքը ի սկզբանե անհաջողության էր մատնված, քանի որ վերջիններս կարծում էին, որ պետք է գրավել Հալեպը որպեսզի թուլացնեն Նուր ադ-Դինի դիրքերը, իսկ Մերձավոր Արևելյան խաչակիրները կարծում էին, որ նախ պետք է գրավել Դամասկոսը։

1148 թվականի հունիսի 24-ին միացյալ ուժերը պաշարում են Դամասկոսը, սակայն անհաջողություն կրելով վերադառնում են Երուսաղեմ։ Որոշ ժամանակ անց Լյուդովիկոսը և Կոնրադը վերադառնում են Եվրոպա։ 1147 թ. մայիսի 19-ին Անգլիայի, Շոտլանդիայի, Ֆլանդրիայի, Բրետոնի, Ռեյնի, Քյոլնի և Նորմանդիայի խաչակիրները ուղևորվում են արևելյան խաչակիրներին օգնության։

Մայիսի վերջին խաչակրաց նավատորմը հարկադրաբար կանգ են առնում Պորտու նավահանգստում։ Պորտուի եպիսկոպոսը կարողանում է համոզել խաչակիրներին, որ մուսուլմանների դեմ պայքարը Պիրենեյան թերակղզում պակաս կարևոր չէ քան պայքարը Սուրբ Երկրում։ Պորտուգալիան այդ ժամանակ ղեկավարում էր Աֆոնսու I-ը` ով օգտվելով Կաստիլիայի թագավորությունում տիրող իրավիճակից Պորտուգալիայի թագավորությունը անկախ է հռչակում, իսկ իրեն արքա։ Եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ խաչակիրները համաձայնում են օգնել պորտուգալացիներին։

Միջնադարյան Լիսաբոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնի պատմությունը սկսվում է Ք.ա II հազարամյակի վերջերից, երբ փյունիկիացի առևտրականները թերակղզու տարածքում ստեղծեցին առևտրական քաղաքներ։ Միջին դարերում Լիսաբոնը խոշոր նավահանգիստ էր, որը ստանում էր զգալի եկամուտ ծովային առևտրից։ Լիսաբոնը խտաբնակ բազմազգ քաղաք էր։ Այսպես է նկարագրում Լիսաբոնը իր «Լիսաբոնի գրավվման մասին» («De expugnatione Lyxbonensi», պորտ.՝ «Da captura de Lisboa») ժամանակագիր Ռաուլը՝

Մեր գտնվելու ընթացքում քաղաքում բնակվում էր 60000 հարկատու ընտանիք... Քաղաքը անհավատալի խիտ բնակեցված էր։ Ալքաիդիից (նրանց քաղաքագլուխից) մենք իմացանք, որ կանանց և երեխաներին չհաշված քաղաքում բնակվում է 154 հազար մարդ... Շենքերը իրար այնքան մոտ էին կանգնեցված, որ եթե հաշվի չառնենք առևտրական թաղամասերը քաղաքում դժվար է գտնել 8 ֆուտից (2.438 մետր) լայն փողոցներ։
- Ռաուլ, «Լիսաբոնի գրավվման մասին»

Լիսաբոնի ամրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ Լիսաբոնի շրջակայքում տեղի էին ունենում ռազմական բախումներ, և այդ պատճառով քաղաքի պաշտպանությունը շարունակ ուժեղացվում էր։ Ժամանակագիր Ռաուլը քաղաքը ներկայացնում է, որպես լավ պաշտպանված ամրոց՝ բարձր, ամուր պարիսպներով։

Խաչակրաց բանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հիմա չկան հստակ տեղեկություններ խաչակրաց զորքերի և նավերի քանակության մասին։ Ռաուլը հաշվել է 164 նավ, իսկ գերմանացի հոգևորական մեկը «Նամակ Լիսաբոնից» աշխատությունում ներկայացնում է 200 նավ։ Ենթադրաբար խաչակրաց բանակը կազմված էր 25,000 զինվորից, որից 6,000-ը անգլիացիներ էին, 5,000-ը գերմանացիներ, իսկ 2,000-ը ֆլամանդացի։ Պաշարումից քիչ ժամանակ առաջ նրանց շարքերը համալրվել բազմահազար կամավորներով։

Պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնի պաշարում Խոակիմ Ռոդրիգես Բռագա (1840)

Պաշարումը սկսվեց 1147 թվականի հուլիսի 1-ին՝ խաչակիրները գրավեցին Լիսաբոնի հարակից տարածքները, և պաշարեցին քաղաքը։ Խաչակիրների պաշարողական մեքենաները անդադար գնդակոծում էին քաղաքի պարիսպները։ Քաղաքում սով էր սկսվել։ Եվ մավռերի կառավարիչները համաձայնվեցին հանձնել քաղաքը հոկտեմբերի 21-ին[3]։ Քաղաքը հանձնելու նախապայմաններից մեկը քաղաքի կայազորի կյանքը և ունեցվածքը պահելն էր, սակայն, երբ խաչակիրները քաղաք մտան մահապատժի ենթարկեցին բոլոր մուսուլմաններին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրների մի մասը շարունակեցն իր ուղին դեպի Սուրբ Երկիր։ Իսկ մյուս մասը հաստատվեց Լիսաբոնում։ Այս հաղթանակը նպաստեց անգլո-պորտուգալական հարաբերությունների լավացմանը։ Լիսաբոնը դարձավ Պորտուգալիայի թագավորության մայրաքաղաքը։ Այս հաղթանակը լուրջ դեր խաղաց Պորտուգալիայի պատմության մեջ, իսկ Ռեկոնկիստան ավարտվեց 1492 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L. Wheeler, C. Opello, Douglas, Walter (2010). Historical Dictionary of Portugal. Scarecrow Press. ISBN 978-0-8108-6088-9.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Runciman, Steven (1952). A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100–1187. New York: Cambridge University Press.
  • Brundage, James (1962). The Crusades: A Documentary History. Milwaukee, Wisconsin: Marquette University Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C. W. David, "The Authorship of the De Expugnatione Lyxbonensi", Speculum, 7:1 (1932), 50, citing Helmold's Chronica Slavorum in MGH, Scriptores, 11, 58: Hoc solum prospere cessit de universo opere, quod peregrinus patravit exercitus.
  2. Helen J. Nicholson, The Crusades (2004) "After the First Crusade (1095-99) Pope Paschal II decided that those who fought the Muslims in the Iberian Peninsula should have their penance remitted, just as if they had gone to Jerusalem." p.26
  3. Osbernus, who adds "As a result the basest element from every part of the world had gathered there, like the bilge water of a ship, a breeding ground for every kind of lust and impurity."