Լինեա Լիլեգերդ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1988[1][2] (37 տարեկան) | ||
| Ծննդավայր | Arvika Östra parish, Arvika Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2] | ||
| Հասակ | 1,69 ± 0,001 մետր[1] | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Լինեա Վիկտորյա Լիլեգերդ (շվեդ.՝ Linnea Viktoria Liljegard, դեկտեմբերի 8, 1988[1][2], Arvika Östra parish, Arvika Municipality, Վերմլանդ, Շվեդիա[2]), նախկին շվեդ ֆուտբոլիստ, ով խաղացել է Շվեդիայի կանանց հավաքականում, ինչպես նաև Շվեդիայի, Նորվեգիայի և Ռուսաստանի պրոֆեսիոնալ ակումբներում:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինեա Լիլեգարդը մեծացել է Վորգորդա քաղաքում, իսկ ֆուտբոլային կարիերան սկսել է «Սկոգսբյուգդենս ԻՖ» ակումբում։ «Ֆալչեպինգի» կազմում երեք տարի հանդես գալուց հետո նա 2008 թվականին տեղափոխվել է «Կոպպարբերգս / Գյոտեբորգ» թիմ[3]։ 2009 թվականին Լիլեգերդը դարձել է Դամալսվենսկանի լավագույն ռմբարկուն՝ մեկ մրցաշրջանում խփելով 22 գոլ։ Նա հրաժարվել է ամերիկյան կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (ՎՊՍ) «Սքայ Բլյու» ակումբի, ինչպես նաև Շվեդիայի գործող չեմպիոն «Լինչյոպինգի» առաջարկներից՝ նախընտրելով մնալ «յոթեբորգում[4]։
2012 թվականի սեպտեմբերին «Կոպպարբերգս / Գյոտեբորգը» Լիլեգարդի վերաբերյալ առաջարկն ընդունել է ռուսական «Ռոսիյսկայա» ակումբից, ուր էլ շվեդ ֆուտբոլիստուհին տեղափոխվել է: 2013 թվականի հունվարին նա հրաժարվել է իր պայմանագրից և վերադարձել Շվեդիա՝ ոտքի վնասվածքի հետ կապված վիրահատության համար: Ապաքինվելուց հետո Լիլեգերդը պայմանագիր է կնքել նորվեգական «Ավալդսնես» ակումբի հետ[5]։
Նա Շվեդիա է վերադարձել 2013 թվականի օգոստոսին՝ դառնալով «Քրիստիանստադ» ակումբի ֆուտբոլիստուհի[6]։ Լիլեգերդը ֆուտբոլից հեռանալու մասին հայտարարել էր 2014 թվականի նոյեմբերին՝ 25 տարեկան հասակում, որպեսզի կենտրոնանա երկրորդ դիվիզիոնի «Բերգդալենս ԻԿ» թիմում մարզչական աշխատանքի վրա: Նա կորցրել է խաղը շարունակելու իր մոտիվացիան, սակայն չի բացառել, որ կվերադառնա[7]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինեա Լիլեգերդը ներկայացրել է Շվեդիան երիտասարդական բոլոր մակարդակներում, այնուհետև իր նորամուտը նշել է Շվեդիայի գլխավոր հավաքականում 2009 թվականի հունվարին Նորվեգիայի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է իր թիմի հաղթանակով՝ 5:1 հաշվով[8]: Հետագայում նա ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի կազմում 2009 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Չնայած Շվեդիայի առաջնությունում նրա ցուցադրած լավ մարզավիճակին, 2011 թվականի հունիսին Լիլեգերդը չի ընդգրկվել Շվեդիայի հավաքականի կազմում Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Soccerdonna (գերմ.) — 2010.
- 1 2 3 4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ «The making of Linnea Liljegard». UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Ludwig Holmgren (2010 թ․ ապրիլի 2). «Linnea Liljegard nobbade mastarlaget - for spel i Svrige» (շվեդերեն). Expressen.se. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Liljegard till norsk klubb» (շվեդերեն). Svenska Dagbladet. 2013 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Nilsson, Robin (2013 թ․ օգոստոսի 2). «KDFF varvar Linnea Liljegard» (շվեդերեն). Kristianstadsbladet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Landen, Petter (2014 թ․ նոյեմբերի 25). «Linnea Liljegard slutar spela – 25 ar gammal» (շվեդերեն). Expressen. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Dam: Schelin fyramalsskytt mot Norge». svenskfotboll.se. 2009 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Liljegard gav svar pa tal» (շվեդերեն). DN.se. 2011 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.