Լիսաբոնի տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսաբոնի տոնածառը։

Լիսաբոնի տոնածառ (պորտ.՝ A árvore de Natal de Lisboa), ամանորյա արհեստական տոնածառ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, որը կանգնեցվել է 2004 թվականին։

2005 թվականին Լիսաբոնի տոնածառը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես Եվրոպայի ամենամեծ տոնածառ[1]։ Պորտուգալական տոնածառի բարձրությունը պայմանական է, և փոփոխվում է ամեն տարի։ Առավելագույն բարձրությունը գրանցվել է 2007 թվականին՝ հասնելով 76 մետրի։

Տոնածառը առաջին անգամ կանգնեցվել է Լիսաբոնում 2004 թվականին՝ Կոմերսիո հրապարակում։ 2007 թվականին տոնածառը կանգնեցվել է երկրի երկրորդ խոշոր քաղաում՝ Պորտուում։ 2008 թվականին այն վերադարձել է Լիսաբոն և այս անգամ կանգնեցվել Էդուարդ VII-ի անվան այգում[2]։

2007 թվականին Լիսաբոնի տոնածառը և Ռումինիայի Բուխարեստի քաղաքի տոնածառները մրցեցին Եվրոպայի ամենաբարձր տոնածառի տիտողի համար[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Europe's tallest Christmas tree». Spluch. Spluch. 2006 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  2. «Europe's Largest Christmas Tree Returns to Lisbon». Go Lisbon. 2008 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «2009 Christmas Tree Index». Businessneweurope. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  4. «Biggest Christmas tree in Europe». Travbuddy. 2007 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.