Լիշինգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիշինգա
պորտ.՝ Lichinga
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Մակերես280 կմ²
ԲԾՄ1398±1 մետր
Պաշտոնական լեզուպորտուգալերեն
Բնակչություն142 253 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1
Լիշինգա (Մոզամբիկ)##
Լիշինգա (Մոզամբիկ)

Լիշիգնա (պորտ.՝ Lichinga), քաղաք Մոզամբիկում, Նյասա նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Լիշիգնա սարահարթի վրա՝ ծովի մակարդակից 1360 մետր, առավելագույնը՝ 1398 մետր բարձրության վրա[1]։ Քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նյասա լիճը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառուցել են 1931 թվականին պորտուգալացիները՝ Վիլա Կաբրալ անվանմամբ[2]։ Բնակավայրը արագ զարգացել է որպես գյուղատնտեսական և վարչական կենտրոն, 1962 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Զարգացած է նաև փայտավերամշակումը, որը հիմնականում հիմնված է սոճու տնկարանների վրա։ 1975 թվականին անկախացել է Պորտուգալիայից, և Վիլա Կաբրալը վերանվանվել Լիշինգա։ 1975-1992 թվականների Քաղաքացիական պատերազմի արդյունքում քաղաքը մեծ կորուտներ ունեցել, իսկ տնտեսությունը՝ վնաս ստացել։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բարձրադիր լինելու պատճառով կլիման խոնավ մերձարևադարձային է։ Առավել հով և չոր եղանակը լինում է մարտից սեպտեմբեր ամիսներին, հուլիսի միջին ջերմաստիճանը 15,5 °C է։ Հոկտեմբերից ապրիլ ամենատաքը նոյեմբերն է, միջին ջերմաստիճանը՝ 22 °C։ Ամառը անձրևների շրջան է, տեղումների տարեկան միջին քանակը 1171 մմ է։

Լիշինգաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.2
(84.6)
28.2
(82.8)
28.0
(82.4)
27.1
(80.8)
27.2
(81)
26.5
(79.7)
25.7
(78.3)
27.8
(82)
30.0
(86)
32.7
(90.9)
32.3
(90.1)
32.0
(89.6)
32.7
(90.9)
Միջին բարձր °C (°F) 24.5
(76.1)
24.6
(76.3)
24.5
(76.1)
23.8
(74.8)
22.6
(72.7)
21.0
(69.8)
20.4
(68.7)
22.2
(72)
25.1
(77.2)
27.1
(80.8)
26.6
(79.9)
24.9
(76.8)
23.9
(75)
Միջին օրական °C (°F) 19.6
(67.3)
19.8
(67.6)
19.4
(66.9)
18.6
(65.5)
16.9
(62.4)
15.0
(59)
14.7
(58.5)
16.2
(61.2)
18.7
(65.7)
20.7
(69.3)
20.7
(69.3)
19.8
(67.6)
18.4
(65.1)
Միջին ցածր °C (°F) 16.1
(61)
16.1
(61)
15.8
(60.4)
14.6
(58.3)
12.1
(53.8)
9.8
(49.6)
9.4
(48.9)
10.3
(50.5)
12.4
(54.3)
14.8
(58.6)
15.9
(60.6)
16.1
(61)
13.6
(56.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 12.0
(53.6)
13.6
(56.5)
11.4
(52.5)
8.2
(46.8)
6.9
(44.4)
3.8
(38.8)
3.3
(37.9)
3.2
(37.8)
7.2
(45)
9.6
(49.3)
10.2
(50.4)
12.0
(53.6)
3.2
(37.8)
Տեղումներ մմ (դյույմ) 222.5
(8.76)
224.1
(8.823)
201.2
(7.921)
91.9
(3.618)
24.6
(0.969)
2.8
(0.11)
3.6
(0.142)
1.0
(0.039)
3.4
(0.134)
19.4
(0.764)
103.0
(4.055)
234.6
(9.236)
1132,1
(44,571)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 19.4 16.9 17.8 9.8 2.8 0.7 0.9 0.2 0.6 2.6 9.1 17.8 98.6
% խոնավություն 87 86 85 82 76 73 67 63 57 52 65 82 73
Միջին ամսական արևային ժամ 130.2 130.0 161.2 183.0 232.5 222.0 213.9 241.8 246.0 279.0 201.0 139.5 2380,1
Միջին օրական արևային ժամ 4.2 4.6 5.2 6.1 7.5 7.4 6.9 7.8 8.2 9.0 6.7 4.5 6.5
աղբյուր: Deutscher Wetterdienst[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը ըստ տարիների.

Տարի Բնակչություն
2007 142 253 մարդ


Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիշինգան կապված է մայրցամաքի արևելյան ափիի հետ երկաթուղային գծով։ 2 կիլոմետր հյուսիս գտնվում է Լիշինգա օդանավակայանը։ Վերջինիս սպասարկում է միոզամբիկյան LAM (պորտ.՝ Linhas Aéreas de Moçambique) ավիաընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lichinga, Mozambique Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Klimatafel von Lichinga (Vila Cabral), Provinz Niassa / Mosambik» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիշինգա» հոդվածին։