Լիպարիտ Ղուլոյան
Լիպարիտ Ղուլոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1913 |
Ծննդավայր | Սևան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2007 |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1976) և պրոֆեսոր (1976) |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Լիպարիտ Տիգրանի Ղուլոյան (փետրվարի 19, 1913, Սևան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 2007), հայ խորհրդային ջերմաէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1976)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1941)։ 1954-1972 թվականներին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի շարք ամբիոններ։ Միաժամանակ 1962-1970 թվականներին գլխավորել է ջերմաէներգետիկայի Հայկական ԽՍՀ-ում առաջին գիտահետազոտական լաբորատորիան։ 1972-1977 թվականներին եղել է պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1977 թվականից նույն ինստիտուտի ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է մոխրառատ վառելիքի այրման և տեղական վատորակ վառելիքի օգտագործման հարցերով, մշակել վառելիքաէներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գնահատող մեթոդ, ուսումնասիրել բնակլիմայական, տնտեսական և այլ գործոնների դերը ջերմա և ջերմացրտամատակարարման սխեմաների և համակարգերի ընտրության գործում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթսայական տեղակայումներ: Ղուլոյան Լիպարիտ Տիգրանի, Երևան, Հայպետհրատ, 1956:
- Ընդհանուր ջերմոտեխնիկայի լաբորատոր-գործնական աշխատանքներ: Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երեկոյան և հեռակա ուսուցման ֆակուլտետ, Ջերմոտեխնիկայի, ջերմոգազամատակարարման և օդափոխության ամբիոն, Երևան, Ա. հ., 1958:
- Ընդհանուր ջերմատեխնիկա: Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար: Մաս 1: Ջերմատեխնիկայի ընդհանուր հիմունքներ, Երևան, Լույս, 1965 (համահեղինակ):
- Ընդհանուր ջերմատեխնիկա: Մաս 1: Ջերմատեխնիկայի տեսական հիմունքները, Երևան, «Լույս», 1965 (համահեղինակ):
- Ընդհանուր ջերմատեխնիկա: Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար: Մաս 2: Ջերմաէներգետիկ տեղակայումներ, Երևան, «Լույս», 1966 (համահեղինակ):
- Տեխնիկական թերմոդինամիկայի հատուկ հարցերը: Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար: Մաս 1, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969:
- Շոգեգեներատորներ: Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար: Մաս 3: Շոգեջրային խառնուրդի շարժումը։ Շոգեգեներատորի հիդրոդինամիկա, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969 (համահեղինակ):
- Ընդհանուր ջերմատեխնիկա: Մաս 1: Տեխնիկական թերմոդինամիկա և ջերմափոխանցման տեսության տարրերը, 2-րդ բարեփոխված հրատարակություն, Երևան, «Լույս», 1976-1978 (համահեղինակ):
- Ջերմափոխանցման հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ: Մաս 4, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, ԵՊԻ., 1984 (համահեղինակ):
- Ջերմատեխնիկա: Դասագիրք: Մաս 1, 3-րդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, «Լույս», 1986 (համահեղինակ):
- Ատոմային էլեկտրակայանների ջերմային շահավետությունը: Ուսումնական ձեռնարկ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ, 1996:
- Հայաստանի էներգետիկայի 100 տարին: Երևան, Մեդիա-Մոդել, 2003 (համահեղինակ):
- Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական փուլերը և հեռանկարները: Մենագրություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003 (համահեղինակ):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 51)։ ![]() |