Լիսաբոնի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիսաբոնի աստղադիտարան
Observatório Astronómico de Lisboa
Fotooal.jpg
Աստղադիտարանը 2008 թվականի ամռանը
Տեսակաստղագիտական
ՍեփականատերՊորտուգալիա
Աստղադիտարանի կոդ971
ԵրկիրFlag of Portugal.svg Պորտուգալիա
ՎայրAlcântara?
1878 թ. մայիսի 6
Կայքoal.ul.pt
Կոորդինատներ: 38°42′37.94040009999″ հս․ լ. 9°11′15.021600100003″ ամ. ե. / 38.7105390000277723° հս․. լ. 9.18750600002777773° ավ. ե. / 38.7105390000277723; 9.18750600002777773
Observatório Astronómico de Lisboa Վիքիպահեստում

Լիաբոնի աստղադիտարան, աստղագիտական աստղադիտարան, որը պաշտոնապես բացվել է 1878 թվականին Պորտուգալիայում` Լիսաբոնի Ալկանտարա շրջանում: Պատկանում է Լիսաբոնի համալսարանին:

Աստղադիտարանի տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1878-1890` Ֆրեդերիկո Ում, աստղադիտարանի առաջին տնօրենը, ով մոտ 4 տարի մասնագիտացել է Պուլկովոյում
  • 1890-1919` ծովակալ Կամպոս Ռոդրիգես, աստղադիտարանի երկրորդ տնօրենը[1]
  • ներկայումս` Պաուլո Կրոֆորդ

Աստաղադիտարանի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարբեր աղբյուրների` աստղադիտարանը հիմնադրվել է 1857 թվականին Պուլկովոյի աստղադիտարանի նմանությամբ, որը XIX-րդ դարում աշխարհի աստղագիտական մայրաքաղաքն էր համարվում։ Մասնագիտացման համար Պուլկովոյի համալսարան են ուղարկվել Լիսաբոնի աստղադիտարանի ապագա աշխատակիցները։ Հիմնական խնդիրը,որը պետք է լուծեր ապագա աստղադիտարանը աստղային պարալաքսների չափումն էր[2]: Քաղաքի ընտրության պատճառ ըբացատրվում է նրանով, որ այս լայնությամբ զենիթով անցնում է երկնքում ամենամեծ սեփական արագություն ունեցող աստղերից մեկը` Գրումբրիջ 1830-ը։ Կառուցման սկիզբը իրականացվում էր Պեդրու 5-րդի` 19-րդ դարի կեսերին Պորտուգալիայի կառավարչի ակտիվ աջակցությամբ։ Աստղադիտարանի առաջին քարը դրվել է 1861 թվականի մարտի 11-ին, իսկ դիտարկումները սկսել են 1867 թ.: Աստղադիտարանի հետագա ֆինանսավորումը իրականացրել է Լուիշ Առաջինը։ Աստղադիտարանը պաշտոնապես բացվել է 1878 թ. մայիսի 6-ին։ 1992 թվականին աստղադիտարանը մտել է Լիսաբոնի համալսարանի կազմի մեջ։ Այժմ աստղադիտարանում դիտարակումներ չեն անցկացվում։

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղադիտական դիտարկումներ
  • Աստղային պարալաքսներ
  • Աստղերի փակումը Լուսնով
  • Կրկնակի աստղեր
  • Լայնությունների որոշում
  • Ժամանակի որոշում
  • Գիտական աշխատանքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • José António Madeira, «O primeiro centenário do Observatório Astronómico de Lisboa, 1861—1961».
  • Frederico Augusto Oom, «Considerações acerca da organização do Real Observatório Astronómico de Lisboa»
  • Ezequiel Cabrita, «Os regimes de hora legal no nosso país desde a criação do Observatório Astronómico de Lisboa — Separata de Dados Astronómicos para 1978».
  • Pedro Raposo, «A vida e a obra do almirante Campos Rodrigues». Master thesis in History and Philosophy of Sciences (oriented by Henrique Leitão). University of Lisbon, 2006.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]