Լինքոլնի համալսարան (Նոր Զելանդիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինկոլնի համալսարան (Նոր Զելանդիա)
անգլ.՝ Lincoln University, մաորի՝ Te Whare Wanaka o Aoraki
Lincoln University NZ.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1997
Անվանված էLincoln?
ԵրկիրFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
ՏեղագրությունՆոր Զելանդիա
Կայքbfh.ch
Կոորդինատներ: 43°38′40.000000098393″ հվ. լ. 172°28′7.0000000959759″ ավ. ե. / 43.64444444447177318° հս․. լ. 172.468611111137761327° ավ. ե. / 43.64444444447177318; 172.468611111137761327
Lincoln University, New Zealand Վիքիպահեստում

Լինկոլնի համալսարան (անգլ.՝ Lincoln University, մաորի՝ Te Whare Wanaka o Aoraki)՝ համալսարան Նոր Զելանդիայում, գտնվում է Լինկոլն քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին, երբ Լինկոլն քոլեջը բաժանվել է Քենթերբերի համալսարանից։ Համալսարանում ուսուցանվում են՝ գյուղատնտեսություն, ձեռնարկատիրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, էկոլոգիա, սննդի արդյունաբերություն, անտառային տնտեսություն, բուսաբուծություն, տնային տնտեսություն, լանդշաֆտային դիզայն, մաորի պլանավորում, գույքային հարաբերություններ, զբոսաշրջություն, տրանսպորտ, գինեգործություն, գիտություն։

Լինկոլնի համալսարանում սովորում են ավելի քան 60 երկրների ուսանողներ[1]։ Համալսարանը հիմնականում զբաղեցնում է մոտավորապես 50 հա տարածք, տեղակայված է Քրիսթչերչից 15 կմ հեռավորության վրա, Լինկոլնում (Քենթերբերի շրջան)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինկոլնի համալսարանի պատմությունը սկսվում է 1878 թվականին, երբ ստեղծվել է Գյուղատնտեսական դպրոց։ 1896–ից մինչև 1961 թվականներն ուսումնական հաստատությունն անվանել են «Քենթերբերիի գյուղատնտեսական քոլեջ» և կազմել է Նոր Զելանդիայի համալսարնի մի մասը մինչև նրա լուծարումը։ 1961–ից մինչև 1990 թվականները այն անվանել են Լինկոլնի քոլեջ և կազմել է Քենթերբերի համալսարանի մի մասը։ 1990 թվականին քոլեջը դարձել է անկախ ուսումնական հաստատություն և կոչվել Լինկոլնի համալսարան[2]։ Այն հարավային կիսագնդում ամենահին գյուղատնտեսական ինստիտուտն է և դեռևս Նոր Զելանդիայում ամենափոքր համալսարանը:

2009 թվականի մարտին AgResearch հետազոտական ինստիտուտը տեղեկացրել է Լինկոլնի համալսարանի հետ միավորման պլանի մասին[3]։ Հետագայում հարաբերությունները վերադարձել են «փորձի փոխանակման»։

