Լիսանդրո Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լիսանդրո Ալոնսո
Ծնվել էհունիսի 2, 1975(1975-06-02)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
IMDbID ID 1027762

Լիսանդրո Ալոնսո (իսպ.՝ Lisandro Alonso, հունիսի 2, 1975(1975-06-02)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, indie-մշակույթի վառ ներկայացուցիչ։ 2001 թվականից նրա նկարահանած լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը կապված են «Նոր արգենտինական կինո» շարժման հետ[3]։ 2001 թվականին նրա նկարահանած «Ազատություն» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[4]։ 2014 թվականին նկարահանած «Խաուխա» (Դրախտային երկիր) ֆիլմը ներկայացվել է Կաննի 2014 թվականի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[5] և արժանացել FIPRESCI մրցանակի[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսանդրո Ալոնսոն ծնվել է Բուենոս Այրեսում։ Սովորել է Բուենոս Այրեսի կինոմատոգրաֆիայի համալսարանում։ 1995 թվականին նկարահանել է առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի աշխատել է որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի օգնական։ Ալոնսոնի առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և անմիջապես արժանացել քննադատների ուշադրությանը։ Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում և Կանադայում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հայերեն անվանում Ֆիլմի բնօրինակ անվանում տարեթիվ Ծանոթագրություններ
Երկուսն արահետին իսպ.՝ Dos en la vereda 1995 կարճամետրաժ
Ազատություն իսպ.՝ La libertad 2001 Ռոտերդամի կինոփառատոնի երկու մրցանակ, FIPRESCI մրցանակ
Մեռյալները իսպ.՝ Los muertos 2004 Թուրինի երիտասարդական կինոփառատոնի մրցանակ, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ
Ուրվականը իսպ.՝ Fantasma 2006
Լիվերպուլ իսպ.՝ Liverpool 2008 Խիխոնի միջազգային կինոփառատոնի Աստուրիայի մեծ մրցանակ
Անվերնագիր (Նամակ Սեռային) իսպ.՝ Sin título (Carta para Serra) 2011 կարճամետրաժ
Խաուխա (Դրախտային երկիր) իսպ.՝ Jauja 2014 2014 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. Andermann Jens (2011-12-15)։ New Argentine Cinema (անգլերեն)։ I.B.Tauris։ ISBN 9781848854635 
  4. «Festival de Cannes: Freedom»։ festival-cannes.com։ Վերցված է հոկտեմբերի 21, 2009 
  5. «2014 Official Selection»։ Cannes։ Վերցված է ապրիլի 18, 2014 
  6. «Festival Reports - Cannes Film Festival 2014»։ FIPRESCI։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-02-ին։ Վերցված է մայիսի 23, 2014 
  7. Խաուխա (Դրախտային երկիր) ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]