Լին Ուլման
Լին Ուլման նորվ.՝ Linn Ullmann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1966[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, լրագրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Ջուլիարդ դպրոց |
Պարգևներ | |
Ամուսին | Niels Fredrik Dahl? |
Ազգականներ | Lena Bergman? |
Կայք | linnullmann.no |
![]() |
Լին Ուլման, ծնված Քարին Բիթ Ուլման (օգոստոսի 9, 1966[1][2][3][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, դերասան և լրագրող։ Հանդես է գալիս նաև որպես գրաքննադատ և համագործակցում է բազմաթիվ նորվեգական հայտնի պարբերականների հետ։ Ունի հրատարակած վեց վեպեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին Ուլմանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 9-ին մայրաքաղաք Օսլոյում։ Հայրը նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան Ինգմար Բերգմանն է։ Իսկ մայրը նորվեգացի դերասանուհի, նաև ռեժիսոր և սցենարիստ Լիվ Ուլմանը։ Ապագա գրողը մանկությունն անցկացրել է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում[5][6] և հայրենիքում՝ Օսլոյում[7]։ Առաջին անգամ Լին Ուլմանը բեմ է բարձրացել ու արժանացել փառքի դեռևս մանուկ հասակում՝ 1975 թվականին, խաղալով Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով նկարահանված համանուն ֆիլմում, որի ռեժիսորն է հայրը՝ Ինգմար Բերգմանը[8]։ Ավելի ուշ նա սիրով է հիշում մանկության այդ գեղեցիկ դրվագը[9]։
Լին Ուլմանը սովորել է Մանհեթենի Պրոֆեսիոնալ երեխաների դպրոցում[10][11]։ Երբ տասնհինգ տարեկան էր, նրան վտարում են Նորվեգիայի ազգային օպերայի և բալետի դպրոցից[12]։ Դրանից հետո Լինը ամերիկյան Ջուլիարդի արվեստի դպրոցի պարի դասարանում է սովորում[5]։
Լին Ուլմանը ընդունվում է Նյու Յորքի համալսարան, որտեղ ուսանում է անգլիական գրականություն և սկսում աշխատել դոկտորական ատենախոսության վրա։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին Ուլմանի առաջին գիրքը՝ «Քնից առաջ» լույս է ընծայվում 1998 թվականին։ Միանգամից դրական ընդունելության է արժանանում գրաքննադատների կողմից։ Նրա երկրորդ գիրքը՝ «Երբ քեզ հետ եմ» լույս է ընծայվում 2001 թվականին։ Իսկ «Գրեյս» ստեղծագործությունը մեկ տարի անց՝ 2002 թվականին։ Այս վերջին ստեղծագործության համար Լին Ուլմանին շնորհում են Նորվեգիայի ընթերցողների մրցանակը, ինչպես նաև գիրքը դարձավ Դանիայի տասը լավագույն գրքերից մեկը, որը հրապարակվել է «Weekendavisen» թերթում։
2005 թվականին հրատարակվում է Լին Ուլմանի չորրորդ գիրքը՝ «Օրհնյալ երեխան» վերնագրով հայրենիքում՝ Նորվեգիայում։ Այս գիրքը նրան Բրագի մրցանակի է արժանացնում։
Սկսել է աշխատալեն նաև որպես լրագրող« Aftenposten» թերթում։ 2008 թվականին «Օրհնյալ երեխան» գիրքը Բրիտանական «The Independent» թերթի կողմից արժանանում է մրցանակի՝ որպես լավագույն թարգմանություն[13][14]։
Լին Ուլմանի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան երեսուն լեզուներով։ 2010 թվականին «Գիտանք» հրատարակչության կողմից հայերենով լույս է տեսնում «Երբ քեզ հետ եմ» գիրքը[15]։
2011 թվականին Լինը որպես ժյուրիի անդամ մասնակցում է Կաննի կինոփառատոնին[16]։
Լին Ուլմանը նորվեգացի վիպագիր, նովելագիր և բանաստեղծ Նիլս Ֆրեդրիք Դահլի հետ։ Ապրում է ամուսնու և չորս զավակների հետ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քնից առաջ (Før du sovner) 1998
- Երբ քեզ հետ եմ (Når jeg er hos deg) 2001
- Գրեյս (Nåde) 2002
- Օրհնյալ երեխան (Et Velsignet Barn) 2005
- Սառը երգ (Det dyrebare) 2011
Գրական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gold Pen (2007)
- Amalie Skram Prize (2007)
- Norwegian Readers' Prize (2002)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Doblougska priset — Swedish Academy, 2017.
- ↑ 5,0 5,1 Dunnett Ninian (օգոստոսի 19, 2004)։ «Light in the darkness»։ The Scotsman։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ «Interview: Linn Ullmann»։ Tweed's։ մարտի 28, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ «Linn Ullman»։ Penguin House։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ See Jerry Vermilye (2002) Ingmar Bergman: His Life and Films. McFarland. Except viewable on line at Google Books: [1].
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին։ Վերցված է 2016-12-03
- ↑ «NOTABLE ALUMNI»։ Professional Children's School։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ «Celeb Brats Can Be Model Kids, Too»։ People.com։ հունիսի 20, 1983։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ «LINN ULLMANN»։ Unitedbooks.com։ December 2012։ Վերցված է սեպտեմբերի 13, 2014
- ↑ Independent UK
- ↑ Review in the Guardian
- ↑ Լին Ուլմանի հայերեն գիրքը(չաշխատող հղում)
- ↑ «The Jury of the 64th Festival de Cannes»։ Cannes։ 2011-04-20։ Վերցված է 2011-04-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Linn Ullmann's website
- Linn Ullmann Archived 2010-10-27 at the Wayback Machine. at no:Oktober forlag
- Linn Ullmann at NRK Forfatter
- Linn Ullmann Archived 2008-06-16 at the Wayback Machine. at Dagbladet Forfatter
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լին Ուլման կատեգորիայում։ |
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նորվեգացի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Նորվեգացի լրագրողներ
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի կին գրողներ
- Նորվեգացի դերասանուհիներ
- Նորվեգացի վիպասաններ
- Նորվեգացի արձակագիրներ
- Բեմական կեղծանուններ