Լիպոսակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպոսակցիա
Պլաստիկ վիրաբույժը իրականացնում է լիպոսակցիա
Տեսակբժշկական գործողության տեսակ
Ենթադասբժշկական միջամտություն
ՀոմանիշներԼիպոպլաստիկա, ճարպի մոդելավորում, սակցիոն լիպէկտոմիա
ICD-986.83
MeSHD015187
MedlinePlus002985
eMedicine1272642

Լիպոսակցիան (անգլ.՝ liposuction) ճարպի հեռացման միջամտության տեսակ է, որն օգտագործվում է պլաստիկ վիրաբուժության մեջ[1]։ Չկան ապացույցներ, որոնք հաստատեն ամիսներ անց ազդեցությունը քաշի վրա, կամ ճարպակալման հետ կապված խնդիրները[2][3]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ամենահաճախ իրականցվող կոսմետիկ վիրաբուժական միջամտությունն է[4][5]։

Լուրջ բարդություններ են համարվում խորանիստ երակների թրոմբոզը, օրգանի թափածակումը, արյունահոսությունը և վարակը[6] : Մահվան ելքեր կարող են հանդիպել մեկը տաս հազարի հաճախականությամբ[7]։

Միջամտությունը կարող է իրականացվել ընդհանուր, ռեգիոնալ և տեղային անզգայացմամբ։ Միջամտության համար անհրաժեշտ են հատուկ կանյուլյաներ և բացասական ճնշում ճարպը քաշելու համար[4]։ Այն ավելի նպատակահարմար է կիրառել այն մարդկանց դեպքում ովքեր ունեն նորմալ քաշ և լավ մաշկային առաձգականություն[4]։

Վերցված ճարպը իհարկե անհայտանում է, բայց ամիսներ անց օրգանիզմի ընդհանուր ճարպը վերաբաշխվում է հասցնելով այն նույն մակարդակի, ինչ վիրահատությունից առաջ էր[2]։ Սա իրականանանում է չնայած պահպանվող նախկին դիետաների և ֆիզիկական վարժությունների։ Ճարպի մի մասը վերադառնում է միջամտության հատված, բայց հիմնական ավելացած ճարպը բաշխվում է որովայնի շրջանում։ Ընդերային ճարպը այն ճարպն է, որն առաջանում է ներքին օրգանների շուրջ. մեծանալով այն հանգեցնում է կյանքի տևողությունը կարճեցնող հիվանդությունների, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետ, կաթված և սրտամկանի ինֆարկտ[2]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպոսակցիան հիմնականում կիրառվում է փոփոխության ենթարկելու համար մարմնի ձևը[1]։ Մարմնի քաշի կորուստը լիպոսակցիայի հետևանքով կրում է կարճաժամկետ բնույթ աննշան երկար էֆեկտով։ Մի քանի ամիս անց ճարպը վերադառնում է և վերաբաշխվում[2]։ Լիպոսակցիան չի օգնում ճարպակալման հետ ասոցացված հիվվանդությունների դեպքում, օրինակ՝ ինսուլինային ռեզիստենտականության ժամանակ[3]։ Այն նաև կարող է կիրառվել որպես ավելորդ ճարպի հեռացման մեթոդ քրոնիկ վիճակների՝ լիմֆէդեմաների դեպքում[8]։

Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մի շարք բարդություններ, որոնք կարող են հանդիպել ցանկացած լիպոսակցիայի ժամանակ։ Ռիսկերը մեծանում են, երբ միջամտությունը ընդգրկում է մարմնի մեծ հատվածներ, բազմակի կտրվածքներ, հյուսվածքի մեծ ծավալի հեռացում և զուգակցող վիրահատական միջամտություններ միևնույն ժամանակ։

