Լիսաբոնի գերմանական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիսաբոնի գերմանական դպրոցի լոգո

Լիսաբոնի գերմանական դպրոց, մասնավոր դպրոց, որը հիմնադրվել է Պորտուգալիայում Գերմանիայի բողոքական համայնքի նախաձեռնությամբ՝ 1848 թվականի օգոստոսի 1-ին։ Այն համարվում է ամենահին գերմանական միջազգային դպրոցը Պիրենեյան թերակղզում (Իսպանիա, Պորտուգալիա, Ջիբրալթար, Անդորրա1963 թվականի հունվարի 1-ին փոխվել է դպրոցի շենքի տեղակայության վայրը և այն տեղափոխվել է Լիսաբոնի կենտրոնական թաղամաս՝ քաղաքապետարանի հարևանությամբ։ Դպրոցի պարտարապետը համարվում է դպրոցի համահիմնադիր Օտտո Բարթինգը (1883-1959

2004-2006 թվականներին դպրոցը ենթարկվել է արմատական կառուցվածքային արդիականացման։ Շինարարություններ կատարվեցին և վերակառուցեցին դպրոցի մարզադահլիճը, լսարանը, քիմիայի լաբորատորիան և դպրոցը սկսեց համապատասխանել Պորտուգալիայի միջազգային դպրոցների չափանիշներին։ Շինարարական աշխատանքները կատարել է պորտուգալացի ճարտարապետ Խուան Լուիս Կարիլհո դա Գրացան։

Լիսաբոնի գերմանական դպրոցի մեթոդական ծրագիրը կազմվել է Գերմանիայում գործող ուսումնական հաստատությունների ծրագրերով։ Այն ներառում է բացի ավագ դպրոցից, նաև հիմնական դպրոց։ Այս ուսումնարանը ավարտած աշակերտները կարող են հեշտորեն ընդունվել համալսարան Պորտուգալիայում կամ այլ երկրներում։ Այս դպրոցը համարվելով միջազգային դպրոց, ներառոււմ է տարբեր աշակերտներ՝ Պորտուգալիայից և Գերմանիայից։ Դպրոցում գործում է նաև հարակից մանկապարտեզ՝ գերմաներեն և պորտուգալերեն լեզուներով։

2014 թվականի տվյալներով, դպրոցի 1,125 ուսանողներից մոտ 60 %-ը եղել են պորտուգալացի։ Գերմանական դպրոցը համարվում է մասնավոր դպրոց, որը աշխատում է պաշտոնական հաստատմամբ Պորտուգալիայի կրթության և գիտության նախարարության։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]