Լին Չի Լինգ
Լին Չի Լինգ | |
---|---|
Հասակը | 1.74մ |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Թայբեյ, Թայվան |
Կրթություն | Տորոնտոյի համալսարան |
Քաղաքացիություն | Թայվան |
Ազգություն | Թայվան |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2008-2015 |
Ժանրեր | մարտաֆիլմ, դրամա, մելոդրամա |
Ամուսին(ներ) | Ակիրա |
Պարգևներ և մրցանակներ | |
Լին Չի Լինգ՝ Վիքիպահեստ | |
Լին Չի Լինգ[2] (նոյեմբերի 29, 1974[3][4], Թայբեյ, Թայվան), թայվանական մոդել և դերասանուհի։ 2006 թվականին Լինը դարձավ China Airlines և Longines ընկերությունների ներկայացուցիչ[5]։ Լինը շատ արագ հասավ մեծ հաջողությունների և թայվանական մեկնաբանններից մեկը հորինեց «Լի Չին Լինգի ֆենոմեն» արտահայտությունը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինի հայրը՝ Լին Ֆան Նանը (林繁男) և նրա մայրը՝ Վու Ցզու Մեյը (吳慈美) Թայվանից էին։ Ամուսնանալուց հետո նրանք տեղափոխվեցին Թայբեյը և ծնվեց նրա ավագ եղբայը՝ Լին Չի Հոնգը =林志鴻)։ Լինը ընդունվեց Թայբեյի «Zhongzheng Junior High School» դպրոցը և 15 տարեկանում նրան առաջարկեցին մոդելի աշխատանք[7]։ Հետագայում նա ընդունվեց Տորոնտոյի Բիշոփ Սթրեչեն դպրոցը, ապա Տորոնտոյի համալսարանը։
Համալսարանը ավարտելուց հետո վերադարձել է Թայբեյ[8][9]։ 2000 թվականին նա թողեց Ֆուբոնը և տեղափոխվեց Ճապոնիա, ապա գնաց Թայվան և որպես մոդել սկսեց աշխատել «Catwalk Production House» գործակալությունում։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Լինին հրավիրեցին Հոնգ Կոնգ գովազդում նկարահանվելու համար։ Գովազդը բուռն կերպով քննարկվում էր համացանցում և Լինի հանդեպ հետաքրքրություը սկսեց աստիճանաբար աճել[10]։ Հաջորդ տարի Գե Հոնգֆուն Լինին հրավիրեց Շանհայ մոդելային հաղորդում վարելու համար։ 2004 թվականին նա սկսեց ավելի շատ նկարահանվել գովազդներում և ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ։
2004 թվականին նա նկարահանվեց Թայվանի, Չինաստանի և Ճապոնիայի գովազդներում։ 2004-2006 թվականներին Լինը դարձավ Ճապոնիայի տուրիզմի ասոցացիայի դեսպանը Թայվանում[11][12][13][13]։ 2005 թվականի օգոստոսի 8-ին նա Չինաստանի Դայլան քաղաքում էր և նկարահանվեց Procter & Gamble ընկերության տնտեսական ընկերության գովազդում, երբ նա ընկավ ձիու վրայից։ Նրան տեղափոխեցին մոտակա հիվանդանոց և բժիշկները ասացին, որ նա ունի վեց կոտրվածքները[14]։ Լինը չորս ամիս բուժվեց և 2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ նա ամբողջությամբ ապաքինվել է։
Հեռուստատեսային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինը մասնակցել է շատ հեռուստատեսային հաղորդումների, հենց իր մոդելային կարիերայի սկզբից և վարել է մոդելային հաղորդումներ։
Ֆիլմային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինի առաջին դերը եղել է Ջոն Վուի «Պատերազմ կարմիր ժայռի մոտ» պատմական ֆիլմում։ Նա խաղացել է Հիաո և Քիաո քույրերի դերերը։ 2009 թվականին նա Ջեյ Չոուի հետ խաղացել է «Գանձերի որսորդը» արկածային ֆիլմում։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայվանական մեդիան Լի Չի Լինգին հայտարարել է, որպես 2007 թվականի «#1 թայվանական ամենահարուստ մոդել»՝ նրա շահույթը կազմում էր TWD$60,000,000 (≈ AU$2,100,000 ≈ CA$1,900,000 ≈ UK£906,000 ≈ US$1,900,000), այդ ցուցակում Ջեյ Չոուն հայտնվել է «#1 երգիչ» ցուցակում (ավելի քան TWD$100,000,000 շահույթ), իսկ Ջոլին Ցայը «#1 երգչուհի» (ավելի քան TWD$100,000,000 շահույթ)[15]։
Հոնգ Կոնգի մեդիան նրան դասակարգել է 2009 թվականի Չինաստանի «#1 ամենաբարձր վարձատրվող մոդել» ցուցակում, նրան հաջորդել է չինացի Ջենիֆեր Դուն, Գաիլե Լաին Հոնգ Կոնգից, և Լյուն Հունգը[16]։ 2004 թվականից նա դասակարգվում է «Թայվանի ամենաբարձր վարձատրվող մեդել» ցուցակի 1-ին տեղում։ 2010 թվականին նրա շահույթը կազմում էր TWD$160,000,000 (≈ AU$5,400,000 ≈ CA$5,400,000 ≈ UK£3,370,000 ≈ US$5,320,000), որը նա վաստակել է ճապոնական սերիալներում և թայվանական գովազդներում նկարահանվելուց[17] և TWD$200,000,000 (≈ AU$6,600,000 ≈ CA$6,800,000 ≈ UK£4,240,000 ≈ US$6,600,000) 2011 թվականին[18]։
