Jump to content

Լինն Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինն Ուիլյամս
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1993(1993-05-21)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ 1,7 ± 0,001 մետր[1]
Դիրք հարձակվող

Լինն Ուիլյամս (անգլ.՝ Lynn Williams; մայիսի 21, 1993(1993-05-21)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Գոթեմ» ակումբի հարձակվող: ԱՄՆ-ի հավաքականի հետ Օլիմպիական խաղերի չեմպիոն (2024) և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2020), Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոն «Ուեսթերն Նյու Յորք ֆլեշ» (2016), «Հյուսիսային Կարոլինա Կուրաժ» (2018, 2019) և «Գոթեմ» (2023) ակումբների հետ, Կանանց չեմպիոնների միջազգային գավաթակիր (2018):

Դպրոց և համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա) սպորտային ընտանիքում։ Հայրը և մայրը՝ Դեյվիդը և Քրիստին Ուիլյամսը, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանում սովորելիս զբաղվել են աթլետիկայով, հայրը նույնպես խաղացել է ամերիկյան ֆուտբոլ: Լիննի քույրը՝ Ջեսիկան, նույնպես աթլետիկա է վարել Կալիֆոռնիայի պոլիտեխնիկական համալսարանում[2]։

Ավարտել է Ֆրեզնոյի Բուլարդի միջնակարգ դպրոցը, որտեղ չորս տարի հանդես է եկել դպրոցի հավաքականում՝ այդ ընթացքում սահմանելով իր համար խփած գոլերի բացարձակ ռեկորդ (տղաների և աղջիկների շրջանում)՝ 117, այդ թվում՝ 50-ը ավարտական դասարանում, և կատարել 47 արդյունավետ փոխանցում։ Դպրոցական թիմի հետ հաղթել է տեղական մակարդակի մի քանի մրցումներում, հասել Է Հարավային Կալիֆորնիայի առաջնության եզրափակիչ I-ին դիվիզիոնում և 2011 թվականին ընդգրկվել է ԱՄՆ-ի երրորդ դպրոցական խորհրդանշական հավաքականում, որը կազմում է ESPN հեռուստաալիքը։ «Իսթ Ֆրեզնո Ֆյուժն» ակումբի կազմում հաղթել է մինչև 19 տարեկան աղջիկների պետական առաջնությունը[2]։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Փեփերդայնի համալսարան (Կալիֆորնիա) և չորս տարի (2011-2014) հանդես է եկել նրա կանանց հավաքականում։ Այս ընթացքում խփել է 39 գոլ (2-րդ արդյունքը բուհի պատմության մեջ), կատարել 24 արդյունավետ փոխանցում (համալսարանի ռեկորդի կրկնություն) և «գոլ պլյուս փոխանցում» համակարգով վաստակել 102 միավոր (2-րդ արդյունքը): Ուիլյամսի խփած 39 գոլերից 15-ը հաղթական էին, ինչը համալսարանի նոր ռեկորդն է: Նա երեք անգամ ընդգրկվել է Արևմտյան ափի և Արևմտյան տարածաշրջանի խորհրդաժողովների առաջին խորհրդանշական հավաքականներում, 2011 թվականին ճանաչվել է կոնֆերանսի լավագույն առաջին կուրսեցի ֆուտբոլիստուհի և ընդգրկվել NCAA-ի առաջին կուրսեցիների խորհրդանշական հավաքականում, իսկ 2014 թվականին դարձել է Փեփերդայնի համալսարանի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստուհին, որն ընդգրկվել է NCAA-ի առաջին խորհրդանշական հավաքականում[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն ավարտելուց հետո ընտրվել է Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի (NWSL) դրաֆթում ընդհանուր 6-րդ համարի ներքո «Վեստերն Նյու Յորք ֆլեշ» ակումբի կողմից[2]։ 2015 թվականի մրցաշրջանում այս թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման (մեկնարկային կազմում՝ 13-ը), դարձել է 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է ակումբի լավագույն հարձակվող: 2016 թվականի մրցաշրջանում որպես մեկնարկային կազմի խաղացող մասնակցել է 19 հանդիպման, խփել 11 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում՝ տարվա արդյունքներով ստանալով «Ոսկե խաղակոշիկը»՝ որպես լիգայի լավագույն ռմբարկու: Ճանաչվել է նաև NWSL-ի տարվա ամենաօգտակար խաղացողը[3]։ 2016 թվականի փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում «Վաշինգտոն Սփիրիթ» ակումբի դեմ Ուիլյամսը լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին գլխով գոլ խփեց և խաղը տեղափոխեց հետխաղյա 11 մետրանոցների շարք, որում ավելի հաջող հանդես եկավ նրա թիմը՝ նվաճելով չեմպիոնական տիտղոսը[4]։

