Լինենսե
| ' | |||
| Երկիր | |||
|---|---|---|---|
|
| |||
«Լինենսե» (բրազ.-պորտ.՝ Clube Atlético Linense), բրազիլական ֆուտբոլային ակումբ, որը ներկայացնում է Լինս քաղաքը Սան Պաուլո նահանգում։ 2016 թվականին ակումբը խաղացել է Բրազիլիայի Սերիա D-ում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 1927 թվականի հունիսի 12-ին և իր տնային խաղերն անցկացնում է Ժիլբերտաո մարզադաշտում, որը տեղավորում է 15,770 հանդիսատես։ Սան Պաուլույի նահանգային առաջնությունում ակումբը իր պատմության մեծ մասի ընթացքում խաղացել է ցածր դիվիզիոններում։ Իր պատմության ընթացքում երկու անգամ Լինենսեն հաղթել է Պաուլիստա լիգայի երկրորդ դիվիզիոնը։ 2008 թվականին ակումբը խաղացել է Բրազիլիայի առաջնության Սերիա C-ում և 63 թիմերի մեջ զբաղեցրել է 44-րդ տեղը։ 2016 թվականին ակումբը նորամուտը նշել է Բրազիլիայի առաջնության Սերիա D-ում և 68 թիմերի մեջ զբաղեցրել է 21-րդ տեղը։ Ֆուտբոլային թիմից բացի, ակումբն ունի նաև պրոֆեսիոնալ բասկետբոլի թիմ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաուլիստա լիգայի երկրորդ դիվիզիոնի հաղթող (2): 1952, 2010
- Պաուլիստայի գավաթի հաղթող (1): 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակումբի պաշտոնական կայքը(պորտ.)