Լինդա Նոխլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդա Նոխլին
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1931(1931-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էհոկտեմբերի 29, 2017(2017-10-29)[4][2][3][…] (86 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Վասար քոլեջ, New York University Institute of Fine Arts? (1963) և Cumberland High School?
Գիտական աստիճանպրոֆեսոր
ԵրկերWhy Have There Been No Great Women Artists??[6]
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, համալսարանի պրոֆեսոր և art theorist
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան, Եյլի համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Վասար քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ Women's Caucus for Art Lifetime Achievement Award? Distinguished Service to the Visual Arts Award? և Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր[7]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն

Լինդա Նոխլին (անգլ.՝ Linda Nochlin, հունվարի 30, 1931(1931-01-30)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 29, 2017(2017-10-29)[4][2][3][…]), ամերիկացի արվեստի պատմաբան, պրոֆեսոր և գրող, ֆեմինիստական արվեստի ուսումնասիրության ոլորտի առաջատար մասնագետներից[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին Նոխլինը ստացել է Կոլումբիայի համալսարանի անգլերենի մագիստրոսի աստիճան, իսկ 1963 թվականին՝ Նյու Յորքի համալսարանի արվեստի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան[10]։

Լինդա Նոխլինը 156 աշխատանքի հեղինակ է, որոնք հավաքված են 12 լեզվով 280 հրատարակության մեջ․ դրանց թվում է հայտնի «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ» հոդվածը։

Նոխլինը հրատարակել է 12 լեզվով 156 աշխատանք՝ ուսումնասիրելով ինչպես է սեռը ազդում արվեստի ընկալման վրա։ Բացի արվեստի ֆեմինիստական պատմությունից, նա հայտնի է ռեալիզմի թեմայով իր աշխատանքներով, հատկապես Գյուստավ Կուրբեի արվեստի գծով։

Լինդա Նոխլինը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 29-ին 86 տարեկան հասակում[11]։

Կանայք արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոխլինը վերլուծում է արվեստի պատմությունը սահմանման և մերժման մեթոդաբանական նախատրամադրվածության միջոցով[12]։ Իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում նա նա եղել է այնպիսի մոտեցման ակտիվ կողմնակից, որտեղ «արվեստի պատմաբանները, հետազոտող աշխատանքները կենտրոնանում են իրենց իմաստի վրա և զգայունություն ունեն իրենց ֆեմինիստական ոգու նկատմամբ»[13]։

1971 թվականին ArtNews ամսագիրը հրատարակել է Նոխլինի էսսեն, որը դարձել է արվեստի պատմության՝ որպես գիտության ամբողջական բաժնի սկիզբ։ «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ» աշխատանքը ուսումնասիրել է այն բանի պատճառները, որ «մեծությունը» գեղարվեստական նվաճումներում միշտ վերապահված է եղել Միքելանջելոյի նման հանճարների համար։ Նոխլինը պնդում է, որ սոցիալական նախապաշարմունքները, որոնք ուղղված են արվեստով լրջորեն զբաղվող կանանց դեմ, արվեստի ակադեմիաներում կանանց կրթության սահմանափակումները և «այն ամբողջ ռոմանտիկ, էլիտար համակարգը, որը կենտրոնացած է անհատներին գովաբանելու և մենագրությունների տպագրության վրա, որի վրա հիմնված է արվեստի պատմաբանների մասնագիտությունը», սիստեմատիկորեն խոչընդոտում է մեծ կին նկարիչների երևան գալուն։

Իր հեղափոխական աշխատանքի 30-ամյա տարեդարձը Նոխլինը ներկայացրել է 2001 թվականին Փրինսթոնի համալսարանում կայացած համաժողովում։ Գիտաժողովի արդյունքում հրատարակված գիրքը ներառում է Նոխլինի «Ինչու չկային մեծ կին նկարչուհիներ։ Երեսուն տարի անց» էսսեն։ Այս համաժողովի շրջանակներում և արվեստի պատմաբանների գրքում նշվել են այնպիսի գործիչների նորարարական աշխատանքները, ինչպիսիք են Լուիզա Բուրժուան, Եվա Հեսը, Ֆրանչեսկա Վուդմանը, Քերրի Մեյ Վիմսը և Մոնա Խաթումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]