Լիպոտ Շուլհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիպոտ Շուլհոֆ
Ծնվել էմարտի 12, 1847(1847-03-12)[1]
Բայա, Բաչ-Բադրոգ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1921(1921-10-10)[2] (74 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունաստղագետ
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ՊարգևներԼալանդի մրցանակ

Լիպոտ Շուլհոֆ (հունգ.՝ Lipót Schulhof, գերմ.՝ Léopold Schulhof, ծնվ. 1847 թ. մարտի 12-ին Բայաում - մահ. 1921 թ. հոկտեմբերի 10-ին Փարիզում), հունգարացի աստղագետ, Հունգարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ Նա ավելի հայտնի է որպես Լեոպոլդ Շուլհոֆ, քանի որ նրա ժամանակներում գերմաներենը գերակայող լեզու էր Ավստրո-Հունգարիայում։ Շուլհոֆը հայտնաբերել է (147) Պրոտոգենեիա աստերոիդը, ինչպես նաև զբաղվել է մոլորակների, գիսաստղերի և նրանց ուղեծրերի հետազոտություններով։ Նրա պատվին է անվանվել (2384) Շուլհոֆ աստերոիդը։

Շուլհոֆը նախահաշվել է 15P/Ֆինլեյ գիսաստղի վերադարձը 1893 թվականին, և նույն տարում ստացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում, իսկ աստղագիտությունը ուսուցանել է Փարիզի և Վիեննայի համալսարաններում։ 1869 թվականից աշխատել է Վիեննայի աստղադիտարանում որպես պրակտիկանտ։ 1871 թվականիս նա արդեն երկրորդ օգնական էր, իսկ երկու տարի անց արդեն առաջին օգնական։ 1875 Շուլհոֆը ուղևորվեց Փարիզ, որտեղ սկսեց աշխատել Փարիզի աստղադիտարանում, որպես օգնական։ 1878 թվականին ընդունվեց Լայնությունների բյուրո որպես օգնական, որտեղ հետագայում դարձավ տնօրենի տեղակալ։ Այստեղ նա աշխատել է մինչև մահը։

Հայտնաբերած աստերոիդը՝
(147) Պրոտոգենեիա 1875 թ. հուլիսի 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]