Լիսթմեյսթեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսթմեյսթեր
페이지 터너
Изображение логотипа
Ժանրդրամա, երաժշտական
Երկիր Հարավային Կորեա
ԼեզուԿորեերեն
ՌեժիսորԼի Ջե Հուն
Գլխավոր
դերերում
Կիմ Սո Հյոն, Ջի Սու, Շին Ջե Հա
ՍցենարիստՀո Յուն Սուկ, Լի Սե Ին, Պակ Հեր Յոն
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ3
Էկրաններին էմարտի 26, 2016-ից ապրիլի 9, 2016
ՀեռուստաալիքKBS2
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Լիսթմեյսթեր (հանգըլ՝ 페이지 터너, 2016 թվականին թողարկված հարավկորեական դրամատիկական հեռուստասերիալ, որը բաղկացած է երեք սերիաներից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Կիմ Սո Հյոնը, Ջի Սուն և Շին Ջե Հան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուն Յու Սըլը (Կիմ Սո Հյոն), խոստումնալից դաշնակահարուհի է, ով սովորում է արվեստի դպրոցում և հաղթում է մի շարք երաժշտական մրցույթներում։ Նրա մայրը, ում երազանքն է եղել դառնալ դաշնակահարուհի, անընդհատ հոգ է տանում նրա մասին։ Դժբախտ պատահարից հետո Յու Սըլը այլևս չի կարող դաշնամուր նվագել, քանի որ կորցնում է տեսողությունը։ Բայց վերադառնալ կյանքին նրան օգնում են նրա հակառակորդ Սո Ջին Մոկը (Շին Ջե Հա) և նոր ձեռք բերած ընկերը (Ջի Սու

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմ Սո Հյոն- Յուն Յու Սըլ
  • Ջի Սու- Չոն Չհա Սիկ
  • Շին Ջե Հա- Սո Ջին Մոկ
  • Յե Ջի Վոն- Յու Սիլի մայրը

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրության օրը Միջին ընդգրկում
TNmS Ratings[1] AGB Nielsen Ratings[2]
Ազգային Ազգային
1 26 մարտի 2016 3.8 % 3.6 %
2 2 ապրիլի 2016 3.5 % 4.1 %
3 9 ապրիլի 2016 3.6 % 4.4 %
Միջինը 3,633 % 4,033 %

Բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսթմեյսթեր նշանակում է դաշնակահարների նոտաների գիրքը թերթող մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] [2]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսթմեյսթեր (հեռուստասերիալ)» հոդվածին։