Լինդերհոֆ
Նկարագրություն | |
Տեսակ | պալատ և թանգարան |
Հասցե | Linderhof 26 |
Վարչական միավոր | Էթալ[1] |
Երկիր | Գերմանիա[1] |
Համալիրի մաս | Dreams in Stone – the palaces of King Ludwig II of Bavaria: Neuschwanstein, Linderhof and Herrenchiemsee? |
Կազմված է մասերից | Schloss In Linderhof in Ettal?, Schloss Flur Linderhof in Ettal?, Schloss Linderhof 23 in Ettal?, Landschaftsgarten Linderhof 23; Linderhof 26 in Ettal?, Monopteros In Linderhof in Ettal?, Musikpavillon In Linderhof in Ettal? և Parterre Linderhof 26 in Ettal? |
Կառուցված | 1870 |
Ճարտարապետ | Georg von Dollmann? |
Ընթացիկ սեփականատեր | Լյուդովիկոս II Բավարացի |
Կայք | schlosslinderhof.de(գերմ.) |
Schloss Linderhof Վիքիպահեստում |
Լինդերհոֆ (գերմ.՝ Linderhof), Լյուդվիգ II արքայի կենդանության օրոք կառուցված միակ ամրոցը։ Սիրված տեսարժան վայր է զբոսաշրջիկների կողմից․ 2012 թվականին ունեցել է շուրջ 437,000 այցելու[2]։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է մոտավորապես 30 կմ հյուսիս-արևմուտք Գարմիշ Պարտենկիրհենից՝ Գրասվանգթալ դաշտի հովտում, ալպյան Օբերամերգաու գյուղից 8 կմ հեռավորությամբ։ Նոյշվանշտայն և Հոենշվանգաու ամրոցներից 20 կմ արևելք։ Ամրոցը կառուցված է Ամմերգեբիրգե արգելանոցի տարածքում՝ Մաքսիմիլիան II արքայի՝ Էթալ վանականից գնած արքայական որսորդական տան հարևանությամբ գտնվող գեղեցիկ զբոսայգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշվել էր արքայական կալվածքը կառուցել մեկուսացված հանգստի համար։ Աշխատանքները տևել են 1869-1886 թվականներին։ Սովորաբար ասում են, որ այն միակն է Լյուդվիգ II-ի «հեքիաթային» կալվածքներից, որի կառուցումը ավարտվել է արքայի կենդանության օրոք։ Դա ընդհանուր առմամբ ճիշտ է ամբողջական կառույցի վերաբերյալ, որի շինարարությունն ավարտվել է 1874 թվականին։ Բայց ներսում և որոշ առանձին տեղերում աշխատանքները շարունակվել են նաև հետագայում, իսկ արքայի մահվանից մի տարի առաջ սկսվել է արքայական ննջարանի վերակառուցումը, որի ավարտն արդեն նա չի տեսել։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի ինտերիերը նկարազարդել են Եվրոպայի լավագույն նկարիչները, որոնց թվին են պատկանում Անգելո Կվարդիլոն և Վիլհելմ Գաուշիլդը։ Պատերը զարդարված են գեղատեսիլ գոբելեններով և աշխարհիկ և հովվական կյանքից դրվագներ պարունակող նկարներով։ Լինդերհոֆի ինտերիերում բարոկկոյի հոյակապ ճոխությունը համադրվում է ռոկոկոյի նրբագեղության հետ, թեթև,շենշող ոճ, որտեղ մարտերն ու հանճարեղ հերոսները զիջում են իրենց տեղը հովիվների ու հովվուհիների սիրային խաղերին։ Այստեղ տեղակայված են 10 համաչափ, շքեղ սրահներ՝ բաց այցելությունների համար։ Նրանք բոլորը միջանցիկ են։ Ամենաընդարձակ Արևելյան գոբելենային, Ընդունելության, Ննջասենյակ, Հյուրասենյակ և Արևմտյան գոբելենային սրահները բաժանում են չորս աշխատասենյակները՝ Դեղին,Մանուշակագույն, Վարդագույն և Երկնագույն։
Վեներայի այրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինդերհոֆի ամենահետաքրքիր վայրն է։
1876-1877 թվականներին հայտնի լանդշաֆտային ճարտարապետ Ավգուստ Դիրիգլը զբոսայգում կառուցել է Վեներայի այրը՝ ավելի քան 10 մ բարձրություն ունեցող արհեստական այրը։ Այստեղ բեմարդել են տեսարաններ Վագների օպերաներից։ Առավել հաճախ «Տանհոյզերը»։ Այրը զարդարված է նկարով, որտեղ լեգենդար մենեստրելը պատկերված է գերմանական Վեներայի, հեթանոս աստվածուհի Հոլդայի և նիմֆաների հետ Վեներայի տոնին Հերզելբերգ լեռան վրա։ Տարբեր գույներով լուսավորված արհեստական լճում ջրվեժից ցած էին թափվում ալիքները, ջրում լողում էին կարապները և նիմֆաները, կղզում պարում էին։ Երգիչների համար նախատեսված էր խեցու տեսքով նավակ։
Այստեղ կիրառված լուսավորման համակարգը համարվում է ժամանակակից լուսային երաժշտության նախատիպը։ Լուսային էֆեկտները ստեղծվում էին պտտվող ապակե սկավառակների օգնությամբ, որոնք գործի էր դնում Եվրոպայում առաջին էլեկտրոնային գեներատորներից մեկը։ Երբեմն Լյուդվիգը ջրի վրա կազմակերպում էր «մի դերասանի թատրոն»-ը հակառակ ձևով։ Տեղավորվելով խեցակերպ նավակի մեջ՝ նա լսում էր իր սիրելի մեներգերը՝ մյունխենյան լավագույն երաժիշտների կատարմամբ։
Այցելակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլ-սեպտեմբեր՝ 9.00-18.00
- Հոկտեմբեր-մարտ՝ 10.00-16.00
- Ձմռանը այցելության համար բաց է միայն ամրոցը
- Մուտքի տոմս՝ սկսած 6 եվրոյից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ immobilienreport münchen: Schlösser-Bilanz. 13. April 2013, abgerufen am 23. Oktober 2014.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդերհոֆ» հոդվածին։ |
|