Լիպարիտ Մխչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիպարիտ Մխչյան
Ծննդավայր Մխչյան, Արարատի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է 1921
Ազգություն հայ
Մասնագիտություն հեղափոխական

Լիպարիտ Հովհաննեսի Մխչյան (ծնվել է Կարսում —1921 թվականին, Իմանշալու գյուղում (Արարատի մարզ, գ․ Մխչյան), Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից։ Մխչյանը Կոմունիստական կուսակցության անդամ էր 1917 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Մխչյանի գերեզմանը Երևանի Անգլիական այգում

Ավարտել է Վլադիմիրյան զինվորական ուսումնարանը և Օմսկի գնդացրային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան, 1917 թվականից՝ Կովկասյան ռազմաճակատում։ Ծառայել է Ալեքսանդրապոլում (Լենինական) և Սարիղամիշում։ Հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների շրջանում։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության օրերին ընտրվել է Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում, եղել կարմիր զորքերի կայազորի պետ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է հայկական կարմիր բանակի առաջին առանձին հրաձգային բրիգադի կոմիսար։ Դաշնակների 1921 թվականի փետրվարյան խռովության ժամանակ եղել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատի հրամանատարը և զոհվել մարտում։ Թաղված է Երևանի 26 կոմիսարների անվան զբոսայգում։

Արարատի մարզի Իմանշալու գյուղը 1935 թվականից կոչվում է Մխչեյանի անունով։ Նրան է նվիրված Ե․ Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png