2017 թվականի սկզբին Ուիլյամսի ակումբը ձեռք բերեց Սթիվեն Մալիկին՝ «Հյուսիսային Կարոլինա» տղամարդկանց ֆուտբոլային թիմի սեփականատերը, և «Ֆլեշը» տեղափոխվեց Հյուսիսային Կարոլինա՝ անունը փոխելով «Հյուսիսային Կարոլինա Կուրաժ»[5]։ 2017 թվականի մրցաշրջանում Ուիլյամսը «Հյուսիսային Կարոլինայի» մեկնարկային կազմում 23 անգամ խաղադաշտ է դուրս եկել, խաղացել է ավելի քան 2000 րոպե, խփել է 9 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում[3]։ «Կուրաժը» հաղթել է կանոնավոր մրցաշրջանում, սակայն եզրափակչում 1:0 հաշվով պարտվել է «Պորտլենդ Թորնս» ակումբին[6]։

Դրանից հետո Ուիլյամսի ակումբը երկու մրցաշրջան անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը[7]։ Ինքը՝ հարձակվողը, 2018 թվականի մրցաշրջանում աչքի է ընկել 14 գոլով և 5 անցումով, իսկ 2019 թվականի մրցաշրջանում՝ 12 գոլով և 6 անցումով: Երկու անգամ էլ խփած գոլերի քանակով նա երկրորդ տեղն Է զբաղեցրել լիգայի ռմբարկուների ցուցակում[3]։ 2019 թվականի սեպտեմբերի 28-ին «Վաշինգտոն Սփիրիթի» դեմ խաղում նա խփեց իր 50-րդ գոլը NWSL-ում[8]։ 2018 թվականին «Կուրաժը» նվաճեց նաև պատմության մեջ առաջին Կանանց չեմպիոնների միջազգային գավաթը՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն» ակումբին: Հաղթական գոլը խփել է Հիզեր Օ'Ռեյլին Ուիլյամսի փոխանցումից հետո[9]։

Ուիլյամսը շարունակել է խաղալ «Հյուսիսային Կարոլինայի» կազմում 2020 և 2021 թվականների մրցաշրջաններում՝ արտամրցաշրջանային ժամանակահատվածում երկու անգամ մասնակցելով Ավստրալիայի առաջնությանը «Ուեսթերն Սիդնեյ Ուոնդերերս» (2019/2020) և «Մելբուրն Վիկտորիի» (2021/2022) ակումբների կազմում: 2022 թվականի հունվարին հարձակվողը փոխանակվեց Կանզաս Սիթի Կարենտ ակումբում դարպասապահ Քեյթլին Ռոուլենդի հետ[10]։ Այնուամենայնիվ առաջին իսկ խաղում Ուիլյամսը դուրս մնաց մրցաշրջանի ավարտից՝ աջ ոտքի ջիլերի ծանր վնասվածքով, որը պահանջում էր վիրահատություն[11]։

2023 թվականի մրցաշրջանից առաջ, այլևս ոչ մի հանդիպում չանցկացնելով «Կանզաս Սիթիի» կազմում, տեղափոխվել է «Գոթեմ» ակումբ, որը հարձակվողի համար տվել է ապագա նախագծում ընդհանուր երկրորդ ընտրության իրավունք[12]։ Նոր թիմի հետ հասել է փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ բացել է հաշիվը և օգնել «Գոթեմին» նվաճել չեմպիոնական տիտղոսը: Ուիլյամսը դարձավ NWSL-ի պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճեց լիգայի առաջնությունը երեք տարբեր ակումբներով: 2024 թվականի մայիսին «Չիկագո Ռեդ Սթարս»-ի դեմ խաղում նա խփեց իր 79-րդ գոլը NWSL-ում՝ փոխարինելով Սեմ Քերրին որպես լիգայի պատմության ամենաարդյունավետ ռմբարկու[13]։

Ելույթներ ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը ԱՄՆ-ի հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի MVP վարկանիշում։ Առաջին խաղակեսից հետո Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում 0:0 հաշվի ժամանակ փոխարինման դուրս գալով՝ նա իր առաջին գոլը խփեց հավաքականի կազմում խաղի վերսկսումից 49 վայրկյան անց՝ սահմանելով ԱՄՆ-ի հավաքականի նոր ռեկորդը: Հանդիպումն ավարտվել է ամերիկուհիների հաղթանակով՝ 4:0 հաշվով[14]։

2017 թվականի ընթացքում հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում (որից 4-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 3 գոլի հեղինակ: Հաջորդ տարի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ ընդամենը 20 րոպեով և նրա կազմ վերադարձավ միայն մեկուկես տարի անց, երբ թիմը գլխավորեց նոր մարզիչ Վլատկո Անդոնովսկին[3]։