2010 թվականի նոյեմբերի 18–ին հաստատվել է[4], որ Լինկոլնի համալսարանը միանալու է Տելֆորդ գյուղատնտեսական պոլիտեխնիկական ինստիտուտին։ Միավորումը տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի 1−ին։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինկոլնի համալսարանի զինանշանը մշակվել և ընդունվել է 1940 թվականին։ Այն մեծամասամբ հիմնված է Քենթերբերի Ասոցիացիայի և նրա հաջորդ՝ Քենթերբերի գավառական խորհրդի զինանշանի վրա։ 1896 թվականին ստեղծվել է անկախ գյուղատնտեսական քոլեջ, իսկ 1899 թվականին փորագրվել է քոլեջի պաշտոնական կնիքը։ Նոր զինանշանում արտացոլված են երեք աղբյուրներ՝ նահանգի խորհրդանիշը, 1896 թվականի քոլեջի կնիքը և ուսանողների ասոցիացիայի կրծքանշանը, որը օգտագործվել է 1919 թվականից։ Քոլեջի նշանաբանը առաջարկել է անասնաբույժ Ա․ Թեյլորը, հնչում է լատիներեն։ Scientia et Industria cum Probitate («Գիտության և արդյունաբերության միասնություն»)։ Քենթերբերի գավառի զինանշանի տարրերն են (1849)՝ փայտամած, խաչ և եպիսկոպոսի պալի, որոնք օգտագործվել են համալսարանի նոր զինանշանում։ Խաչն ու պալին խորհրդանշում են Քենթերբերի Ասոցիացիայի ուժեղ կապը, իսկ ավելի ուշ Քենթերբերի գավառի և եկեղեցու կապը։ 1896 թվականի քոլեջի կնիքը պատկերում է ոչխարի գլուխ, հավանգ և վարսանդ, որոնք նույնպես հայտնվել են զինանշանի վրա։ Ուսանողական ասոցիացիայի խորհրդանիշը, հանդիսանում էր չորս մասից բաղկացած վահան՝ գյուղատնտեսության խորհրդանիշներով։ Այս խորհրդանիշը կիրառվել է մինչև 1930−ականների վերջը, քոլեջի կողմից լիազորված Քենթերբերի համալսարանի արվեստի դպրոցի ներկայացուցիչ Ջ. Ջոնսթոնը (անգլ.՝ J. A. Johnstone), չի մշակել զինանշանի նոր ձևավորումը, ավելի ճշգրիտ զինանիշագիտական տեսանկյունից։ Չնայած նրան, որ նոր զինանշանը հաստատվել է Հերալդիական քոլեջի կողմից և 1940 թվականին շնորհվել է քոլեջին, իսկ 1942 թվականին ուսանողական ասոցիացիային, այն գրանցված չէ, քանի որ քոլեջը հրաժարվել է հանձնաժողովին վճարել 130 գինեա[5]։ Չնայած նրան, որ ներկայումս զինանշանը սովորաբար ներկայացվում է մոնոխրոմային տարբերակով, կա նաև նրա գունային տարբերակը, սակայն դա ճիշտ չէ զինանիշագիտական տեսանկյունից։ gilt գույնը, օգտագործվում է զինանշանի անգլերեն նկարագրության մեջ[6]։

Ուսանողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինկոլնի համալսարանի ուսանողական ասոցիացիան (անգլ.՝ Lincoln University Students' Association, LUSA) գործում է 1919 թվականից[7]։ LUSA−ն ուսանողների քաղաքականության մեջ հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, ուսանողներին տրամադրում է փաստաբանական ծառայություններ և համալսարանում կազմակերպում տարբեր միջոցառումներ, ամենամյա Garden Party և O-Week առաջին կուրսի ուսանողների համար։

LUSA−ն համալսարանական քաղաքում հանդիսանում է գլխավոր կազմակերպիչն ու տարբեր ակումբների հովանավորը։ Դրանց թվում են՝ ալպիական ակումբը, էկոլոգիական կազմակերպությունը, գուրմենտների ակումբ, բռնցքամարտի սիրահարների ակումբ, ռեգբի սիրահարների ակումբ, մալայզիական համալսարանի ուսանողների հասարակություն, ռեգբի միջազգային ակումբ, երիտասարդ ֆերմերների ակումբն ու Լինկոլնի քրիստոնեական եղբայրությունը[8]։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսության և կենսաբանության ֆակուլտետ[9]՝ կենդանական և բուսականություն, համակարգչային մոդելավորում, սննդի արդյունաբերություն և գինեգործություն, էնտոմոլոգիա, բույսերի պաշտպանություն, էկոլոգիա, բնապահպանություն, էվոլյուցիա, մոլեկուլային գենետիկա և կենսաբազմազանություն։
  • Առևտրի ֆակուլտետ[10]՝ հաշվապահական, բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, ֆինանսներ, մարկետինգ, գույքային հարաբերություններ։
  • Բնապահպանության, հասարակության և դիզայնի ֆակուլտետ[11]՝ բնական ռեսուրսներ և համալիր ինժեներական համակարգեր, բնապահպանական նախագծում, ռեսուրսների պլանավորում, տրանսպորտային հետազոտություններ, լանդշաֆտային ճարտարապետություն, հանգստի և զվարճանքի կառավարում, սոցիալական գիտություններ, զբոսաշրջություն, կապ, սպորտային գիտություններ։

Հետազոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակի հետազոտման կառավարական հիմնադրամի գնահատմամբ Performance Based Research Fund (PBRF) նոր զելանդական Հանձնաժողովը բարձրագույն կրթության համար (անգլ.՝ Tertiary Education Commission) 2003 թվականին Լինկոլնի համալսարանին իր վարկանշով դրել է վեցերերդ տեղում[12]։ Համալսարանը ստացել է նաև գիտական հետազոտությունների ֆինանսավորման ավելացում[13][14]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգգի Բեգգի − Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ
  • Կոլ Քեմպբելլ − Հեռուստահաղորդավար
  • Դավիթ Քարթեր − Նոր Զելանդիայի Առաջնային արդյունաբերության նախարար
  • Էնդի Դալտոն − խաղացող, Նոր Զելանդիայի ռեգբիի թիմի նախկին կապիտան
  • Ռոբբի Դինս − Ավստրալիայի ազգային ռեգբիի թիմի մարզիչ
  • Ջոնաթան Էլվորտի − նախկին անդամ
  • Ջոն Հեյս − Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ
  • Ռոդնի Հեյս − քաղաքական գործիչ
  • Մարկ Ինգլիս − ալպինիստ
  • Աննաբել Լանգբեյն − գրող, խոհարար
  • ՋՈՆ Մակկիննոն − Նոր Զելանդիայի խորհրդարանի նախկին անդամ
  • Ռոյբեն Թորն − Նոր Զելանդիայի ռեգբիի ազգային հավաքականի ավագ
  • Ուիլսոն Ուայնրեյ − Նոր Զելանդիայի ռեգբիի ազգային հավաքականի ավագ
  • Սեմ Ուայտլոկ − Նոր Զելանդիայի ազգային ռեգբիի հավաքականի խաղացողը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lincoln University International Student Information» (անգլերեն)։ Lincoln University։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-27-ին։ Վերցված է 4 января 2013 
  2. «Lincoln University profile» (անգլերեն)։ Университет Линкольна։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-27-ին։ Վերցված է 4 января 2013 
  3. «AgResearch, Lincoln University merger planned» (անգլերեն)։ Կաղապար:Iw5։ 10 March 2009։ Վերցված է 4 января 2013 
  4. «Lincoln-Telford merger consultation document» (անգլերեն)։ 20 August 2010։ Վերցված է 4 января 2013 
  5. «The Arms of Universities of New Zealand» (անգլերեն)։ ReoCities։ Վերցված է 2014-10-18 
  6. «Цвет gilt (позолота?). Можно ли заменить на золотой?» (անգլերեն)։ Геральдика.ру։ Վերցված է 2014-10-18 
  7. «Brief history of the Lincoln University Students' Association» (անգլերեն)։ Lincoln University Students' Association։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-05 
  8. «Clubs» (անգլերեն)։ Lincoln University Students' Association։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-27-ին։ Վերցված է 2013-01-05 
  9. «Agriculture and Life Sciences» (անգլերեն)։ Lincoln University։ Վերցված է 2014-10-18 
  10. «Faculty of Commerce» (անգլերեն)։ Lincoln University։ Վերցված է 2014-10-18 
  11. «Faculty of Environment, Society and Design» (անգլերեն)։ Lincoln University։ Վերցված է 2014-10-18 
  12. «Evaluating Research Excellence: the 2003 assessment» (անգլերեն)։ Performance-Based Research Fund։ էջեր P. 49։ Վերցված է 2014-10-18 
  13. «Performance Based Research Fund» (անգլերեն)։ Lincoln University։ Վերցված է 2014-10-18 
  14. «Performance-Based Research Funding» (անգլերեն)։ New Zealand Parliament։ էջեր p. 11։ Վերցված է 2014-10-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]