Լին Ֆլեվելինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Լին Ֆլեվելինգ
Ծննդյան անուն անգլ.՝ Lynn Elizabeth Beaulieu
Ծնվել է հոկտեմբերի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր Presque Isle, Արուստուկ շրջան, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն վիպասան, գրող, գիտաֆանստաստիկ գրող և մանկագիր
Լեզու ամերիկյան անգլերեն
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Աշխատավայր University of Redlands

Լինն Ֆլեվելինգ (անգլ.՝ Lynn Flewelling, հոկտեմբերի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2], Presque Isle, Արուստուկ շրջան, Մեն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ֆանտաստ գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեվելինգը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆՄեն նահանգի Պրեսկ-Այլ քաղաքում:

Սովորել է Մեն նահանգի համալսարանում: Սովորել է անգլիական գրականություն և պատմություն: Ունի ուսուցչի դիպլոմ:

Մեն նահանգի համալսարանն ավարտելուց հետո Արիգոնայի համալսարանում սովորել է անասնաբուժություն, Ջորջթաունի համալսարանում՝ լրագրություն և անտիկ մշակույթ:

Հասցրել է աշխատել տարբեր բնագավառներում. եղել է ուսուցիչ, կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ, աշխատել է գրասենյակում, եղել է ներկարար, անասնաբույժի օգնական, զարդեր վաճառող, խմբագրող և լրագրող: Շատ է ճանապարհորդել:

Լին Ֆլեվելինգի նախկին ամուսինն է Դուգլաս Ֆլեվելինգը (1981 թվականից): Ունի երկու որդի:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեվելինգի առաջին գիրքը՝ «Մութ աստծո վրեժը», ներկայացվել է Compton Crook/Stephen Tall Award մրցանակի: «Դավաճանի լուսինը», «Hidden Warrior» վեպերն անցել են Spectrum Award մրցանակաբաշխության եզրափակիչ: Ներկայումս Ֆլեվելինգի գրքերը թարգմանված են տարբեր լեզուներվ և վաճառվում են ավելի քան 13 երկրներում: Նրա աշխատանքները բարձր են գնահատվել այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը[3], Օրսոն Սքոտ Կարդը[4][5][6], Էլիզաբեթ Հենդը, Ռոբին Հոբբը, Կետրին Կուրտցը: «Գիշերային թափառաշրջիկներ» շարքի առաջին 3 գրքի էկրանավորման իրավունքը գնել է Csquared Pictures անկախ կինոընկերությունը, սակայն նկարահանումները դեռ սկսված չեն[7]:

Լին Ֆլեվելինգը նշում է, որ իր ստեղծագործական աշխատանքների վրա ազդեցություն են թողել Ռեյ Բրեդբերիի, Ուիլյամ Ֆոլքների, Թոմաս Սթեռնս Էլիոթի, Հոմերոսի, Սթիվեն Քինգի, Օուտուս Ջոյս Քերոլի, Վիլյամ Շեքսպիրի, Էռնեստ Հեմինգուեյի, Մերի Ռենոյի, Էնն Ռայսի, Արթուր Կոնան Դոյլի աշխատանքները: Գրողը նաև հիանում է Այզեկ Ազիմովի, Քլայվ Սթեյփլս Լյուիսի, Թոնի Մորիսոնի, Շերլի Ջեքսոնի, Ուայտ Էլվին Բուրկսի, Ջեյմս Մեթյու Բարրիի, Մայքլ Մուրկոկի աշխատանքներով[8]:

Իր աշխատանքներում գրողը շատ հաճախ է անդրադառնում այն հարցերին, որոնք կապված են գենդերների և ԼԳԲՏ-ների հետ: Ֆանտաստիկ ժանրի գրքերում ԼԳՏԲ ներկայացուցիչների բացակայությունը կամ քիչ լինելուն ի պատասխան Լինն իր Գիշերային թափառաշրջիկներ գրքում ստեղծել է երկու բիսեքսուալ կերպարներ[9]: Թամիրյան տրիադա-ի հերոսը ծանր է տանում սեռի և գենդերային փոփոխությունները:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային թափառաշրջիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մութ աստծո վրեժը» (անգլ. Luck in the Shadows), 1996 թ.
  • «Գողացված մութը» (անգլ. Stalking Darkness), 1997 թ.
  • «Դավաճանի լուսինը» (անգլ. Traitor’s Moon), 1999 թ.
  • «Ստվերները վերադառնում են» (անգլ. Shadows Return), 2008 թ.
  • «Սպիտակ ճանապարհ» (անգլ. The White Road), 2010 թ.
  • «Հոգիների արկղիկը», 2012 թ.
  • «Shards of time», 2014 թ.

Թամիրյան տրիադա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լաթե տիկնիկի երկվորյակը» (անգլ. The Bone Doll’s Twin), 2001
  • «Գաղտնի զինվորը» (անգլ. Hidden Warrior), 2003
  • «Թագուհու վերադարձը» (անգլ. Oracle’s Queen), 2006

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Letter To Alexi» Prisoners of the Night, 1995
  • «Raven’s Cut» Assassin Fantastic anthology, Martin Greenberg and Alex Potter, ed. DAW books.
  • «The Complete Nobody’s Guide to Query Letters» Speculations, 1999, reprinted on SFWA website and in The Writer’s Guide to Queries, Pitches and Proposals by Moira Allen, Allsworth Press (2001)
  • «Perfection» Elemental: The Tsunami Relief Anthology: Stories of Science Fiction and Fantasy, Steven Savile and Alethea Kontis, ed, TOR Books, 2006.
  • Glimpses: A Collection of Nightrunner Short Stories։ Three Crow Press։ 2010։ ISBN 1-453-62491-0 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]