2020 թվականի Օլիմպիական խաղերի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական մրցաշարում Ուիլյամսը գոլ է խփել ամերիկուհիների խաղում այդ տարածաշրջանային մրցաշարի հիմնական մրցակիցների՝ Կանադայի հավաքականի հետ խաղում: Այն բանից հետո, երբ նա ևս երկու անգամ աչքի ընկավ ընկերական խաղերում, «Հյուսիսային Կարոլինայի» հարձակվողը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի հավաքականի կազմում՝ որպես պահեստային խաղացող: Նրա օլիմպիական դեբյուտը տեղի է ունեցել խմբային փուլում ավստրալուհիների հետ զրոյական ոչ-ոքիի ժամանակ, որն ԱՄՆ-ի թիմին ապահովել է փլեյ-օֆֆ: Դրանից հետո Ուիլյամսը աչքի է ընկել աշխարհի 2019 թվականի առաջնության եզրափակչում ԱՄՆ-ի թիմի մրցակից Նիդեռլանդների հավաքականի դեմ քառորդ եզրափակիչի խաղում: Ամերիկյան հավաքականի առաջին գոլը նրա մատուցմամբ խփել է Ուիլյամսի ակումբակից Սեմ Մյուիսը, իսկ հետո հենց ինքը՝ Ուիլյամսը, երկրորդ գնդակն է գրավել մրցակիցների դարպասը։ Ամերիկուհիները հաղթել են 11 մետրանոց հարվածաշարում և դուրս եկել կիսաեզրափակիչ[15]։ Այնտեղ նրանք զիջեցին կանադացիներին, բայց 4-3 հաշվով հաղթեցին Ավստրալիային բրոնզե մեդալի համար խաղում, որին Ուիլյամսը չմասնակցեց[16]։

2023 թվականի աշխարհի առաջնությունում երկու խաղ է անցկացրել ԱՄՆ-ի հավաքականի կազմում, սակայն փլեյ-օֆֆի առաջին խաղում դուրս է մնացել մեդալների համար պայքարից։ Հաջորդ տարի հավաքականի հետ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը՝ եզրափակչում հաղթելով Բրազիլիայի հավաքականին[17]։ 2024 թվականի Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականի կազմում ընդգրկվել է վերջին պահին՝ փոխարինելով վնասվածք ստացած կիսապաշտպան Կատարինա Մակարիոյին[18]։ Օլիմպիական խաղերում խաղադաշտ է դուրս եկել հավաքականի յուրաքանչյուր խաղում, խմբային փուլում խփել է մեկ գոլ (4:1 հաղթանակ Գերմանիայի հավաքականի նկատմամբ) և թիմի հետ նվաճել չեմպիոնական կոչում[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «2014 Women's Soccer Roster: 25 — Lynn Williams». Pepperdine Waves (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «#9 Lynn Williams». NC Courage (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Watch: Western New York Flash win NWSL title in PKs after clutch Williams goal». Sports International (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  5. Jeff DiVeronica (2017 թ․ հունվարի 9). «Flash say WNY market 'not right fit' for NWSL». Democrat & Chronicle (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Portland Thorns beat North Carolina Courage to win NWSL title». USA Today (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  7. «North Carolina Courage win NWSL championship, beating Chicago Red Stars 4-0 in final». The Philadelphia Inquirer (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  8. Jonathan Cortina (2020 թ․ հունիսի 30). «Know Your Opponent — Washington Spirit». NC Courage (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 19 (օգնություն)
  9. Mike Persak (2018 թ․ հուլիսի 30). «North Carolina Courage hold on for 'good, gutsy, American' win in ICC women's final». South Florida Sun-Sentinel. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  10. Kathleen McNamee (2022 թ․ հունվարի 10). «USWNT's Lynn Williams joins Kansas City Current from North Carolina Courage». ESPN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  11. Caitlin Murray (2022 թ․ մարտի 29). «USWNT's Lynn Williams, Tierna Davidson suffer season-ending injuries». ESPN (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.
  12. Steph Yang (2023 թ․ հունվարի 12). «Gotham FC acquire Lynn Williams, send No. 2 pick to KC Current in draft day trade». The Athletic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.
  13. Jackie Gutierrez (2024 թ․ մայիսի 19). «Gotham FC Forward Lynn Williams Becomes New NWSL All-Time Goal Scorer». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Craig Bohnert (2018 թ․ հոկտեմբերի 19). «Lynn Williams Scores Fastest Debut Goal (49 Seconds!) In U.S. Women's Soccer History». Team USA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  15. Hannah Martin (2021 թ․ հուլիսի 30). «From Alternate to Olympic Glory: Lynn Williams Lifts USWNT to Olympic Semifinals». NC Courage (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  16. Simon Borg (2021 թ․ օգոստոսի 5). «USWNT vs. Australia result: USA wins bronze as Megan Rapinoe, Carli Lloyd star in potential final Olympic match». Sporting News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  17. «U.S. Women's National Team Wins Inaugural Concacaf W Gold Cup as Team Captain Lindsey Horan Scores in 1-0 Victory Over Brazil». U.S. Soccer (անգլերեն). 2024 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.
  18. «Macario Ruled out due to Right Knee Issue; Emily Sams Officially Joins Olympic Roster as an Alternate». U.S. Soccer (անգլերեն). 2024 թ․ հուլիսի 12. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.
  19. «Pepperdine Celebrates Alumna Lynn Williams' Olympic Achievements». Pepperdine University (անգլերեն). 2024 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինն Ուիլյամս» հոդվածին։