Հետևյալը ընդգրկում է, բայց չի ամբողջացնում բարդությունների ցանկը։

  • Մահ
  • Ցավ, որը կարող է լինել ժամանակավոր կամ քրոնիկ
  • Հետլիպոսակցիոն ճարպի վերաբաշխում կամ հետլիպոսակցիոն մարմնի քաշի ավելացում
  • Կապտուկներ
  • Վարակները կարող են խնդրահարույց լինել
  • Էմբոլիան հնարավոր է առաջանա, երբ ազատ ճարպը ընկնում է լիպոսակցիայի ընթացքում վնասված անոթի մեջ։ Ճարպային մասնիկները կարող են հասնել թոքեր կամ նույնիսկ գլխուղեղ։ Ճարպային էմբոլիան կարող է առաջացնել մշտական անաշխատունակություն կամ, որոշ դեպքերում, հանգեցնի մահացու ելքի։
  • Որովայնի օրգանների ծակած վերքերը (ընդերային պերֆորացիա), կարող են պահանջել անհապաղ վիրաբուժական միջամտություն։ Այն նույնպես կարող է լետալ լինել։
  • Սերոման շճային արտադրության (արյան հարդագույն հատվածի) կուտակումն է, որն առաջանում է այն հատվածներում որտեղից հեռացվել է ճարպը[9]։
  • Պարէսթեզիան (զգացողության փոփոխություն, որը կարող է նյարդի սեղմման հետևանք լինել) լիպոսակցիայի հատվածում խանգարված զգացողությունն է։ Այն նաև կարող է դրսևորվել զգայության բարձրացմամբ (ցավ), կամ տվյալ հատվածում թմրածության զգացողությամբ։ Որոշ դեպքերում, այս զգայական փոփոխությունները կարող են մշտական լինել, մյուս պարագաներում նման պացիենտները վերականգնվում են մի քանի շաբաթ անց[9]։
  • Այտուցը, որոշ դեպքերում, կարող է պահպանվել շաբաթներ կամ ամիսներ լիպոսակցիայից հետո
  • Մաշկի մեռուկացումը լինում է, երբ լիպոսակցիայի ենթարկված հատվածը ծածկող մաշկը փոխում է գույնը և առանձնանում է։ Նեկրոզված մաշկային մեծ հատվածները կարող են ինֆեկցվել բակտերիաներով և միկրոօրգանիզմներով։
  • Այրվածք կարող է առաջանալ գերձայնային լիպոսակցիայի դեպքում, եթե ուլտրաձայնային զոնդը տաքանում է։
  • Հեղուկի դիսբալանսը կարող է անհանգստացնել, երբ բուժառուն վերադառնում է տուն, այն կարող է հանգեցնել լուրջ փոփոխությունների, ինչպիսին են սրտային խնդիրները, թոքերում ավելորդ հեղուկի կուտակումը և երիկամային խնդիրները։
  • Տոքսիկությունը լիդոկաինով անզգայացման կիրառման հետևանք է, մաշկը թմրեցնող դեղորայքը, կարող է առաջացնել թեթևամտություն, անհանգստություն, քնկոտություն, ականջներում աղմուկ, աղավաղված խոսք, բերանում մետաղական համ, շրթունքների և լեզվի թմրություն, դող, մկանների ցնցումներ և ջղակծկումներ։ Լիդոկաինի կիրառումով արդեն կան գրանցված մահվան ելքեր լիպոսակցիայի ժամանակ[10]։
  • Սպիերը կտրվածքների շրջանում սովորաբար փոքր են և անհետանում են ժամանակի ընթացքում, չնայած որոշները կարող են մեծանալ և ավելի արտահայտիչ դառնալ։
  • Մարմնի ձևի դեֆորմացիաները հնարավոր են լիպոսակցիայի ենթարկաված պացիենտների 20%-ի շրջանում[9]։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպոսակցիոն ասպիրատ

Հիմնականում ճարպը հեռացվում է կանյուլյայի (խոռոչավոր խողովակ) և ասպիրատորի (քաշող սարք) միջոցով։ Լիպոսակցիայի տեխնիկան կարող է դասակարգվել ըստ ներարկվող հեղուկի քանակի, և ըստ կանյուլյայի աշխատանքի մեխանիզմի։ Եթե հեռացված ճարպը օգտագործվելու է որպես ֆիլլեր դեմքի կամ շուրթերի շրջանում, ապա անհրաժեշտ են ճարպը հեռացնելու ավելի ճշգրիտ գիտելիքներ։

