Լինքոլնի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լինքոլնի հուշակոթողից)
Հուշահամալիր
Լինքոլնի հուշահամալիր
անգլ.՝ Lincoln Memorial
Հուշահամալիրի արտաքին տեսքը
ԵրկիրԱՄՆ
ՔաղաքՎաշինգտոն
Շինարարության սկիզբ1914
Շինարարության վերջ1922
Մասունքներ և սրբություններԱբրահամ Լինքոլն
ԿարգավիճակԳործող
🌐nps.gov/linc/index.htm(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Հուշահամալիրի ապագա տեղը, 1912
Նախագահ Ուորեն Հարդինգ խոսքը բացման արարողությանը, 1922

Լինքոլնի հուշահամալիր, հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում՝ Ազգային ծառուղում։ Կառուցվել է ի պատիվ ԱՄՆ տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի։ Նրա նախագահությունն անցել է Քաղաքացիական պատերազմի (1861-1865) տարիներին։ 1914-1922 թվականներին կառուցված հուշահամալիրը խորհրդանշում է Լինքոլնի հավատն առ այն, որ բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի հիշատակը հավերժացնելու համար արժանի հուշակոթող կառուցելու պահանջներն ի հայտ եկան նրա մահվան պահից։ Աբրահամ Լինքոլնի՝ առաջին հրապարակային հուշակոթողը բացվեց նրա մահից երեք տարի անց՝ 1868 թվականին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանի քաղաքապետարանի շենքի դիմաց (որտեղ այժմ գտնվում է Կոլումբիա շրջանի Վերաքննիչ դատարանի շենքը)[1][2]։

1867 թվականի մարտին ԱՄՆ Կոնգրեսը որոշում ընդունեց ազգային հուշահամալիրի ստեղծման վերաբերյալ։ Նախագծի իրականացման հետ կային շատ բացթողումներ. շինարարության որոշումը բազմիցս հետաձգվում էր (1901, 1902 և 1908 թվականներին), և միայն 1913 թվականին Կոնգրեսը հաստատեց հուշակոթողի տեղադրության դիզայնը։ Ի սկզբանե հանձնախմբի շինարարության նախագիծը դրված էր կասկածի տակ. ճարտարապետ Հենրի Բեքոնի կողմից առաջարկված հունական տաճարի տեսքով հուշակոթողը չափից դուրս վեհաշուք էր թվում Լինքոլնի նման համեստ մարդու հիշատակը հավերժացնելու համար, բացի այդ «Արևմտյան Պոտոմակ» զբոսայգու ճահճային տեղանքը հարմար չէր նման հսկայական կառույցի շինարարության համար։ Այնուամենայնիվ նախագիծը հաստատվեց, դրա իրականացման համար հատկացվեց 300 000 դոլար։ Առաջին քարը տեղադրվեց 1914 թվականի փետրվարի 12-ին։ Հուշակոթողը բացվեց 1922 թվականի մայիսի 30-ին, իսկ բացման արարողությանը ներկա էր նախկին նախագահի միակն ողջ մնացած որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը[3]։ Շինարարության համար օգտագործվեցին Ինդիանայից բերված կրաքարը և Կոլորադոյի մարմարը։ Նախագահի արձանը պատրաստվեց Ջորջիայից բերված մարմարը։ Ի սկզբանե հուշակոթողը վերահսկում էր Հասարակական շենքերի և տարածքների վարչությունը, բայց 1933 թվականի օգոստոսի 10-ից հուշահամալիրը հանձնվեց Ազգային պարկերի ծառայությանը։

1963 թվականի օգոստոսի 28-ին հուշակոթողը վկան դարձավ ամերիկյան պատմության ամենամեծ ցույցերից մեկին՝ Աշխատատեղերի և ազատության համար դեպի Վաշինգտոն երթին։ Շատ ճառեր հնչեցին այն ժամանակ հուշահամալիրի աստիճաններից, այդ թվում Մարտին Լյութեր Քինգի հանրաճանաչ «Ես երազանք ունեմ» ճառը։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ մուտքից ոչ հեռու տեղադրվել է հուշատախտակ։

Հորինվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի հորինվածքը խորհրդանշում է Միությունը։ Պարագծով տեղադրված են 36 սյուներ՝ հենց այդքան նահանգներ էին միավորվել Լինքոլնի մահվան պահին։ Վերջին երկու միացած նահանգների՝ Ալյասկայի և Հավայան կղզիների անվանումներով ցուցատախտակները տեղադրվեցին հուշահամալիրի մուտքի մոտ։

Լինքոլնի արձանը հուշահամալիրի ներսում

Հուշահամալիրի կենտրոնում տեղադրված է Դենիել Չեսթեր Ֆրենչի հեղինակած Լինքոլնի արձանը։ Ճարտարապետն օգտագործել է Մեթյու Բրեդի լուսանկարները, որտեղ նախագահը նստած է մտածկոտ դեմքով, իսկ նախագահի հայացքն ուղղված է Վաշինգտոնի հուշակոթողին և Կապիտոլիումին։ Լինքոլնի արձանն ունի 19 ֆուտ (5.79 մ) բարձրություն և կշռում է 175 տոննա։ Հենց արձանի վերևում փորագրված է.

Այս տաճարում, ինչպես մարդկանց սրտերում, որոնց համար նա փրկեց միասնությունը, Աբրահամ Լինքոլնի հիշատակը կպահպանվի հավետ։

Շինության ներսում գտնվում են նաև երկու հսկա քարասալեր. մեկի վրա փորագրված է Լինքոլնի երկրորդ երդմնակալության ճառի տեքստը, իսկ մյուսի վրա՝ Գեթիսբերգյան ճառը։ Պատերի վրայի երկու նկարազարդումները խորհրդանշում են ազատության, արդարության, միասնականության, եղբայրության և բարեգործության սկզբունքները։

Մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը բաց է շուրջօրյա։ Ամեն տարի ավելի քան 6 միլիոն մարդ է այցելում այստեղ։ 2007 թվականին հուշակոթողը զբաղեցրեց 7-րդ տեղը ԱՄՆ 150 ամենահանրաճանաչ շենքերի ու շինությունների ցանկում, որը կազմել էր Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը։

2003 թվականին թողարկված ԱՄՆ հինգդոլարանոց թղթադրամի դարձերես և 2006 թվականին թողարլված Լինքոլնի ցենտը

Դրամների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականից 2008 թվականը Լինքոլնի հուշահամալիրը պատկերվել է 1 ցենտանոցի դարձերեսին, որի թողարկումը սկսվեց նախագահի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ։ Պատկերը ստեղծվեց մի փորագրանկարչի կողմից, որը երբեք չէր տեսել հուշահամալիրը։ Եվ չնայած ֆինանսների նախարարին այն դուր եկավ[4], դրամագետներն այն ընդունեցին քննադատորեն, որը «նման էր տրոլեյբուսի»[5]՝ անվանելով «գեղարվեստական դժբախտություն»[6]։ Հուշահամալիրի պատկերը կարելի է տեսնել նաև ԱՄՆ հինգդոլարանոց թղթադրամի դարձերեսին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինքոլնի հուշահամալիրը օրվա տարբեր պահերին
Լինքոլնի հուշահամալիրը և ջրավազանը
Լինքոլնի հուշահամալիրը և ջրավազանը  
Արևածագին
Արևածագին  
Օրվա ընթացքում
Օրվա ընթացքում  
Մթնշաղին
Մթնշաղին  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Renovation and Expansion of the Historic DC Courthouse» (PDF). DC Court of Appeals. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Washington's Lincoln: The First Monument to the Martyred President». The Intowner. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  3. NRHP Nomination, p. 5
  4. Anderson, Shane A. The Complete Lincoln Cent Encyclopedia. — Iola, Wisc.: Krause Publications., 1996. — P. 98. — ISBN 0-87341-445-4
  5. Taxay, Don The U.S. Mint and Coinage. — New York, N.Y.: Durst Numismatic Publications, 1983. — P. 339. — ISBN 0-915262-68-1
  6. Breen, Walter Walter Breen's Complete Encyclopedia of U.S. and Colonial Coins. — New York, N.Y.: Doubleday, 1988. — P. 223. — ISBN 0-385-14207-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինքոլնի հուշահամալիր» հոդվածին։