Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | բուկմոլ՝ Linn-Kristin Riegelhuth |
Մականուն(ներ)՝ | Linka |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 1984[1] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շի, Ակերսհուս, Նորվեգիա |
Լինն-Քրիստին «Լինկա» Ռիեգելհութ Քորեն (նորվ.՝ Linn-Kristin «Linka» Riegelhuth Koren, օգոստոսի 1, 1984[1], Շի, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, աջ եզրային պաշտպան նորվեգական «Լարվիկ» թիմի պաշտպան։ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոնուհի, Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինն-Քրիստինը հանդբոլով սկսել է զբաղվել դեևս չորս տարեկան հասակում հայրենի կումունայի «Շի» ակումբում, որի գլխավոր մարզիչը մայրն էր։ Մինչև տասնհինգ տարեկանը Քրիստինը խաղում էր նաև ֆուտբոլ։ 1999 թվականին մարզուհին հայտնվում է «Հոլմլիա» ակումբում։ Այստեղ էլ կատարում է իր ակումբայի դեբյուտը[2]։ 2002 թվականին Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը պայմանագիր է ստորագրում նորվեգական «Լարվիկ» ակումբի հետ։
2002 թվականի աշնանը, հղիության պատճառով ակումբից հեռացավ Քրիստին Դուվհոլտ Հավնոսը, որի արդյունքում Լինն-Քրիստինը զբաղեցրեց նրա տեղը։ Առաջին սեզոնին նա հանդես եկավ և՛ որպես աջ պաշտպան, և՛ որպես եզրային պաշտպանի. նրա խաղի շնորհիվ ակումբը հաղթանակ տոնեց[3]։ Յոթ տարի Լինն-Քրիստինն անցկացրեց «Լարվիկի» կազմում, իսկ 2005/2006 մրցաշրջանում կիսեց լավագույն ռմբարկու Լինն Յերում Սուլլանի հաջողությունը[4]։ Մեկ տարի անց Քրիստինը կրկին դարձավ չեմպիոնատի լավագույն ռմբարկուն և նոր ռեկորդ սահմանեց՝ խփելով 221 գոլ[5]։ 2005-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում նա հաղթեց Նորվեգիայի մրցաշարում, իսկ 2005 և 2008 թվականներին դարձավ գավաթակիր։
2009 թվականի ամռանը Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը տեղափոխվեց Դանիայի «Կոմենհագեն» ակումբ[6][7]։ 2010 թվականի հունվարի 2-ին Անյա Անդերսենի հետ հաղթեց Դանիայի գավաթը[8]։ 2009/2010 մրցաշրջանում Լինն-Քրիստինը 22 մրցախաղում խփեց 124 գոլ։ Անն Գրետե Նոորգարդի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը ռմբարկուների ռեյտինգում։ Փլեյ-օֆում, սակայն, ակումբը չհասավ եզրափակիչ[9]։
2010 թվականի ամռանը Լինն-Քրիստինը վերադարձավ «Լարվիկ», որտեղ խաղում է ցայսօր[10]։ 2015 թվականի հունվարի 7-ին մարզուհին անցկացրեց իր 500-րդ խաղը հարազատ ակումբի համար[11]։
Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը 14 տարեկանից խաղացել է Նորվեգիայի հանդբոլի պատանիների հավաքականում։ Այստեղ մարզուհին խաղացել է 27 մրցախաղ։ 2003 թվականին պատանիների աշխարհի չեմպիոնատում Լիննը բրոնզե մեդալ է վաստակում[12]։ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին Խորվաթիայի դեմ խաղում կայացավ մարզուհու դեբյուտը։ 2005 թվականի աշխարհի խաղերին Լինն-Քրիստինը չմասնակցեց՝ ձեռքերի վնասվածքի պատճառով[13]։
Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորվեգիայի չեմպիոն՝ 2002/03, 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
- Նորվեգիայի գավաթակիր՝ 2002/03, 2003/04, 2004/05, 2005/06, 2006/07, 2008/09, 2010/11, 2011/12, 2012/13
- Դանիայի գավաթակիր՝ 2009/10
- Եվրոպայի լիգայի հաղթող՝ 2010/11
- Եվրոպայի լիգայի գավաթակիր՝ 2004/05, 2007/08
Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական չեմպիոն՝ 2008, 2012
- Աշխարհի չեմպիոն՝ 2011
- Աշխարհի վիցե-չեմպիոն՝ 2007
- Աշխարհի խաղերի բրոնզե մեդալակիր՝ 2009
- Եվրոպայի չեմպիոն՝ 2004, 2006, 2008, 2010, 2014
- Եվրոպայի վիցե-չեմպիոն՝ 2012
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորվեգիայի լավագույն հանդբոլուհի՝ 2007[14]
- Աշխարհի լավագույն հանդբոլուհի՝ 2008[15]
- Եվրոպայի մրցաշարի լավագույն ռմբարկու՝ 2008
- «Kristinastatuetten» մրցույթի դափնեկիր[16]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը հոր կողմից գերմանուհի է[17]։ Քույրը՝ Բետինան «Ստորհամար» ակումբի խաղացող է։ 2011 թվականին Լինն-Քրիստինն ամուսնացավ Էյնար Ռիեգելհութ-Քորենի հետ[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Linn Kristin Riegelhuth - det største talent Archived 2013-03-31 at the Wayback Machine. (դան.)
- ↑ VMs All Star Team Archived 2012-05-11 at the Wayback Machine. Կաղապար:Ref-dk
- ↑ Topscore Eliteserien kvinner Sesongen 2005/2006 (նորվ.)
- ↑ Årets beste i Eliteserien Kvinner (նորվ.)
- ↑ Riegelhuth joins FCK Archived 2016-08-25 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ dr.dk: Norsk klassespiller til FCK Håndbold (դան.)
- ↑ FCK pokalmestre efter dramatisk afslutning Archived 2012-08-19 at the Wayback Machine. (դան.)
- ↑ Beretning 2010 Archived 2016-03-25 at the Wayback Machine. (դան.)
- ↑ Riegelhuth tilbake til Larvik (նորվ.)
- ↑ Seier i jubileumskampen (նորվ.)
- ↑ Профиль на сайте Норвежского гандбольного союза (նորվ.)
- ↑ VM ryker for Riegelhuth (նորվ.)
- ↑ Årets spiller (նորվ.)
- ↑ Player of the Year - Women 2008 Archived 2010-08-25 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Linn-Kristin(a) av Vestfold Archived 2012-07-22 at the Wayback Machine. (նորվ.)
- ↑ Hun er verdens beste (նորվ.)
- ↑ tv2.no: Nå er håndball-paret Linn-Kristin Riegelhuth og Einar Sand Koren gift (նորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենի էջը «Լավրիկ» ակումբի կայքում Archived 2017-04-27 at the Wayback Machine.(նորվ.)
- Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենի էջը eurohandball.com կայքում(չաշխատող հղում)(անգլ.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն կատեգորիայում։ |
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նորվեգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգացի մարզուհիներ
- Օլիմպիական չեմպիոններ
- Նորվեգացի հանդբոլիստուհիներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