Էներգո-ասոցացված լիպոսակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է կանյուլյան վեր և վար տանելով, թրթռացող շարջումների միջոցով, ավելի շատ ծավալի ճարպի հեռացման համար։ Համեմատելով հասարակ լիպոսակցիայի տեխնիկայի հետ, այն ավելի քիչ էներգիա է պահանջում վիրաբույժից, միևնույն ժամանակ ավելի շատ ճարպ հեռացնելով։ Այն հաճախակի կիրառվում է դժվար, երկրորդային, սպիացած, կպումային հատվածներում, և երբ անհրաժեշտ է ճարպ՝ այլ տեղամասեր տեղաթոփելու նպատակով[11]։

Գերձայնային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրաձայնային լիպոսակցիոն տեխնիկան, որը կիրառվում էր 1980-, 1990-ական թվականներին, կապված էր հյուսվածքների վնասման դպեպքերի հետ, ինչը հետևանք էր գերձայնային էներգիայի չափազանց մեծ ազդեցության[12] Third-generation UAL devices address this problem by using pulsed energy delivery and a specialized probe that allows physicians to safely remove excess fat.[13]: ՈՒՁ լիպոսակցիայի երրորդ սերնդի սարքերը լուծում են այս խնդիրը էներգիայի իմպուլսային մատակարարման և հատուկ տվիչի օգնությամբ, որը թույլ է տալիս բժշկին անվտանգ հեռացնել ավելորդ ճարպը։ Այս տեխնիկան օգտակար է հստակ մաշկային տոնուս ունեցող անձանց, այն հատվածների լիպոսակցիայի համար, որոնք դժվարամատչելի են՝ ներառելով որպես օրինակ գինեկոմաստիան, կամ այն հատվածների, որտեղ իրականցվում է երկրորդային լիպոսակցիա[14]։

Կարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկները միանշանակ վերաբերմունք չունեն լիպոսակցիայից հետո կարեր դնելու հարցում։ Քանզի կտրվածքները փոքր են, իսկ արտահոսող հեղուկի քանակը շատ, որոշ վիրաբույժներ նախընտրում են բաց թողնել կտրվածքը ապահովելով հեղուկի հեշտ արտահոսքը։ Վիրաաբույժների մյուս մասը կարում են կտրվածքը մասնակի, տեղ թողնելով հեղուկի արտահոսքին[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Ֆիշեր եղբայրները դիտարկեցին 245 դեպքեր, պլանոտոմային սարքի միջոցով տամբիոնի կողմնային շրջանների (ազդրի) ցելյուլիտի բուժման նպատակով։ Դեպքերի 4,9%- մոտ նկատվեց սերոմայի առաջացում, անկախ դրենավորման առկայությունից և կոմպրեսիոն վիրակապերից, 2,0%-ի մոտ առաջացավ կեղծ բուշտ (պսևդոցիստ), որոնք պահանջում էին պատիճի հեռացում ավելի մեծ կտրվածքի միջոցով (+ 5,0 մմ) և պլանոտոմի կիրառում[16][17]։

Հարաբերականորեն ժամանակակից մեթոդ մարմնի ուրվագծման և ճարպի հեռացման համար առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի վիրաբույժ Շառլ Դյուժյեն, բայց 1926 թվականին տեղի ունեցած դեպքը, որը հանգեցրեց ֆրանսիացի պարողի ոտքի ամպուտացիայի՝ չափազանց շատ հյուսվածքների հեռացման և չափից ավել վերքի խուլ փակման պատճառով, հանգեցրեց այս միջամտության հանդեպ հետաքրքրության անկման տասնամյակների ընթացքում[18][19]։