Նույն տարում նա հիմնադրել է բարեգերծական ընկերություն (財団法人台北市志玲姐姐慈善基金会)[19], որը օգնում է երեխաների բարեկեցությանը[20]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2008 | Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 1 | 赤壁 | Հիաո Քիաո | |
2009 | Պատերազմ կարմիր ժայռի մոտ. մաս 2 | 赤壁 | Հիաո Քիաո | Երկու մասերը ամբողջությամբ թողարկվել են 2009 թվականին |
Մա Լան Հուա | 馬蘭花 | Դա Լան | Հնչյունավորող | |
Գանձերի որսորդը | 刺陵 | Լան Թինգ | ||
2010 | Լուսնային սիրահարները | 月の恋人 | Լիու Հիու Մեի | Ճապոնական սերիալ |
Բարի գալուստ Շամա Թաուն | 決戰刹馬鎮 | Չուն Նիանգ | ||
2011 | Ապառիկ սեր | 幸福額度 | Հիաո Հոնդ և Հիաո Քինգ | |
2012 | Քաղցրասիրտ շոկոլադ | |||
Պատահական հերոս | 偶然英雄 | |||
2013 | Ասա այո! | 101次求婚 | ||
Switch | 富春山居圖 | Լիզա | ||
2014 | Ո՞վ է թաքնված | 王牌 | ||
2015 | Պեկին, Նյու Յորք | 北京,紐約 | ||
Մոնկը իջնում է լեռից | 道士下山 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.tatlerasia.com/people/林志玲-chi-ling-lin-en
- ↑ "Lin Chi-ling hopes to establish charity for needy children" February 8, 2011 Taipei Times
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Longines – Ambassadors of Elegances Personalities Page» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Zhan Weixiong 詹伟雄, (2008). Meixue de Jingji – Taiwan Shehui Bianqian de 60 ge Weixing Guancha 美學的經濟—臺灣社會變遷的60個微型觀察, (Չինարեն). Taipei: Feng Ge Zhe. ISBN 957-29895-2-9.
- ↑ 林健寰慧眼識英雄 發掘張鳳書、林志玲等女星 | 娛樂新聞 | NOWnews 今日新聞網. Nownews.com (26 March 2006).
- ↑ "積極、樂觀,林志玲", (Չինարեն), in Vogues Taiwan, 1998, issue 24, 180.
- ↑ 林志玲鳳凰變身五重奏 光速走紅娛樂圈大揭秘-海峽兩岸-人民網 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. Tw.people.com.cn.
- ↑ 林志玲价码三级跳 千万续约费让唐安麒傻眼, Ent.163.com, 10 September 2004,
- ↑ www.libertytimes.com/2006/new/jun/27/today-show4.htm Արխիվացված 2013-01-27 archive.today.
- ↑ «Lin Chi-Ling look alike Yui Hatano». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 13,0 13,1 «Lin Chi-Ling look alike Nozomi Aso». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
- ↑ 中國評論新聞:林志玲傷得不輕 真的6根肋骨骨折 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. China Review News.
- ↑ "ジェイ・チョウ「台湾歌手長者番付」でダントツ1位" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 10 December 2007, Searchina (ճապոներեն)
- ↑ "【華流】香港メディアが調査、モデル出演料No.1はチーリン" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 8 April 2009, Searchina (ճապոներեն)
- ↑ "【華流】台湾モデル年収ランキング、7年連続でチーリンがトップ" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 10 December 2010, Searchina (ճապոներեն)
- ↑ "リン・チーリン、年収が5億円超え! トップの座をキープ" Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, 17 December 2011, Searchina (ճապոներեն)
- ↑ "リン・チーリンがチャリティー基金会を設立、カレンダー発売で貢献―台湾" Արխիվացված 2016-08-20 Wayback Machine, 12 November 2011, Record China (ճապոներեն)
- ↑ "【華流】リン・チーリン、子どもたちのためにチャリティー基金設立" Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, 13 November 2011, Searchina (ճապոներեն)
- ↑ «Lin Chi-ling». imdb.com. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Lin Chi-ling». chinesemov.com. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լին Չի Լինգ Internet Movie Database կայքում
- Չի Լինգը Catwalk Production House-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2011-07-03 Wayback Machine
- Չի Լինգի բլոգը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Չի Լինգ» հոդվածին։ |
|