Լիպոսակցիան հայտնվեց 1960-ական թվականների վերջում, Եվրոպայի վիրաբույժների աշխատանքի արդյունքում ճարպի հեռացման մեթոդների կիրառմամբ, որոնք սահմանափակված էին քիչ արյունատար անոթներ պարունակող տեղամասերով, պայմանավորված տեխնիկայի արդյունքում արյունահոսությունների վտանգով[18]։ 1970 թ-ական թվականների կեսերին Արպադ և Ջիորգիո Ֆիշերները ստեղծեցին բթածայր կանյուլյայի տեխնիկան կապված ներքաշող մեխանիզմի հետ. նրանք օգտագորեցին ճարպի հեռացման համար միայն ազդրի արտաքին մաերեսից[20]։ Իվ-Ժերար Իլլյուզը և Ֆուրնյեն ընդլայնեցին Ֆիշերների աշխատանքը ամբողջ մարմնի համար, որտեղ որ հնարավոր էր, օգտագործելով տարբեր տրամաչափի կանյուլյաներ[18]։ Ավելի ուշ Իլլոուզը մշակեց «թաց» տեխնիկան, որի ժամանակ, մինչև հեռացումը, ճարպային հյուսվածք էր ներմուծվում ֆիզիոլոգիական լուծույթ և հիալուրոնիդազա, որոնք օգնում էին լուծել ճարպը պահող հյուսվածքը[18]։ Ավելացվեց նաև լիդոկաին, որպես տեղային անզգայացնող[18]։ Ֆուրնյեն նաև ելույթ էր ունենում ի օգուտ կոմպրեսիոն վիրակապերի կիրառման, ճանապարհորդում և դասախոսություններ էր կարդում, որպեսզի տեխնիկան լայն տարածում գտնի[18]։ Եվրոպացիները միջամտությունը իրականացրին ընդհանուր անզգայացման պայմաններում։ 1980-ականներին ամերիկացի գիտնականները առաջին անգամ կիրառեցին մեթոդ, որը թույլ էր տալիս օգտագործել միայն տեղային անզգայացնողներ[18]։ Ջեֆրի Կլյայնը հրապարակեց մեթոդ, որը հայտնի դարձավ որպես «տումեսցենտային», որում շատ նոսրացրած լիդոկաինի մեծ ծավալը ադրենալինի հետ միասին օգնում է կառավարել արյունահոսությունը անոթասեղմման ՝էֆեկտի շնորհիվ, և նատրիումի բիկարբոնատ՝ որպես բոֆերային ագենտ[18]։

2015 թվականին Ամերիկայում լիպոսակցիան գերազանցեց իր հաճախականությամբ կրծքագեղձի մեծացման վիրահատություններին[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարիատրիա-բժշկության ճյուղ է, որը զբաղվում է ճարպակալման պատճառներով, կանխարգելմամբ և բուժմամբ։
  • Ստամոքսի շունտավորման վիրահատություն
  • Լիպոտոմիա
  • Տեղային ճարպի կրճատում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dixit, VV; Wagh, MS (May 2013). «Unfavourable outcomes of liposuction and their management». Indian Journal of Plastic Surgery. 46 (2): 377–92. doi:10.4103/0970-0358.118617. PMC 3901919. PMID 24501474.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Seretis, Konstantinos; Goulis, Dimitrios G; Koliakos, Georgios; Demiri, Efterpi (2015). «Short- and Long-Term Effects of Abdominal Lipectomy on Weight and Fat Mass in Females: A Systematic Review». Obesity Surgery. 25 (10): 1950–8. doi:10.1007/s11695-015-1797-1. PMID 26210190.
  3. 3,0 3,1 Seretis, K; Goulis, DG; Koliakos, G; Demiri, E (December 2015). «The effects of abdominal lipectomy in metabolic syndrome components and insulin sensitivity in females: A systematic review and meta-analysis». Metabolism: Clinical and Experimental. 64 (12): 1640–9. doi:10.1016/j.metabol.2015.09.015. PMID 26475176.
  4. 4,0 4,1 4,2 Norton, Jeffrey A. (2012). Surgery Basic Science and Clinical Evidence. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջ 2014. ISBN 9783642572821.
  5. Khan, MH (November 2012). «Update on liposuction: clinical pearls». Cutis. 90 (5): 259–65. PMID 23270199.
  6. Tierney, Emily P.; Kouba, David J.; Hanke, C. William (December 2011). «Safety of tumescent and laser-assisted liposuction: review of the literature». Journal of Drugs in Dermatology. 10 (12): 1363–9. PMID 22134559.
  7. Draelos, Zoe (2011). Cosmetic Dermatology: Products and Procedures. John Wiley & Sons. էջ Chapter 56. ISBN 9781444359510.
  8. «Lymphoedema treatment». NHS Choices. NHS GOV.UK. 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  9. 9,0 9,1 9,2 Stephan, PJ; Kenkel, JM (2010). «Updates and advances in liposuction». Aesthetic Surgery Journal. 30 (1): 83–97. doi:10.1177/1090820X10362728. PMID 20442081.
  10. Paik, AM; Daniali, LN; Lee, ES; Hsia, HC (2014). «Local anesthetic use in tumescent liposuction: an American Society of Plastic Surgeons survey». Annals of Plastic Surgery. 74 (2): 145–151. doi:10.1097/SAP.0000000000000420. PMID 25590254.
  11. Tabbal, Geo N.; Ahmad, Jamil; Lista, Frank; Rohrich, Rod J. (November 2013). «Advances in Liposuction». Plastic and Reconstructive Surgery Global Open (ամերիկյան անգլերեն). 1 (8): e75. doi:10.1097/GOX.0000000000000007. ISSN 2169-7574. PMC 4186292. PMID 25289270.
  12. Jewell, M (2008). «Innovation in Plastic and Aesthetic Surgery Lipoplasty». Innovations in Plastic and Aesthetic Surgery. էջեր 443–53. doi:10.1007/978-3-540-46326-9_55. ISBN 978-3-540-46321-4.
  13. De Souza Pinto, Ewaldo Bolivar; Chiarello De Souza Pinto Abdala, Priscila; Montecinos Maciel, Christovam; De Paula Turchiari Dos Santos, Fabiana; Pessoa Martello De Souza, Rodrigo (2006). «Liposuction and VASER». Clinics in Plastic Surgery. 33 (1): 107–15, vii. doi:10.1016/j.cps.2005.09.001. PMID 16427979.
  14. Tabbal, Geo N.; Ahmad, Jamil; Lista, Frank; Rohrich, Rod J. (November 2013). «Advances in Liposuction». Plastic and Reconstructive Surgery Global Open (ամերիկյան անգլերեն). 1 (8): e75. doi:10.1097/GOX.0000000000000007. ISSN 2169-7574. PMC 4186292. PMID 25289270.
  15. MedlinePlus Medical Encyclopedia: Liposuction
  16. Fischer A.; Fischer G. (1977). «Revised Technique for Cellulite fat reduction in Riding Breeches deformity». Bulletin of the International Academy of Cosmetic Surgery. 2 (4): 40–43.
  17. Schiffman, p. 3.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 Bellini, E; Grieco, MP; Raposio, E (December 2017). «A journey through liposuction and liposculture: Review». Annals of Medicine and Surgery (2012). 24: 53–60. doi:10.1016/j.amsu.2017.10.024. PMC 5681335. PMID 29158895.
  19. Glicenstein, J (1989). «L'affaire Dujarier» [Dujarier's case]. Annales de Chirurgie Plastique Esthétique (French). 34 (3): 290–2. PMID 2473691.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Sterodimas, A; Boriani, F; Magarakis, E; Nicaretta, B; Pereira, LH; Illouz, YG (March 2012). «Thirtyfour years of liposuction: past, present and future». European Review for Medical and Pharmacological Sciences. 16 (3): 393–406. PMID 22530358.
  21. Chia, CT; Neinstein, RM; Theodorou, SJ (January 2017). «Evidence-Based Medicine: Liposuction». Plastic and Reconstructive Surgery. 139 (1): 267e–274e. doi:10.1097/PRS.0000000000002859. PMID 28027260.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպոսակցիա» հոդվածին։